Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 27.08.2025 - 16.09.2025

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՐՈՒՑԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ, ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել  վերահսկողության այնպիսի համակարգ, որտեղ ռեսուրսները կուղղորդվեն բրուցելոզի դեպքերի նվազեցմանը, արդյունքում՝ կանխելով բնակչության շրջանում նոր դեպքերի հայտնաբերումը, կնվազեն անապահով բնակավայրերի, համայնքերի թիվը, կավելանան ապահով բնակավայրերի, համայնքերի թիվը, կիրականացվի բրուցելոզ հիվանդության ներթափանցման և տարածման ռիսկերի յուրովի գնահատում և կառավարում, ինչպես նաև բրուցելոզի վերահսկման քաղաքականության վերանայում՝ ըստ որի թեստ ու սպանդ միջոցառմանը զուգահեռ անցում կկատարվի խոշոր և մանր եղջերավոր կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ պատվաստումներին։ Արդյունքում՝ հանրապետությունում կստեղծվի, թերևս առաջին անգամ, կենդանիների վարակիչ հիվանդության նկատմամբ գոտիավորում և դասակարգում, իր ծրագրային ապահովմամբ և սպասարկումով։ Ունենալով նման ծրագիր կապահովի նախադրյալ նաև հետագայում այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ տնտեսությանը, բնակավայրին կամ համայնքին տալ կարգավիճակ, որը միջպետական հարաբերություններում նոր մակարդակի թափանցիկության ապահովման երաշխիք է։  Միաժամանակ նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների սեփականատերերին փոխհատուցում տրամադրելու գործընթացի իրավակարգավորումը, քանի որ սեփականատերերին փոխհատուցում տրամադրելու գործընթացը կարևոր բաղադրիչ է հանդիսանում անասնապահության զարգացման խթանման համար, ինչը նաև բավականին լայն կիրառվում է միջազգային պրակտիկայում։
Մնաց {days} օր
0 1914

Обсуждалось 21.07.2023 - 05.08.2023

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը (այսուհետ` ՀՄԿ) աճել է վտանգավոր բարձր մակարդակների ամբողջ աշխարհում` վտանգելով վարակիչ հիվանդությունների բուժման արդյունավետությունը և խաթարելով առողջապահական համակարգի բազմաթիվ առաջընթացները: Ներկայումս ՀՄԿ-ը անվանում են նաև «Լուռ համաճարակ» և դրա կանխարգելումը պահանջում է համատեղ գործողություններ պետական բոլոր ​​մակարդակներում և արդյունավետ աշխատանք «Մեկ առողջություն» գաղափարի շուրջ` ներգրավելով  հասարակության ակտիվ մասնակցությունը: ԱՀԿ-ի տվյալների համաձայն, եթե վարակների, ինչպես նաև ՀՄԿ զարգացման կանխարգելման, հակամանրէային դեղերի ռացիոնալ  նշանակման և օգտագործման բարելավման  ուղղությամբ պետական մակարդակով  միջոցառումներ չձեռնարկվեն, հետևանքները կլինեն կործանարար:  Մասնավորապես ՀՄԿ հետևանքով հնարավոր չի լինի ապահովել վարակիչ հիվանդությունների արդյունավետ բուժումը: Ըստ միջազգային տվյալների, ՀՄԿ - ը մինչև  2050 թվականը  պատճառ կհանդիսանա տարեկան 10 միլիոն մահվան դեպքերի, իսկ տնտեսական բեռը կկազմի 100 տրլ դոլար: Համաձայն ԱՀԿ-ի` եվրոպական տարածաշրջանի 28 երկրներում իրականացված տնտեսական հաշվարկի, հակամանրէային դեղերի ռացիոնալ կիրառման դեպքում 51%-ով նվազում է մահացությունը և տնտեսվում է 2.3 մլրդ եվրո, պատշաճ ձեռքերի հիգիենայի իրականացումը նվազեցնում  է մահացությունը 43%-ով և տնտեսում է 2,97 մլրդ եվրո, իսկ ՀՄԿ խնդրի վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացումը 2%-ով  նվազեցնում է մահացությունը և տնտեսում է 60 մլն եվրո:    Գյուղատնտեսության  և անասնաբուժության ոլորտներում հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժական նպատակներով, այլև վարակների կանխարգելման, իսկ որոշ երկրներում` նաև կենդանիների աճը խթանելու համար: Մանրէները, ներառյալ դրանց դեղակայուն ձևերը, կարող են կենդանիներից մարդկանց փոխանցվել ուղղակի կամ անուղղակի ճանապարհներով` տարածում գտնելով բնակչության շրջանում: Աշխարհում հակամանրէային դեղերի օգտագործման 70%-ը ընկնում է գյուղատնտեսության ոլորտի վրա: Գործողությունների ազգային ծրագիրը կնպաստի հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության ժամանակին և արդյունավետ կառավարմանը և հետագայում կապահովի երկրում համընդհանուր առողջապահական ծածկույթի նպատակներին հասնելուն: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը գլոբալ խնդիր է, որը պահանջում է գործողություններ դրա դեմ պայքարելու համար` բոլոր մակարդակներում:  Ռազմավարական գործողությունների ծրագիրը կներառի  բազմաթիվ ոլորտներ` Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված «Մեկ առողջություն» մոտեցման ներքո:
Մնաց {days} օր
0 4995
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: