Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 06.12.2023 - 22.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով կարգավորվում է նախկին ԽՍՀՄ Խնայ­բան­կի ՀԽՍՀ հան­րա­պետա­կան բան­կում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը նաև մինչև 1941 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձանց:      
1 990

Проект не принят

Обсуждалось 06.12.2023 - 21.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով, որ  հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների մասնագիտական փորձաքննությունն իրականացնում են համապատասխանության գնահատման մարմինները՝ անհրաժեշտություն է առաջացել Որոշման 2-րդ կետը համապատասխանեցնել «Հավատարմագրման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասին, որտեղ սպառիչ թվարկված է թե հավատարմագրման ո՞ր համապատասխանության գնահատման մարմինները (այսուհետ` ՀԳՄ) կարող են դիմել հավատարմագրման համար։ Հաշվի առնելով, որ  հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների մասնագիտական փորձաքննություն իրականացնող մարմինները հանդիսանում են որպես համապատասխանության գնահատման (այլ՝ ոչ սերտիֆիկացնող) մարմիններ, ուստի համաձայն Օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասի՝ վերջիններս կարող են դիմել հավատարմագրման համար։
0 970

Проект принят

Обсуждалось 06.12.2023 - 22.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը: Ներկայացված է նախագիծը՝ կից փաստաթղթերով։
0 912

Проект принят

Обсуждалось 06.12.2023 - 22.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՉՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2024 թվականի համար օրենքով չսահմանված տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը: Ներկայացված է նախագիծը՝ կից փաստաթղթերով։
0 961

Проект принят

Обсуждалось 06.12.2023 - 22.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2024 թվականի բյուջեն: Ներկայացված է նախագիծը՝ կից փաստաթղթերով։
0 940

Обсуждалось 06.12.2023 - 21.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց կողմից սահմանված ժամկետում հայտարարագիրը չներկայացնելու դեպքում՝ նշված ժամկետից սկսած դադարեցնել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում եկամտային հարկի գումարների փոխհատուցումները մինչև հայտարարագրի ներկայացնելը։ ՀՀ հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածով սահմանված դեպքերում եկամտային հարկի գումարների փոխհատուցում չի կատարվում, եթե ֆիզիկական անձինք օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված ժամկետներում հարկային մարմին չեն ներկայացրել եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր)։
5 2174

В стадии разработки

Обсуждалось 05.12.2023 - 21.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 970-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի N 970-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հավանություն է տրվել Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր)։ Ծրագրին զուգահեռ նույն ուղղությամբ շինարարություն իրականացնող մի խումբ կառուցապատողների կողմից համախմբման սկզբունքով ձեռնարկվել են միջոցառումներ Ծրագրի 1-ին և 2-րդ փուլերով նախատեսված հիմնական ուղղությունների մի շարք ճյուղերով գազատարների կառուցման ուղղությամբ:
0 890

Обсуждалось 05.12.2023 - 21.12.2023

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի օրենքով նախատեսված դեպքերում՝ Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն խորանարդ մետրը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում առաջացող լրացուցիչ գումարները ընկերության անհրաժեշտ հասույթից նվազեցնելու կարգը։
0 865

Проект принят

Обсуждалось 05.12.2023 - 20.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի կողմից մատուցվում են մի շարք ծառայություններ, որոնց դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը պետք է սահմանվեն համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ` համայնքի բյուջեի հաստատումից առաջ: Ծառայությունների դիմաց սահմանված վճարները համայնքի բյուջեի եկամուտների մաս են կազմում: Որոշ ծառայությունների գծով, հաշվի առնելով սոցիալական մի շարք խնդիրներ, համայնքի ավագանին սահմանում է 0 դրամ դրույքաչափ: Որոշման նախագիծը ներառում է համայնքի նախադպրոցական և արտադպրոցական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունները, Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճը և նախասրահը մշակութային, մարզական և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով տրամադրելու   վճարները: Որոշման ընդունմամբ ծառայությունների մատուցման ոլորտը կկարգավորվի, աշխատանքները կլինեն համակարգված:
0 768