Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 17.08.2017 - 01.09.2017

««Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ   Նախագծով առաջարկվում է ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների օրինականացման արգելքի փոխարեն կիրառել Խորհրդի հետ համաձայնեցումը և գույքի օրինականացման նպատակահարմարությունը վերապահել Խորհրդին: Բացի այդ, նախագծում տեղ են գտել մի շարք խմբագրական և ընթացակարգային բնույթի փոփոխություններ: Մասնավորապես, օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում սահմանված է, որ Խորհուրդը տալիս է եզրակացություն՝ համայնքի զարգացման քառամյա ծրագրի նախագծի վերաբերյալ: Մինչդեռ, համայնքի զարգացման ծրագիրը 2017 թվականի հունվարի 1-ից սկսած, ընդունվում է հինգ տարի ժամկետի համար: Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրվում են այն գործառույթները (այդ թվում՝ հողամասի օտարման, վարձակալության, կառուցապատման, օգտագործման իրավունքով այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրման վերաբերյալ եզրակացության տրամադրում), որոնց իրականացման համար ստեղծվում է հասարակական հիմունքներով մշտապես գործող՝ Դիլիջանի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհրդակցական մարմին (Խորհուրդ): Մինչդեռ, օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում խոսքը գնում է միայն օգտագործման տրամադրվող հողամասի տրամադրման վերաբերյալ եզրակացության մասին:
Մնաց {days} օր
0 10184

Обсуждалось 17.08.2017 - 05.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգի վերաբերյալ
Մնաց {days} օր
0 11676

Обсуждалось 16.08.2017 - 01.09.2017

«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2018 թվականի տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2018 թվականի տարեկան ծրագրին և   միջոցառումների ցանկին  հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նպատակն է իրականացվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը և սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումներ` հանրապետական գործադիր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների բազմակողմանի ներգրավվածության միջոցով: Այն  ներառում է հասարակական կյանքի բոլոր հիմնական ուղղություններով, տվյալ տարվա ընթացքում տարբեր գերատեսչությունների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող միջոցառումները, դրանց իրականացման ժամանակացույցը,  թիրախային արդյունքը, ինչպես նաև   ֆինանսավորման  աղբյուրները:
Մնաց {days} օր
0 12227

Обсуждалось 16.08.2017 - 07.09.2017

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծերի ընդունման նպատակն է լիցենզավորման նոր պահանջների սահմանմամբ խստացնել կրթական ծրագրերի իրականացման բնագավառում լիցենզավորման գործընթացը: Միաժամանակ նախատեսելով այդ պահանջերի կիրարկման մեխանիզմների սահմանումը:
Մնաց {days} օր
0 12246

Обсуждалось 16.08.2017 - 31.08.2017

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատումը ՀՀ 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության համատեքստում իրականացնելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 10316

Обсуждалось 14.08.2017 - 04.09.2017

«Ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար կայանալիք մրցույթի մասնակցության հայտերին, մրցույթի մասնակիցների որակավորմանը, ֆինանսական և տեխնիկական կարողություններին ներկայացվող չափորոշիչները, ինչպես նաև մրցութային փաթեթների պատրաստման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում են ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար կայանալիք մրցույթի մասնակցության հայտերին, մրցույթի մասնակիցների որակավորմանը, ֆինանսական և տեխնիկական կարողություններին ներկայացվող չափորո­շիչները, ինչպես նաև մրցութային փաթեթների պատրաստման ընթացակարգերը:
Մնաց {days} օր
0 9722

Обсуждалось 14.08.2017 - 30.08.2017

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Գործող օրենսդրության համաձայն՝ կենսաթոշակները, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատվովճարներն ու պարգևավճարները վճարվում են կանխիկ կամ անկանխիկ եղանակով։ Կենսաթոշակները և նպաստները անկանխիկ եղանակով վճարվում է լիազոր մարմնի հետ կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու պայմանագիր կնքած բանկում բացված հաշվին փոխանցելու միջոցով։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները շահառուներին վճարելու կապակցությամբ առկա խնդիրները՝ առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանել երկու նոր հատուկ բանկային հաշիվներ. Միանվագ դրամական վճարների հաշիվ` ՀՀ պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների համար, Սոցիալական ապահովության հաշիվ՝ ՀՀ պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների, պարբերական բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների համար։ Ընդ որում, առաջարկվում է սահմանել, որ վերը նշված հաշիվներին կարող են մուտքագրվել բացառապես վերոնշյալ նպաստների և դրամական այլ վճարների գումարները։ Կարգավորվում են նաև վերը նշված հատուկ բանկային հաշիվների վարման առանձնահատկությունները։
Մնաց {days} օր
0 10793

Обсуждалось 11.08.2017 - 26.08.2017

Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիր Բարձր բերքատվությամբ, արտադ- րանքի որակական հատկանիշ- ներով, ցրտադիմացկունու­թյամբ, երաշտադիմացկունությամբ և հիվանդությունների ու վնասատու- ների նկատմամբ բարձր կայունու- թյամբ սորտերի ստեղծում: Բարձր վերարտադրության սերմերի օգ- տագործման ծավալների ընդլայ- նում, կոնդիցիոն սերմերի վերար- տա­դրության ապահովում, բույսերի նոր բնակլիմայական պայմաններին հարմարվող սորտերի կազմի ընդ- լայնում: Բուսա­բու­ծության ճյու­ղի ինտենսի­վաց­ման պայմանների ստեղ­ծում, մշա­­կա­բույսերի բերքա- վու­թյան բարձ­­րա­ցում, բուսա­­­­բու­ծա­կան մթերք­ների արտադրու­թյան ծավալների ավելա­­­ցում, բուսաբու­ծական արտադ­րանքի մրցու­նա­կու- թյան, սերմնաբուծության բնա­գա- վառում երկրի ան­կա­խության մա-կարդակի բարձրացում:
Մնաց {days} օր
0 10751

Обсуждалось 10.08.2017 - 26.08.2017

««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծերի փաթեթի նպատակն է ՀՀ պե­տա­կան ֆի­նանս­ների կա­ռա­վար­ման բնագավառում ծրագրա­յին բյուջետավորման սկզբունքների ամ­բող­ջա­կան ներդրման հա­մար անհրաժեշտ  իրավական հիմքերի ապահովումը: 
Մնաց {days} օր
0 11908
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: