В стадии разработки Обсуждалось 02.02.2024 - 23.02.2024 Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 18-ի N 349-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 18-ի N 349-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքում հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին հույժ շտապ և ընդհանուր նշանակության տեղեկատվության ցանկում տեղ գտած որոշ հիդրոօդերևութաբանական տերմինների անհամապատասխանության և չափորոշիչների հստակեցման, նոր տերմինների ներառման անհրաժեշտությամբ՝ կապված կլիմայի գլոբալ փոփոխության, գիտական ուսումնասիրությունների, դիտված երևույթների վիճակագրության վերլուծության վրա: 6 8 0 1929