Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 29.09.2023 - 14.10.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով մասնավորապես նախատեսվում է ժամանակավոր մաքսային հայտարարագրման համար նախատեսված առանձնահատկություններ սահմանել խողովակաշարային և էլեկտրահաղորդման գծերով փոխադրվող ապրանքների համար, մասնավորապես՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 87-րդ հոդվածով նախատեսված առանձնահատկությունները տարածել նաև ապրանքների ներմուծման նկատմամբ։ Նախատեսվում են նաև ապրանքների ծավալների ճշգրտման նպատակով համապատասխան հաշվիչների տեղակայման մասով կարգավորումներ։
5 1251

В стадии разработки

Обсуждалось 29.09.2023 - 14.10.2023

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է լողամիջոցների վարման կանոններ և դրանց խախտման համար պատախանատվություն սահմանելու միջոցով ՀՀ ջրային տարածքներում ապահովել հասրակական կարգն ու անվտանգությունը։
0 2052

В стадии разработки

Обсуждалось 29.09.2023 - 18.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ   Նախատեսվում է կարգավորել նախադպրոցական տարիքային խմբերով գործունեության թույլտվությունը, մասնագիտությունների գծով՝ ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի գործունեության թույլտվությունը և սահմանային տեղերի փոփոխությունը
0 1175

Обсуждалось 29.09.2023 - 14.10.2023

«Փոստային կապի գործունեության ոլորտի հաշվետվությունների և վիճակագրական տվյալների ներկայացման և վերլուծության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանի նախագիծ Կարգով սահմանվում է փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի կողմից փոստային կապի ոլորտի հաշվետվությունների և վիճակագրական տվյալների ներկայացման և հավաքագրված տվյալների հիման վրա վերլուծության իրականացման ընթացակարգը:
0 1191

В стадии разработки

Обсуждалось 28.09.2023 - 13.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է հստակեցնել քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդի տրամադրումն այն դեպքերի համար, երբ քաղաքացիական ծառայողը երկուսուկես աշխատանքային տարի անընդմեջ խուսափում է կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի (չօգտագործված մասի) օգտագործումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում։ Այս պարագայում, նախատեսվում է, որ քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակահատվածը կարող է որոշվել համապատասխան պաշտոնատար անձի կողմից, իսկ ամենամյա արձակուրդը կամ դրա մի մասը տրամադրելու մասին անհատական իրավական ակտն` ընդունվել առանց քաղաքացիական ծառայողի համապատասխան դիմումի: Կոնվենցիային համապատասխան նախատեսվում է, որ ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում առնվազն 10 աշխատանքային օրը պետք է տրամադրվի տվյալ աշխատանքային տարում: Առաջարկվում է սահմանել նաև մինչև համապատասխան աշխատանքային տարվա ավարտը ծառայողին պաշտոնից ազատելու կամ լիազորությունների հնարավոր դադարեցման դեպքում արձակուրդը տրամադրելու կամ տրամադրված արձակուրդի համար վճարված գումարները հետ գանձելուն վերաբերող կարգավորումներ: Սահմանվում է նաև աշխատանքային տարվա հասկացությունը, ինչպես նաև աշխատանքային տարում ամենամյա արձակուրդի իրավունք տվող ժամանակահատվածները սահմանող դրույթներ:
0 1439

В стадии разработки

Обсуждалось 28.09.2023 - 16.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 539-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծերը մշակվել են ՀՀ վարչապետի 18.08.2022թ. N 948-Ա որոշման հավելվածով հաստատված «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-277-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 3-րդ կետի, ինչպես նաև «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 12-րդ՝ կացարանով ապահովման վերաբերյալ նոր խմբագրությամբ սահմանված հոդվածի կատարումն ապահովելու նպատակով: Սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 1, N 2, N 5, N 6 հավելվածներով: Նախագծերը նպատակ են հետապնդում լուծելու սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանի տրամադրման ոլորտում առկա խնդիրները:  Նախագծերով  առաջարկվում է՝ վերանայել բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը. սահմանել հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձանց ցանկը. ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման N 5 հավելվածն ուժը կորցրած ճանաչել և բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց, հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձանց կացարանով ապահովելու կարգը, պայմանները, տրամադրման ժամկետները կարգավորել N 2 հավելվածով՝ միասնականացնելով սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանի տրամադրման գործընթացը. այսուհետ սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանով ապահովման գործառույթի իրականացումը վերապահել մեկ կազմակերպությանը՝ «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը վերանվանվել է «Օթևան» ՊՈԱԿ-ի: Ընդ որում նշված կազմակերպությունը 2024 թվականի հունվարի 1-ից իրականացնելու է բացառապես սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման և կացարանով ապահովման գործառույթը, իսկ մինչ այդ իրականացնելու է նաև խնամքի կարիք ունեցող, չաշխատող (բացառությամբ՝ տնային պայմաններում աշխատող) տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում օրենսդրությամբ սահմանված սոցիալական սպասարկման տրամադրումը: Նշվածի արդյունքում վերանայվել են «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի (վերանվանված ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ), «Օթևան» ՊՈԱԿ-ի գործունեության առարկան, նպատակները և ձեռնարկատիրական գործունեության տեսակները. սահմանել սոցիալական բնակարանային ֆոնդից տրամադրվող կացարանի վարձակալության պայմանագրի վարձավճարի չափը և առավել մանրամասն կարգավորել վարձակալության տրամադրման ընթացակարգը. վերանայել սոցիալական բնակարանային ֆոնդից տրամադրվող կացարանի օգտագործման կամ վարձակալության պայմանագրերի ժամկետները. բնակչի հետ կնքվելիք պայմանագրին կցել անհատական սոցիալական ծրագիրը, որը պարտադիր պետք է ընդգրկի ակտիվացմանն ուղղված միջոցառումներ աշխատունակ անձի կամ անձանց համար, իսկ վարձակալության պայմանագիր կնքել, եթե աշխատունակ անձինք ունեն մշտական զբաղվածություն կամ հանդիսանում են զբաղվածության որևէ ծրագրի շահառու. հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշումը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանը՝ կատարել փոփոխություններ նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի  նոյեմբերի 28-ի N  1905-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի  հունվարի 20-ի N  104-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի  ապրիլի 2-ի N  381-Ն որոշումներում. հաստատել մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներից և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված առանձին անձանց բնակարաններ նվիրաբերելու կարգը:
0 1318

Обсуждалось 27.09.2023 - 12.10.2023

ՈՐՈՇՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 02-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացրել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ)՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարության որոշմամբ անհետաձգելի համարելու և ԱԺ քննարկմանը ներկայացնելու համար (տե՛ս առնչվող փաստաթղթերը):Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները, ի թիվս այլնի, վերաբերում են կուսակցությունների տարեկան հաշվետվությունների 2023 թվականի ստուգման ժամկետներին, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների ընտրության գործընթացին:Նախագծերի փաթեթի ընդունումը ենթադրում է համապատասխան փոփոխությունների և լրացումների կատարում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի N 02-Ն որոշման մեջ, ուստի, պայմանավորված Նախագծերի փաթեթի ընդունումից հետո կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի իրականացման համար աուդիտորական կազմակերպությունների ընտրության բաց մրցույթ անցկացնելու հրատապությամբ՝ մշակվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի N 02-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը (այսուհետ՝ Որոշման նախագիծ):Որոշման նախագծի ընդունման պարագայում հնարավոր կդառնա օրենսդրական փոփոխությունների արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված գործառույթների պատշաճ իրականացումը, մասնավորապես՝ աուդիտորական կազմակերպությունների ընտրության գործընթացի կազմակերպումը:  
0 1537

Обсуждалось 27.09.2023 - 12.10.2023

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 7-ի N 34-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ  Սույն կարգով կարգավորվում են 0-6 տարեկան երեխայի (այսուհետ՝ սան) և կրթական գործընթացի մյուս մասնակիցներին կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:
0 1364

Обсуждалось 26.09.2023 - 11.10.2023

« ԸՍՏ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծով առաջարկվում է Կառավարության որոշմամբ հաստատել պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը՝ ըստ բնագավառների և գերատեսչական պատկանելության:
1 1776