Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

26.01.2026 11.02.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ Նախագծով առաջարկվում է պարզեցնել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված կարգավորումները՝ հնարավորություն տալով իրավաբանական անձանց և քաղաքացիներին իրենց սեփական հողամասերի սահմաններում, առանց ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման, իրականացնել պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների հանույթ կավագործության նպատակով՝ սահմանված խորության և տարեկան մինչև 30 մ³ ծավալի շրջանակներում։Կարգավորումը նպատակ ունի օրինական դաշտ տեղափոխել համայնքներում ավանդաբար իրականացվող փոքրածավալ կավագործական գործունեությունը՝ նվազեցնելով անհամաչափ վարչարարական և ֆինանսական բեռը։Նախագծի ընդունումը կնպաստի վարչարարության պարզեցմանը, փոքր արտադրության զարգացմանը և տեղական տնտեսական ակտիվության խթանմանը՝ առանց բնապահպանական և բյուջետային ռիսկերի ավելացման։
Մնաց {days} օր
0 137

Обсуждалось 02.10.2025 - 18.10.2025

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին օրենքում լրացում կատարելու մասին» և «Բնապահպանական վերահսկողության մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Հողօգտագործման իրավունքի տրամադրման և հողերի ձեռքբերման ընթացակարգերի պարզեցման, ինչպես նաև հողօգտագործման և ընդերքօգտագործման գործընթացների փոխկապակցման և համակարգված ներդաշնակեցման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակելու իրավական հստակ և կանխատեսելի կարգավորումներ, որոնք թույլ կտան ապահովել ներդրումային կայուն միջավայր և նվազեցնել իրավական անորոշությունները։ 
Մնաց {days} օր
0 1068

Обсуждалось 05.08.2022 - 21.08.2022

«ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ռազմավարության հիմնական նպատակն է ոլորտի կարգավորման ու զարգացման, ընդերքի ռացիոնալ և համալիր օգտագործման, բնապահպանական և առողջապահական ռիսկերի կառավարման ու մեղմման, եկամուտների համաչափ/արդարացի բաշխման մեխանիզմների սահմանումը, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացմանը։ Այն նախանշում է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ուղղությունները: Ռազմավարությունը համապարփակ և բազմակողմանի փաստաթուղթ է, որտեղ ներկայացված են ոլորտային բարեփոխումների ուղղությունները, որոնք մանրակրկիտ ուսումնասիրվել են՝ հաշվի առնելով  ազգային առանձնահատկությունները, անհրաժեշտ և հասանելի ռեսուրսներն ու գլոբալ մարտահրավերները՝ Հայաստանում ռազմավարության իրագործելիությունը ապահովելու նպատակով:   Ռազմավարության փաստաթղթի մշակումը հիմնված է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարության, Կառավարության 2021-2026 թվականի ծրագրի, ինչպես նաև տնտեսության զարգացման գերակայությունների, առաջնահերթությունների ու հնարավորությունների վրա՝ այն համապատասխանեցնելու պետության կողմից վարվող քաղաքականությանը, Կառավարության ծրագրով սահմանվող ընդհանուր ուղենիշներին` սահմանելով դրանց համահունչ զարգացման ռազմավարական նոր ուղղություններ:
Մնաց {days} օր
0 5998
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: