Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 16.04.2026 - 01.05.2026

Գյուղատնտեսական աշխատանքների համար ձեռք բերված դիզելային վառելիքի ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիր «Գյուղատնտեսական աշխատանքների համար ձեռք բերված դիզելային վառելիքի ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման  նախագծի  մշակումն ու ընդունումը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների հետևանքով դիզելային վառելիքի առաջացած գնաճի ազդեցության մեղմման ու գյուղատնտեսական սեզոնային աշխատանքների անխափան իրականացման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 762

Обсуждалось 16.04.2026 - 02.05.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի բնակչության մեծ մասը հանդես է եկել Փոքր Վեդի բնակավայրը Խոր Վիրապ բնակավայրի անվանափոխելու նախաձեռնությամբ: Բնակավայրի անվանափոխության նախաձեռնման համար հիմք է հանդիսացել այն, որ Վեդի համայնքում ընդգրկված են Վեդի քաղաքային և Փոքր Վեդի գյուղական բնակավայրեր: Ներկայացվող «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքի 2-րդ հավելվածի 2.2-րդ աղյուսակի 4-րդ կետում «Փոքր Վեդի» բառերը փոխարինել «Խոր Վիրապ» բառերով:
Մնաց {days} օր
0 567

Обсуждалось 14.04.2026 - 29.04.2026

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 874-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ձևավորմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 874-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Որոշման համապատասխանությունը գործող օրենսդրությանը:
Մնաց {days} օր
0 858

Обсуждалось 14.04.2026 - 29.04.2026

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ձևավորմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Որոշման համապատասխանությունը գործող օրենսդրությանը:
Մնաց {days} օր
0 810

Обсуждалось 14.04.2026 - 29.04.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման գործընթացում լիազոր մարմնի գործառույթների հստակեցման և կենտրոնացման, ինչպես նաև տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կազմակերպման ընթացակարգերի կատարելագործման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
7 1317

Обсуждалось 13.04.2026 - 28.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ գյուղում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող կառույցներով (հիվանդանոցի շենք) զբաղեցրած  1.56 հեկտար մակերեսով սահմանազատված բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասը ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Արծվանիկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Արծվանիկի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1269-Ն որոշմամբ սխալ հաշվառման պատճառով, անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է Արծվանիկ (Կապան) համայնքին: Որոշման նախագծի ընդունմամբ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (շենք-շինությունների) սպասարկման տարածքը կհաշվառվի որպես պետական սեփականություն, որի արդյունքում կկարգավորվեն պետական սեփականության գույքի հետագա կառավարման իրավահարաբերությունները: 
Մնաց {days} օր
0 993

Обсуждалось 13.04.2026 - 28.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվի առողջական վիճակի պարտադիր բժշկական զննությունների արդաիականացումը և համապատասխանեցումը ՀՀ օրենսդրությանը։ 
Մնաց {days} օր
0 946

Обсуждалось 10.04.2026 - 30.04.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 2207-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի Նախագծով տրվել են կարգավորումներ էկոլոգիական թողքի կետում ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման պահանջից ազատվելու վերաբերյալ։
Մնաց {days} օր
0 1348

Обсуждалось 10.04.2026 - 26.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կապահովվի, օրենքով արդեն իսկ սահմանված, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու և զինվորական ծառայությունից ազատվելու նոր համակարգի կիրարկումը, գործող տարկետման համակարգի կատարելագործումը, որի արդյունքում տրամադրվող տարկետումները կունենան հստակ նպատակ և ուղղված կլինի արտասահմանի լավագույն բուհերում սովորող քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն վերադարձին և սովորող մարդկային ներուժի գիտության, տնտեսության և այլ ոլորտներում օգտագործելուն:
Մնաց {days} օր
2 1382
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: