Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 02.07.2021 - 17.07.2021

Հայաստանի հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1178-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծի նպա­տակը «Դիլի­ջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտո­նու­թյուն­ներ տրա­մադ­րելու մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրարկումն ապահովելն է:
Մնաց {days} օր
0 7547

Обсуждалось 01.07.2021 - 16.07.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 367-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ  «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 29-ի թիվ 367-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշման նախագծով  հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը լրացվում է ևս 7 մասնագիտություններով :     «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 29-ի թիվ 367-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշման նախագծի ընդունման արդյունքում կընդլայնվի հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը և հարկային ծառայություն որակյալ կադրերի որոնման շրջանակը:  
Մնաց {days} օր
1 8440

Обсуждалось 01.07.2021 - 16.07.2021

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի N 615 և 2001 թվականի օգոստոսի 6-ի N 708 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի N 615 և 2001 թվականի օգոստոսի 6-ի N 708 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ <<Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը>> կհստակեցվի և տարընթերցումների առիթ չի հանդիսանա և ավելի արդյունավետ կդարձնի բուհերի, գիտական կազմակերպությունների և ԲՈԿ-ի աշխատանքային գործընթացը համապատասխան օրենսդրության միատեսակ կիրառման առումով:
Մնաց {days} օր
0 7091

Обсуждалось 01.07.2021 - 17.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ       Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ hոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.    Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի  13-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին  շարքային  կազմի  պարտադիր  զինվորական  ծառայության  2020  թվականի  ամառային  զորակոչից  տարկետում տալու մասին»  N 1337-Ա  որոշման  հավելված 1-ի՝       1)  3-րդ կետի 1-ին ենթակետը ուժը կորցրած ճանաչել:       2)  4-րդ կետից հետո լրացնել նոր 4.1-ի կետ հետևյալ բովանդակությամբ՝ «4.1. Էրիկ Մերուժանի Կլեջյան (ծնվ.՝ 30.11.2001թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Նոր Նորքի 1-ին զանգված, Լվովյան 3, բն. 44, Ամստերդամի Վրիժ համալսարան) տալ տարկետում մինչև 2024 թվականի ձմեռային զորակոչը: Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»:    
Մնաց {days} օր
1 6738

Обсуждалось 01.07.2021 - 16.07.2021

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N1468-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում Նախագծով առաջարկվում է. 1) պարզեցված ընթացակարգի կիրառման համար ՀՀ կառավարության 24.10.2019թ. N1468-Ն որոշմամբ սահմանված չափանիշները կիրառել նաև 2021թ. հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով միասնական հաշվին մուտքագրման ենթակա ԱԱՀ-ի գումարների մասով, 2) ՀՀ կառավարության 24.10.2019թ. N1468-Ն որոշմամբ սահմանված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձման պարզեցված ընթացակարգը կիրառել նաև ամսվա կտրվածքով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի համար, 3) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի միասնական հաշվին մուտքագրման համար  պարզեցված ընթացակարգ կիրառելու վերաբերյալ դիմումների որոշմամբ սահմանված չափանիշներին համապատասխանությունը պարզելու ժամկետը սահմանվել է մինչև 3 աշխատանքային օր` գործող 1 աշխատանքային օրվա փոխարեն, հաշվի առնելով ամսական կտրվածքով հարկ վճարողների կողմից ներկայացվող դիմումների հնարավոր ծավալները:
Մնաց {days} օր
0 6275

Обсуждалось 01.07.2021 - 16.07.2021

«Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծվող ապրանքների ծագումը ոչ առանձնաշնորհային կանոններով որոշելիս ապրանքների ծագման հավաստագրով հաստատվելու դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծով նախատեսվում է սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծվող ապրանքների ծագումը ոչ առանձնաշնորհային կանոններով որոշելիս կարող է հաստատվել ապրանքների ծագման հայտարարագրով այն դեպքերում, երբ մաքսային հայտարարագրման ժամանակ ներկայացվել են համապատասխան առևտրային կամ ցանկացած այլ փաստաթղթեր, ինչպես նաև առանձնաշնորհային առևտրի շրջանակներում կիրառվող ապրանքների ծագման սերտիֆիկատ (հավաստագիր), որտեղ նշված ապրանքների ծագումը համապատասխանում է Որոշմամբ սահմանված պայմաններով ապրանքի ծագման կանոններին` առանց պարտադիր ներկայացնելու Որոշմամբ հաստատված կանոններով նախատեսված ապրանքների ծագման սերտիֆիկատ(հավաստագիր):
Մնաց {days} օր
0 5162

Обсуждалось 01.07.2021 - 16.07.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 1786-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 1786-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով վերաշարադրվում է «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոնների դասակարգման, դասային աստիճանների տրման, մրցույթի անցկացման կարգը և պաշտոններին ներկայացվող չափանիշները սահմանելու մասին» թիվ 1786-Ն որոշման (այսուհետ` որոշում) 1-ին կետով հաստատված թիվ 1 հավելվածի 3-րդ կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոնների հանմար սահմանվող աշխատանքային ստաժի և փորձի նվազագույն պահանջները: Նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն Հայատանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոններ զբաղեցնելու համար սահմանվող նվազագույն աշխատանքային ստաժի պայմանները` ստեղծելով արդարացի պայմաններ:  
Մնաց {days} օր
0 8231

Обсуждалось 30.06.2021 - 15.07.2021

«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ  «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից աղբավայրերի շահագործման փուլում հսկողության և մոնիթորինգի (մշտադիտարկման) ընթացակարգի սահմանման իրավական հիմքը։
Մնաց {days} օր
1 6619
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: