Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 25.10.2025 - 09.11.2025

««ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԵՆԹԱՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՔԿԱԳ ոլորտում կատարվող բարեփոխումների շրջանակում վերանայվել է ՔԿԱԳ սպասարկման կենտրոնների կառուցվածքը՝ այդպիսով նպատակ ունենալով բարեփոխել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, մասնավորապես՝ Նախագծերով առաջարկվող փոփոխություններով հնարավորություն կստեղծվի ՔԿԱԳ համակարգը դարձնել առավել միասնական, կառուցվածքը համալրել քաղաքացիական ծառայողներով, վերջիններիս համար ապահովել հավասար պայմաններ և վարձատրություն, իսկ քաղաքացիների համար հնարավոր կլինի ապահովել առավել լայն շրջանակի և որակյալ ծառայություններ՝ ապահովելով հարմարավետության, բարձր որակի, հերթերի և ժամանակի արդյունավետ կառավարման սկզբունքները:
Մնաց {days} օր
0 1705

Обсуждалось 02.03.2018 - 19.03.2018

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ նոր օրենքների նախագծերից: «Քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կսահմանվեն քաղաքացիական ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները, իսկ քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատման կարգը կհամապատասխանեցվեն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծով նախատեսված կարգավորումներին, իսկ գործադիր իշխանության մարմիններում աշխատանքային ժամերը, ինչպես նաև քաղաքացիական ծառայողի ծառայողական գործուղման կարգում կկատարվեն համապատասխան հղումներ: Միաժամանակ ՀՀ կառավարության մի շարք որոշումներում պետական կառավարման համակարգի մարմինների անվանումները կհամապատասխանեցվեն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ նոր օրենքով սահմանվող դասակարգմանը: Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագծով փոխվում է պետական պաշտոնների դասակարգումը, որին համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում, այդ թվում՝ վերնագրում:  Այդ փոփոխությամբ պայմանավորված՝ հիշյալ օրենքից բխող մի շարք կառավարության որոշումներում ևս փոփոխություններ են առաջարկվում:  
Մնաց {days} օր
0 12194
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: