Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

23.01.2026 12.02.2026
«ԿՈՆՅԱԿ ԱՐՏԱԴՐՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ՇՉՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում շշալցված կոնյակի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կտրվի Ծրագրի շրջանակներում մատչելի պայմաններով ներգրավել վարկեր՝ աշխատակիցների աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ, պետական կամ համայնքի բյուջե հարկեր և պարտադիր վճարումներ իրականացնելու նպատակով։
Մնաց {days} օր
0 204

Обсуждалось 06.10.2025 - 21.10.2025

««Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքների նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծով առաջարկվում է կարգավորել «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում տեղ գտած բացերը, բացահայտված խնդիրներին տալ իրավական կարգավորում և բացառել գործնականում առաջացող կամ հնարավոր համարվող խնդիրները և ապահովել ՀՀ արտաքին հետախուզության ծառայության գործառույթների պատշաճ իրականացումը։ Նշված օրենքում կատարվող փոփոխությունների հիման վրա առաջարկվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ իրականացնել նաև հարակից օրենքներում։
Մնաց {days} օր
3 2307

Обсуждалось 05.09.2025 - 22.09.2025

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն որոշման ընդունման արդյունքում Կառավարությունը կլիազորվի` սահմանելու  Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու եվ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները։
Մնաց {days} օր
0 1782

Обсуждалось 02.09.2025 - 17.09.2025

«2025 թվականին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին» Նախագծի ընդունման արդյունքում Ծրագրի շրջանակներում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում տնտեսավարողներին հնարավորություն է տրվում  ներգրավելու լրացուցիչ վարկային միջոցներ և կազմակերպելու ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացը։  
Մնաց {days} օր
0 1932

Обсуждалось 02.09.2025 - 17.09.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Նախագծի ընդունման արդյունքում Ծրագրի շրջանակներում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին, լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում, կտրամադրվեն բյուջետային երաշխիքներ ու հնարավորություն կտրվի ներգրավելու լրացուցիչ վարկային միջոցներ՝ ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացն ապահովելու նպատակով։
Մնաց {days} օր
0 1665

Обсуждалось 18.06.2025 - 03.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1530-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն և լրացումներ, ըստ որոնց՝ եթե 2023 թվականին տրամադրված վարկերի մայր գումարի մարման ժամկետները ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվում է մինչև 6 ամիս ժամկետով, ապա նույն ժամկետով երկարաձգվում է նաև 2023 թվականին տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները, և դրանով պայմանավորված փոփոխվում է բյուջետային երաշխիքների հիման վրա վճարման պահանջ ներկայացնելու համար սահմանված ժամկետը։
Մնաց {days} օր
0 2351

Обсуждалось 18.06.2025 - 03.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1168-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն և լրացումներ, ըստ որոնց՝ եթե 2022 թվականին խաղողի մթերումների նպատակով տրամադրված վարկերի մայր գումարի մարման ժամկետները ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվում է մինչև 6 ամիս ժամկետով, ապա նույն ժամկետով երկարաձգվում է նաև 2022 թվականին խաղողի մթերումների նպատակով տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները, և դրանով պայմանավորված փոփոխվում է բյուջետային երաշխիքների հիման վրա վճարման պահանջ ներկայացնելու համար սահմանված ժամկետը։
Մնաց {days} օր
0 2347

Обсуждалось 24.03.2025 - 10.04.2025

ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄՆԵՐԻ) ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում սպանդանոցների կողմից խոշոր եղջերավոր կենդանիների գնումներ իրականացնող տնտեսավարողներին հնարավորություն կտրվի օգտվելու բյուջետային երաշխիքի գործիքից։
Մնաց {days} օր
0 2542

Обсуждалось 24.03.2025 - 10.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում սպանդանոցների կողմից խոշոր եղջերավոր կենդանիների գնումներ իրականացնող տնտեսավարողներին հնարավորություն կտրվի օգտվելու բյուջետային երաշխիքի գործիքից։ Նախագիծը կնպաստի սպանդանոցային գործունեության ծառայություններ մատուցող շահառուների կողմից մթերումների կազմակերպմանը, հետագա գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։ Այն նաև հնարավորություն կտա սպանդանոցներին եկամուտ ձևավորել ոչ միայն մորթ իրականացման ծառայությունից, այլև խոշոր եղջերավոր կենդանիների գնման, բտման և սպանդանոցային մորթի ու մատակարարման միջոցով։ Վերջինս կձևավորի նոր մշակույթ սպանդանոցային գործունեության ոլորտում։ Հատկանշական է, որ տվյալ ենթաուղղությունը կնպաստի նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Մնաց {days} օր
0 2691
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: