Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 23.03.2021 - 25.05.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 668-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծեր       «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշման մեջ  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է ՀՀ անտառային օրենսգրքի, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքից, ինչպես նաև պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տրամադրելու ընթացակարգում փոփոխություններ անելու որոշակի անհրաժեշտությունից։           Ներկայումս պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 668-Ն որոշմամբ։ 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՕ-225-Ն ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ից պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքում վարձավճարի հաշվարկման համար հիմք են հանդիսանում նույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված՝ հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգով հաշվարկված գները։ Այս պարագայում անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչելու ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի «Պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը սահմանելու մասին» N 668-Ն որոշումը՝ միասնական գնային քաղաքականությունն ապահովելու համար։    
0 932

Обсуждалось 12.02.2021 - 27.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1066-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կկարգավորվի Երևան քաղաքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման գործընթացը, որը ներկայումս բացակայում է:
0 852

Обсуждалось 28.04.2020 - 14.05.2020

Գյուղատնտեսական նշանակության հողերն այլ նպատակային նշանակության փոխադրման բացառիկ դեպքերը սահմանելու մասին Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի բացառել գյուղատնտեսական հողերի անհիմն փոխադրումն այլ նպատակային նշանակության հողերի շարքը:
3 4592

Обсуждалось 29.01.2020 - 15.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ` ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Իրավական ակտը պայմանավորված է հողի հարկի 2020 թվականի հարկման բազայի ձևավորման, ինչպես նաև ՀՀ հողային օրենսգրքի 66-հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի պահանջների կատարման անհրաժեշտությամբ:
0 3351

В стадии разработки

Обсуждалось 01.02.2019 - 21.02.2019

«ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 53 նիստի N 37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի (Ծրագիր)» իրականացման նպատակներից, միտված է նպաստելու Ծրագրի շրջանակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի վարչական տարածքում Մասրիկ-1 արդյունաբերական մասշտաբի արևային կայանի կառուցման ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացմանը և համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի  դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշման 3-րդ կետով հավա­նու­թյան արժանացած՝ «Կառավարության աջակցության համաձայնագրի» դրույթներին:  Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը առաջացել է «Էֆարվի Մասրիկ» ՓԲԸ-ի գրությամբ ներկայացված հիմնավորումները ուսումնասիրելու արդյունքում (կցվում է), որի վերաբերյալ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի ավագանին կայացրել է համապատասխան որոշում:
2 3489

Обсуждалось 18.12.2018 - 02.01.2019

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ     Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ ՍԴՈ-1432 որոշմամբ քննության առարկա է դարձվել և Սահմանադրության 60-րդ, 75-րդ և 78-րդ հոդվածներին հակասող ու անվավեր է ճանաչվել ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 5-րդ կետը՝ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ բացառելով հողի հարկը երեք տարվա ընթացքում չվճարելու և չորրորդ տարվա ընթացքում պարտքը չմարելու հիմքով հողամասի նկատմամբ իրավունքների հարկադրաբար դատական կարգով դադարումը, առանց անհրաժեշտ իրավական այլ միջոցները սպառելու հնարավորության:
0 3493