Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 24.11.2023 - 09.12.2023

«Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողներին հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Միջոցառման գլխավոր նպատակը մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող մասնագետների՝ մասնագիտական գիտելիքների իմացության աստիճանի պարզումը և դրա արդյունքում, ըստ տվյալ մասնագետի մասնագիտական պատրաստվածության, հավելավճարի տրամադրումն է: Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2025 թվականին նախատեսվում է ատեստավորումն իրականացնել հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների համար, իսկ 2026 թվականից սկսած՝ հատուկ մանկավարժի ծառայություն մատուցող մասնագետների համար։
17 1625

Обсуждалось 24.11.2023 - 09.12.2023

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Ներկայացված նախագծի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ համարվող ֆինանսական հաստատությունները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 10-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնելու ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ: Հարկային մարմնի կողմից օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին (որոնց հետ իրականացվում է ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակում) ավտոմատ եղանակով ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկության տրամադրումն է և տեղեկության ստացումն է։ Հարկային մարմինը իրավունք ունի օգտագործել օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններից ստացված ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունները՝ Համաձայնագրերում սահմանված նպատակներով Միաժամանակ, նախագծով նախատեսվում է, որ նշված տեղեկությունները ֆինանսական հաստատությունները առաջին անգամ ներկայացնելու են 2024 թվականի հաշվետու ժամանակաշրջանի համար։
0 1774

Обсуждалось 24.11.2023 - 10.12.2023

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին սահմանադրական օրենքի նախագիծ Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 2019 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1463 որոշման պահանջներին և այդ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին՝ Սահմանադրական դատարանի դատավորի կենսաթոշակի իրավունքի պայմանների համապատասխանեցման անհրաժեշտությամբ։
0 1597

Обсуждалось 24.11.2023 - 10.12.2023

ՄԻՔԱՅԵԼ ԳԵՎՈՐԳԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով Միքայել Հարությունյանի անցած ստեղծագործական ուղին, նրա ներդրումը հայ մշակույթում, ինչպես նաև Հայաստանն ու հայ մշակույթը միջազգային հարթակներում ըստ արժանավույն ներկայացնելը և խոստումնալից ապագան՝ առաջարկում ենք Միքայել Հարությունյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
0 948

Обсуждалось 24.11.2023 - 09.12.2023

ՀՀՇՆ 32-03.02-2023 «ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ Շինարարական նորմերը սահմանում են ընդհանուր օգտագործման ճանապարհների, քաղաքային ու գյուղական բնակավայրերի փողոցների, գյուղատնտեսական, արդյունաբերական կազմակերպությունների ներքին ճանապարհների վրա գտնվող կամուրջների (էստակադների, ուղեանցերի) վերակառուցման, ուժեղացման, հիմնանորոգման և նորոգման նախագծման սկզբունքները
0 738

В стадии разработки

Обсуждалось 24.11.2023 - 10.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ի N 1986-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է նաև Շինարարության Մեկնարկի Ամսաթիվը սահմանել որպես հստակ օր, որը Կողմերի համար կապահովի կանխատեսելիություն և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հնարավորություն կտա Լիցենզիայով սահմանելու կառուցապատման ժամանակահատված (երկու տարի ժամկետով), որը կսկսվի Համաձայնագրով սահմանված՝ Շինարարության Մեկնարկի Ամսաթվից։ Նախագծով նախատեսվում է նաև Համաձայնագրում կատարել փոփոխություն, որով Կառավարությունը Լիցենզիայի առնչությամբ Ֆինանսավորման Կողմերի հետ Ծրագրի կապակցությամբ կկնքի և կապահովի, որ Սեփականատերը հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի առնչությամբ  Ֆինանսավորման Կողմերի հետ կնքի ուղղակի պայմանագիր՝ միջազգային ծրագրային ֆինանսավորմամբ Ծրագրին համանման էներգետիկ ծրագրերում ընդունված պրակտիկան արտացոլող ձևով, համաձայն որի` Ֆինանսավորման Կողմերն իրավունք կունենան ստանալու ծանուցում Համաձայնագրով և համապատասխանաբար որևէ Ծրագրի Փաստաթղթով ցանկացած սպառնացող դադարեցման մասին և ձեռնարկելու համապատասխան գործողություններ՝ խախտումը վերացնելու և Ծրագրի շարունակականությունն ապահովելու համար:
0 1020

Обсуждалось 24.11.2023 - 09.12.2023

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ոսկու, պլատինի և պալադիումի արտահանման գործընթացը սահմանել որպես լիցենզավորվող գործունեություն՝ սահամնելով պետական տուրք տրամադրվող լիցենզիաների համար։
0 1021