Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 31.10.2025 - 15.11.2025

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը     Գործող կարգով նախատեսված է սովորողների տեղափոխման ընդհանուր ընթացակարգ, որը սահմանում է տեղափոխության հիմքերը և կարգը՝ հաշվի առնելով ուսումնական հաստատության լիցենզավորված սահմանային տեղերը։ Սակայն գործնականում նկատվել է, որ այդ կարգավորումները լիարժեքորեն չեն արտացոլում ընտանիքի միասնական կրթական միջավայրի ապահովման հարցերը, մասնավորապես, երբ նույն ընտանիքի մի քանի երեխա ցանկանում են սովորել նույն դպրոցում, բայց տեղերի սահմանափակման պատճառով որոշ երեխաների ընդունելությունը մերժվում է, կամ երբ երկյակների, եռյակների և քառյակների դեպքում տեղափոխությունը չի ապահովում մյուս երեխաների միաժամանակյա ընդունելությունը նույն հաստատություն։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ նույն ընտանիքի սովորողներից մեկը տվյալ ուսումնական հաստատությունում սովորելու դեպքում, այդ հաստատությունում սովորելու նախապատվություն ունենան նրա եղբայրներն ու քույրերը (19.1-րդ կետ), և ամրագրել, որ երկյակների, եռյակների կամ ավելի սովորողների դեպքում առնվազն մեկի տեղափոխությունը հաստատություն ավտոմատ կերպով ապահովում է մյուսների ընդունելությունը նույն հաստատությունում՝ անկախ լիցենզավորված սահմանային տեղերի առկայությունից (19.2-րդ կետ)։
Մնաց {days} օր
31 1758

Обсуждалось 09.03.2023 - 27.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԱՆԿԱՏՆԵՐԻ) 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍԳՐՎԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է 18 տարին լրացած և հաստատությունից դուրսգրված շրջանավարտներին ինքնուրույն կյանքի անցման փուլում աջակցելուն՝ այդ թվում ուսումնառության կամ աշխատանքի ձեռքբերմանն ուղղված քայլեր իրականացնելիս վերջիններիս հնարավորություն տալ իբրև խոչընդոտներ չունենալ կեցության վայրի և նվազագույն ծախսերի հարցում։  
Մնաց {days} օր
1 4711

Обсуждалось 08.12.2021 - 23.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով ակնկալվում է ապահովել քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց՝ ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածով ամրագրված՝ անձի կրթության իրավունքի իրական և արդյունավետ իրացումը:
Մնաց {days} օր
0 6835
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: