Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 20.02.2018 - 26.03.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 765-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է Հայաս­տանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 765-Ն որո­շումը համապատասխանեցնել ՀՀ հար­կային օրենսգրքով սահ­ման­ված կարգա­վո­­րում­ներին:
Մնաց {days} օր
0 9407

Обсуждалось 20.02.2018 - 12.03.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 160-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 160-Ն որո­շումը համապատասխանեցնել ՀՀ հար­կային օրենսգրքով սահ­ման­ված կարգա­վո­­րում­ներին:
Մնաց {days} օր
0 9289

Обсуждалось 20.02.2018 - 26.03.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 47-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 47-Ն որո­շումը համապատասխանեցնել ՀՀ հար­կային օրենսգրքով սահ­ման­ված կարգա­վո­­րում­ներին:
Մնաց {days} օր
0 10031

Обсуждалось 20.02.2018 - 07.03.2018

<Սոցիալական աշխատանքի մասին> ՀՀ օրենքի նախագիծ Սոցիալական ծառայություններ տրամադրող տարբեր մարմինների և կազմակերպությունների աշխատողների որակավորման բարձրացումն իրականացվում է վերապատրաստումների կամ «Սոցիալական աշխատանք» հատուկ դասընթացների միջոցով: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ձևավորել սոցիալական աշխատողների պրոֆեսիոնալ անձնակազմ: Օրենքի նախածով նախատեսվում է սոցիալական աջակցության բնագավառում իրականացվող աշխատանքները դնել պրոֆեսիոնալ հիմքերի վրա: Սոցիալական աջակցության համակարգում նախատեսվում է, որ աշխատելու են «սոցիալական աշխատող» որակավորում ունեցող անձինք: Միաժամանակ, ձևավորովում է մասնագիտական (պրոֆեսիոնալ) հանրություն՝ ինքնավար մի ինստիտուտ՝  սոցիալական աշխատանքի մասնագետների պալատ, որին օրենքի ուժով վերապահվում է սոցիալական աշխատանքի մասնագիտական պատշաճ մակարդակ ապահովելու լիազորությունները: Կատարելագործվում է նաև սոցիալական աշխատողների մասնագիտական գիտելիքների որակավորման գործող ընթացակարգը, մասնավորապես, ներդրվում է հավաստագրման համակարգ, որը հնարավորություն կտա նաև բարձրացնել տրամադրվող սոցիալական ծառայությունների որակը: Նախագծով կարգավորվում են սոցիալական աշխատողի կարգավիճակի, սոցիալական աշխատանքի մասնագիտացման, վերապատրաստման, հավաստագրման, սոցիալական աշխատանքի մասնագետների պալատի կազմավորման հետ կապված հարաբերությունները:    
Մնաց {days} օր
13 15742

Обсуждалось 19.02.2018 - 06.03.2018

«Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ         «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով՝ ապահովվում է տերմինաբանական միասնականությունը, վերացվել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակից հանելու հետ կապված Դատական օրենսգրքի և «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի միջև աններդաշնակությունը, Դատարանների նախագահների խորհրդին մինչ այժմ վերապահված լիազորությունները, պայմանավորված այդ մարմնի վերացման հետ, համապատասխանաբար բաշխվել են Բարձրագույն դատական խորհրդի, Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հանձնաժողովի, իսկ առանձին դեպքերում՝ Դատական դեպարտամենտի միջև:
Մնաց {days} օր
0 10656

Обсуждалось 19.02.2018 - 08.03.2018

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է ներքին արտադրողի համար հումքային բազա ապահովելու, ինչպես նաև թեթև արդյունաբերության ոլորտի խթանման անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 10436

Обсуждалось 19.02.2018 - 08.03.2018

ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված արտաքին առևտրի ոլորտում արտահանման և/կամ ներմուծման սահմանափակումների մեխանիզմի կիրառման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 11780

Обсуждалось 19.02.2018 - 07.03.2018

«ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին »և «ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին »նախագծերի փաթեթը Ձկնաբուծական արհեստական լճակներով (ինչպես նաև ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետում նշված մյուս տնտե­սությունների կառույցներով) զբաղեցված հողատարածքների նպատակային նշանակությունը կհամապա­տաս­­խա­նեցվի տվյալ հողերի փաստացի օգտագործմանը` ազատելով նշված տնտեսություններին ֆինանսական զգալի պարտավորություններից և ապահովելով դրանց բնականոն գործունեությունն ու զարգացումը:
Մնաց {days} օր
1 11303

Обсуждалось 19.02.2018 - 26.03.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 2326-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 2326-Ն որո­շումը համապատասխանեցնել ՀՀ հար­կային օրենսգրքով սահ­ման­ված կարգա­վո­­րում­ներին:
Մնաց {days} օր
0 9500
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: