Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 28.03.2019 - 12.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը հստակեցնելու և առավել օբյեկտիվ ու միասնական որոշումներ կայացնելու անհրաժեշտությունից: Ներկայումս բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատված են ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշմամբ: Նույն որոշման N 1 և N 2 հավելվածներով սահմանված են համապատասխան ցանկեր, որոնց դեպքում 2 կամ 4 տարի դիտման պայմաններում հաշմանդամության խմբերը սահմանվում են անժամկետ, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը՝ մինչև 18 տարին լրանալը: Սակայն այդ ցանկերով սահմանված հիվանդությունները և ախտաբանական վիճակները հաճախ չեն համապատասխանում երեխաների տարիքային առանձնահատկություններին: Նշված որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 31-րդ կետի «գ» ենթակետի համաձայն, հաշմանդամությունն անժամկետ սահմանվում է նաև իրականացված միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամություն ունեցող անձի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու մարմինների կողմից դիտման պայմաններում):  Նման ձևակերպումը, հատկապես «առնվազն» բառի կիրառումը, հաճախ հայեցողական որոշումներ կայցնելու տեղիք է տալիս:
2 7857

Обсуждалось 28.03.2019 - 12.04.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 15-ի N 256-Ն և 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1395-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծ «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում դատախազին այլ վայր գործուղելիս դատախազն ապահովվում է բնակելի տարածությամբ, իսկ այն ապահովելու անհնարինության դեպքում տրվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և չափերով: «Քննչական կոմիտեի մասին» Օրենքի 42-րդ հոդվածի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում, պայմանավորված քննչական կոմիտեի ծառայողին այլ վայր ծառայության նշանակմամբ կամ ծառայության գործուղմամբ, քննչական կոմիտեի ծառայողն ապահովվում է բնակելի տարածությամբ: Քննչական կոմիտեի ծառայողին բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում տրվում է դրամական փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով և չափերով: Ի կատարումն Օրենքի հիշյալ դրույթների՝ ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության դատախազներին մշտական բնակության վայրից դուրս գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը սահմանելու մասին» N 256-Ն և  2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողին այլ վայր ծառայության նշանակմամբ կամ ծառայության գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը սահմանելու մասին» N 1395-Ն որոշումներով սահմանվել են դատախազներին և քննիչներին տրվող դրամական փոխհատուցման ենթակա գումարի չափերը: Կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ին ընդունված «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին» N 1321-Ն որոշմամբ, որի գործողությունը, համաձայն որոշման հավելվածի 2-րդ կետի, տարածվում է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում, ազգային անվտանգության ծառայությունում, ոստիկանությունում, քրեակատարողական ծառայությունում զինվորական (քրեակատարողական) ծառայության մեջ գտնվող անձանց, ինչպես նաև  հիշյալ համակարգերում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձանց վրա, սահմանվել են դրամական փոխհատուցման չափեր, որոնք ավելի մեծ են, քան դատախազներին և քննչական կոմիտեի ծառայողներին տրվող՝ համապատասխանաբար 2018 թվականի մարտի 15-ի N 256-Ն և 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1395-Ն որոշումներով սահմանված չափերը: Մասնավորապես՝ 2018 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ, օրինակ՝ Երևան քաղաքում մինչև 4 անձից բաղկացած ընտանիքին դրամական փոխհատուցում վճարվում է վարձակալության մասին պայմանագրում նախատեսված չափով, բայց  ոչ ավելի, քան 65000 դրամ, 4 և ավելի անդամ ունեցող ընտանիքին՝ 85000 դրամ, մինչդեռ համաձայն 2018 թվականի մարտի 15-ի N 256-Ն և 2014 թվականի  դեկտեմբերի 11-ի N 1395-Ն որոշումների՝ Երևան քաղաքում մինչև 4 անձից բաղկացած ընտանիքին դրամական փոխհատուցում է վճարվում օրական 1500 դրամ (30 օրացուցային օր ունեցող ամսվա հաշվարկով՝ ստացվում է 45000 դրամ), իսկ  4 և ավելի անդամ ունեցող ընտանիքին՝ օրական 2250 դրամ (30 օրացուցային օր ունեցող ամսվա հաշվարկով՝ ստացվում է 67500 դրամ) և այլն:  Փաստորեն, նույնատիպ հասարակական հարաբերությունները կարգավորելիս գործադիր մարմնի կողմից դրսևորվել է տարբերակված մոտեցում՝ առանց դրանց տարբերակման ողջամիտ հիմնավորման, ինչը հակասում է հավասարության և արդարության սկզբունքներին: Հետևաբար, Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրությամբ դատախազներին և քննչական կոմիտեի ծառայողներին տրված սոցիալական երաշխիքներն արդարության և համաչափության սկզբունքների պահպանմամբ իրացնելու և նույնատիպ հասարակական հարաբերությունները կարգավորող  օրենսդրական դրույթների միասնականությունն ապահովելու նպատակով:  
0 5369

Обсуждалось 28.03.2019 - 18.04.2019

<<ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ <<Սևանա լճի մասին>> օրենքի 3-րդ հոդվածի <<Սևանա լճի ջրհավաք ավազան>> հասկացությունը սահմանվել է որպես <<տարածք, որի մակերևութային և ստորերկրյա ջրերը հոսում են դեպի Սևանա լիճ: Սևանա լճի ջրհավաք ավազանի մասն են կազմում նաև Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանները` մինչև Կեչուտի ջրամբար.>>: <<Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին>> օրենքի Ներածության 2-րդ պարբերությունում սահմանվում է, որ Սևանա լճի ջրհավաք ավազանը, ընդգրկում է Սևանա լճի բուն ջրհավաք ավազանը և Արփա գետի ջրհավաք ավազանի վերնագավառը` Կեչուտի ջրամբարից հոսանքն ի վեր ընկած տարածքներն ու Որոտան գետի ջրհավաք ավազանի վերնագավառները` Սպանդարյան ջրամբարից հոսանքն ի վեր ընկած տարածքները: Թունելի շահագործման ամբողջ ընթացքում Եղեգիս գետի ջրերը փաստացի նույնպես տեղափոխվել են լիճ, սակայն վերը նշված սահմանումներով Օրենքների կիրառման ոլորտից դուրս են մնացել Եղեգիս գետի ջրհավաք ավազանը՝ մինչև Եղեգիս գետ – Արփա-Սևան N 2 թունել հիդրոհանգույցը: 
3 10542

В стадии разработки

Обсуждалось 27.03.2019 - 11.04.2019

ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ <<Մաքսային կարգավորման մասին>> ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ են հետապնդում դյուրացնել մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձանց կողմից անձնական օգտագորման գույքի ներմուծման մաքսային ձևակերպումների գործընթացը:
0 7344

Обсуждалось 27.03.2019 - 11.04.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին      Որոշման նախագծի համաձայն վերացվում է "Գնահատման և թեստավորման կենտրոն" պետական ոչ առեւտրային կազմակերպության կողմից դիմում ներկայացրած քաղաքացիների ընտրության թեստավորման համակարգը, այն փոխարինվում է քաղաքացու ուսումնառության շրջանակներում վերջինիս միջին որակական գնահատականի (ՄՈԳ) և/կամ ընդունելության քննությունների արդյունքներով հավաքած միավորների՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից գնահատմամբ, որի շրջանակներում՝        1) ընտրված է համարվում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող այն քաղաքացին, ում միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 90 տոկոսը.      2) տվյալ տարվա դիմորդ հանդիսանալու դեպքում ընտրված են համարվում ընդունելության քննությունների արդյունքներով հավաքած ընդհանուր առավելագույն միավորից նվազման կարգով, սակայն ոչ պակաս, քան 30 միավորը՝ ընդունելությունը երկու քննություններով կազմակերպված, և ոչ պակաս, քան 45 միավորը՝ ընդունելությունը երեք քննություններով կազմակերպված լինելու դեպքում՝ մինչև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված անհրաժեշտ տեղերի թիվը լրանալը, համապատասխան միավորներ հավաքած քաղաքացիները:
0 7367

Обсуждалось 27.03.2019 - 12.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴԵՂԱՏՈՄՍԵՐ ԳՐԵԼՈՒ, ԴԵՂԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ (ՆԵՐԱՌՅԱԼ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ) ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 759 ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1402-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն Նախագծի նպատակն է դեղատոմսային  դեղերի դուրս գրման և դեղատնից դրանց բաց թողնելու կարգի աստիճանական ներդրման արդյունքում ապահովել ավելի  մեղմ անցում դեպի նոր կարգավորիչ դաշտ:
24 14249

Обсуждалось 27.03.2019 - 11.04.2019

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  տնօրենի ընտրության գործընթացի հստակեցմամբ և նույն ուսուցիչներին տարբեր ծրագրերով վերապատրաստելու և այդ նպատակի համար հատկացված ֆինանսավորումը նպատակային օգտագործելու նպատակով:
0 10279

Обсуждалось 27.03.2019 - 11.04.2019

«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում ծրագիրը հաստատելու մասին»Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ հնարավորություն է ստեղծվում մատչելի մեխանիզմների կիրառմամբ տարեկան շուրջ 193 հա խաղողի և պտղատու այգիների կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար, որը երաշխիք է կարկտահարությունից պտղի և խաղողի բերքի շուրջ 100 տոկոսով  պաշտպանության:
0 7211

Обсуждалось 27.03.2019 - 11.04.2019

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի նախագիծ «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական հանրակրթական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման գործընթացը հստակեցնելու, վիճելի և խնդրահարույց կարգավորումները շտկելու, խորհրդի որոշումների կայացման, ինչպես նաև տնօրենի ընտրության գործընթացին դպրոցի մանկավարժների և սովորողների ծնողների ձայնն առավել ազդեցիկ դարձնելու նպատակով: 
1 11495