Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 17.10.2025 - 02.11.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 346-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ   Սույն որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 346-Ն որոշման հավելվածի 22-րդ կետի պահանջը՝ «Ազդարարման համակարգի սարքավորումները, որպես գույքային արժեք` օրենքով սահմանված կարգով հաշվառվում են այն մարմնի և կազմակերպության հաշվեկշռում, որի տարածքում տեղադրված են» կատարելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 991

Обсуждалось 01.11.2024 - 16.11.2024

«ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունումը պայմանավորված է ազդարարման համակարգի գործունեության արդյունավետությունը, զարգացումը, կատարելագործումը և ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Վերոգրյալի հաշվառմամբ Նախագծերով առաջարկվում է Օրենքում սահմանել լիազորված անձի հասկացությունը, արտաքին ազդարարման դեպքում նախատեսել ազդարարումը նաև լիազորված անձին ներկայացնելու իրավական հնարավորությունը։ Բացի այդ, առաջարկվում է հստակեցնել ներքին և արտաքին ազդարարման տեսակներով հաղորդումը ստանալուց հետո լիազորված անձի կողմից դրանք քննելու և լուծելու նպատակով՝ իրավասու մարմիններին ներկայացնելու կարգը, ինչպես նաև սահմանել ազդարարի հետ՝ իր ներկայացրած հաղորդման ընթացքի վերաբերյալ հետադարձ կապ ապահովող սուբյեկտին։  Միաժամանակ, ազդարարման դեպքերի վերաբերյալ արդյունավետ վիճակագրություն վարելու նպատակով առաջարկվում է ներդնել պարտադիր և միասնական կանոններ` ներառելով նաև ազդարարների նկատմամբ կիրառված պաշտպանության միջոցների վերաբերյալ տվյալները, ինչպես նաև ընդգրկել կազմակերպություններին վիճակագրություն ներկայացնող սուբյեկտների ցանկում։ Ազդարարման համակարգը արդյունավետ գործարկելու համար, կարևորվում է ազդարարման բոլոր տեսակների զարգացումը։ Այս նպատակով առաջարկվում է նաև կատարելագործել հանրության ազդարարում տեսակը, նախատեսելով հնարավորություն՝ ազդարարել լրատվամիջոցներին՝ առանց սպառելու ազդարարման մյուս տեսակները։
Մնաց {days} օր
0 2339
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: