Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 03.11.2022 - 18.11.2022

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը Նախագծի ընդունմամբ ակնկալվում են հետևյալ արդյունքները՝1) ուսման (վերապատրաստման) ծախսերի փոխհատուցման կամ չփոխհատուցման հարցի հստակ օրենսդրական կարգավորումը ոստիկանությունում ծառայությունից ազատելու ցանկացած հիմքի դեպքում,2) անբավարար առաջադիմության պատճառով ոստիկանության ուսումնական հաստատությունից ազատվելը որպես ուսման (վերապատրաստման) ծախսերը փոխհատուցելու պարտականությունից ազատվելու հիմք օրենսդրորեն չդիտարկելը,3) «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածում առկա որոշ ձևակերպումների հստակեցումն ու միատեսակ տերմինաբանության ապահովումը, ինչպես նաև ներքին հակասության վերացումը,4) ուսման (վերապատրաստման) ծախսերը չփոխհատուցելու հիմքերի ցանկի ընդլայնումը՝ երկու նոր հիմք նախատեսելու միջոցով (ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում վեց ամսից ավելի ծառայության չներկայանալու պատճառով (չհաշված հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդը) ծառայությունից ազատումը և ծառայողի մահվան դեպքում ծառայությունից ազատումը):
Մնաց {days} օր
0 5540

Обсуждалось 03.11.2022 - 18.11.2022

«Հայաստանի Հանրապետության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ծառայողական քննություն իրականացնող անձին լիազորել կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողից վերցնել արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ և վերապահել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշում կայացնելու իրավասություն։
Մնաց {days} օր
0 5437

Обсуждалось 03.11.2022 - 24.11.2022

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, «Առեվտրի եվ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, «Առեվտրի եվ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը
Մնաց {days} օր
0 5164

Обсуждалось 01.11.2022 - 17.11.2022

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծերի նպատակը պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված շինությունների՝ (այդ թվում՝ ինքնակամ) անշարժ գույքի հարկով հարկման ընթացակարգերի կատարելագործումն է, ինչպես նաև անավարտ (կիսակառույց) շինությունները ավարտին հասցնելու համար խթաններ ստեղծելու նպատակով այդ շինությունների մասով հարկային բեռի վերանայումն է:
Մնաց {days} օր
1 5303

Обсуждалось 29.10.2022 - 13.11.2022

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է. - սահմանել օրենսդրության մոտարկման հասկացությունը. - նախատեսել ՀԸԳՀ-ի շրջանակներում նախատեսված Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության ստուգման կառուցակարգ, - նշված ստուգումն իրականացնելու համար իրավասու մարմին դիտարկել Արդարադատության նախարարությունը. -  սահմանել նաև նշված ստուգման իրականացման կարգը և ժամկետները:
Մնաց {days} օր
2 5085

Обсуждалось 28.10.2022 - 14.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդուն­­ման արդյունքում կավելանան գյուղատնտեսական արտադրանքի իրացման փաստաթղթավորման և անկանխիկ վճարումների ծավալները, կբարձրանա ագրոպարենային արտադրության ոլորտների մրցու­նա­կու­թյան մակարդակը և ներդրումային գրավ­չությունը, ինչպես նաև բնակչության համար պարենամթերքի տնտեսական մատչելիության մակարդակը, որը կնպաստի արտահան­մանը միտված արտադրությունների զարգացմանը, արտահանման և ագրոպարենային արտադրանքների ապրանքաշրջանության ծավալների ավելացմանը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, բարձրորակ և մրցունակ ագրոպարենային ապրանք արտադրողների թվի ավելացմանը, տնտեսական աճի համար նախադրյալների ստեղծմանը։ Նախագծի ընդունման արդյունքում ԱԱՀ–ի 10 տոկոսով հարկման օբյեկտ համարվող գյուղատնտեսական արտադրանքների մասով ակնկալվում է՝ գների իջեցում շուրջ 4–4.5%–ով, արտադրության ծավալների աճ շուրջ 3-3.5%-ով, հարկման բազայի ընդլայնում շուրջ 30%–ով, իրացման գործարքների փաստաթղթավորման և անկանխիկ վճարումների ծավալների աճ, արտադրության և իրացման ծավալների աճով պայմանավորված բյուջետային մուտքերի ավելացում։
Մնաց {days} օր
1 5617

Обсуждалось 28.10.2022 - 14.11.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծերի նպատակը Հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացի արդյունավետության բարելավումն է: Միաժամանակ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը իրավասություն կստանա Կառավարության համաձայնությամբ իրականացնել համապատասխան ծրագրեր (այդ թվում` այն միջոցների հաշվին, որոնք այսօր վերադարձվում են): Կբարելավվի նաև այն զինծառայողների սոցիալական վիճակը, ովքեր հանդիսացել են Հիմնադրամի շահառու, սակայն ճանաչվել են երրորդ խմբի հաշմանդամ: Կհստակեցվի նաև զինծառայողի հետ համատեղ զավակ ունեցող անձի հատուցման իրավունքը, ինչպես նաև օրենքով կկարգավորվի անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից դրոշմանիշային վճար վճարելու հետ կապված հարաբերությունները:։  
Մնաց {days} օր
8 6961

Обсуждалось 26.10.2022 - 10.11.2022

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը Նախագծի ընդունմամբ ՎԻՎ օրենսգիրքը կհամապատասխանեցվի քրեական դատավարության նոր օրենսգրքին, կիրագործվի ՎԻՎ օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը, անձի արարքում հանցանքի բացակայության, սակայն վարչական իրավախախտման հատկանիշների առկայության դեպքում վարչական մարմինը հնարավորություն կունենա վարչական տույժ կիրառելու՝ թույլ չտալով վարչական տույժ նշանակելու ժամկետի խախտում, արդարացման դատավճռի առկայության դեպքում, սակայն վարչական իրավախախտման հատկանիշների առկայության պարագայում անձը կենթարկվի վարչական տույժի:
Մնաց {days} օր
1 5815
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: