Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 04.12.2018 - 19.12.2018

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Իրավական ակտի ընդունման արդյունքում «Առևտրի իրականացման վայրի կազմակերպում» և «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» գործունեության տեսակները կդադարեն համարվել ծանուցման ենթակա գործունեության տեսակներ, կվերանա նաև այդ գործունեության տեսակների մասով տուրքի վճարման անհրաժեշտությունը՝ նպաստելով նշված նշված գործունեության տեսակների աշխուժացմանը:
0 8385

В стадии разработки

Обсуждалось 04.12.2018 - 19.12.2018

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Իրավական ակտի ընդունման արդյունքում «Առևտրի իրականացման վայրի կազմակերպում» և «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» գործունեության տեսակները կդադարեն համարվել ծանուցման ենթակա գործունեության տեսակներ, կվերանա նաև այդ գործունեության տեսակների մասով տուրքի վճարման անհրաժեշտությունը՝ նպաստելով նշված նշված գործունեության տեսակների աշխուժացմանը:
0 8377

В стадии разработки

Обсуждалось 04.12.2018 - 19.12.2018

«Հայաստանի Հանրապետությունում Հատուկ քննչական ծառայության ծառայողի օրը նշելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ    «Հայաստանի Հանրապետությունում Հատուկ քննչական ծառայության ծառայողի օրը նշելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) հիմնադրման օրը, այն է՝ նոյեմբերի 28-ը սահմանել որպես Ծառայության ծառայողի մասնագիտական տոն՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան:    
0 6108

В стадии разработки

Обсуждалось 04.12.2018 - 21.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1225-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է հանցագործության մասին հաղորդումների քննարկման արդյունքների վերաբերյալ պաշտոնական վիճակագրական տվյալների լիարժեք ճշգրտություն:  
0 8522

В стадии разработки

Обсуждалось 04.12.2018 - 19.12.2018

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծով, որի ընդունման դեպքում «Առևտրի իրականացման վայրի կազմակերպում» գործունեության տեսակը այլևս չի համարվի ծանուցման ենթակա գործունեության տեսակ, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունը` տվյալ գործունեության տեսակի հաշվառումն իրականացնող մարմին:
0 8128

В стадии разработки

Обсуждалось 03.12.2018 - 19.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի № 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2018 թվականի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում և պատանեկան օլիմպիական խաղերում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2018 թվականին Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին:
0 7788

Обсуждалось 03.12.2018 - 18.12.2018

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվող փոփոխությամբ հստակեցվել է անհատական իրավական ակտի՝ որպես իրավունք տրամադրող կամ իրավունքի սահմանափակում կիրառող ակտի բնույթը, ինչպես նաև հստակեցվել են անհատական իրավական ակտի առոչնչության և անվավերության հիմքով իրավունքի պետական գրանցումը մերժելու հետ կապված հարցերը:  
0 7572

Обсуждалось 03.12.2018 - 18.12.2018

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1030-Լ որոշման հավելվածի 77-րդ կետի կատարման ապահովման նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակվել է «Արտակարգ իրավիճակ­նե­րի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ արտակարգ իրավիճակների ոլորտը կարգավորող իրավա­կան դաշտի կատարելա­գոր­ծման նպատակով:
0 13505

Обсуждалось 02.12.2018 - 17.12.2018

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գովազդի մասին» Հայաստնաի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված սոցիալական գովազդների զանգվածային լրատվության էլեկտրոնային միջոցներով բնակչությանը տեղեկատվության տրամադրման հարցերի կանոնակարգման անհրաժեշտությամբ, որը կբերի ոչ վարակիչ հիվանդություններից վաղաժամ մահացության ու հիվանդացության նվազեցմանը:
0 8782