Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

13.04.2026 28.04.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ գյուղում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող կառույցներով (հիվանդանոցի շենք) զբաղեցրած  1.56 հեկտար մակերեսով սահմանազատված բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասը ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Արծվանիկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Արծվանիկի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1269-Ն որոշմամբ սխալ հաշվառման պատճառով, անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է Արծվանիկ (Կապան) համայնքին: Որոշման նախագծի ընդունմամբ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (շենք-շինությունների) սպասարկման տարածքը կհաշվառվի որպես պետական սեփականություն, որի արդյունքում կկարգավորվեն պետական սեփականության գույքի հետագա կառավարման իրավահարաբերությունները: 
Մնաց {days} օր
0 890

Обсуждалось 02.12.2020 - 17.12.2020

«Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, գույք հետ վերցնելու և գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի N 1398-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, գույք հետ վերցնելու և գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի N 1398-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ)  մշակումը բխում է  նախարարության  որդեգրած ապաինստիտուցիոնալացման քաղաքականության հրամայականից՝ ստեղծել երեխաների խնամքի այլընտրանքային ծառայություններ, խնամքի կարիք ունեցող երեխաների հետագա խնամքն ընտանեկանին մոտ պայմաններում կազմակերպելու համար:     Սույն նախագծի ընդունմամբ Սյունիքի մարզում կստեղծվի «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը կիրականացնի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-ից մինչև 18 տարեկան երեխաների՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով շուրջօրյա աջակցությունն ու խնամքը (50 երեխա), ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-ից մինչև 18 տարեկան երեխաների առավելագույնը 1 տարի ժամկետով ցերեկային աջակցության ծառայություններ (100 երեխա)՝ ստեղծելով պայմաններ երեխաներին հասարակություն ներառման համար, օժանդակելու սոցիալական և առողջական խնդիրների լուծմանը, կանխարգելելու կյանքի դժվարին իրավիճակը:    
Մնաց {days} օր
6 8234
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: