Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 13.06.2019 - 28.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով ՀՀ համայնքների թաղամասերում կամ փողոցներում գազիֆիկացման աշխատանքներ կատարելու վերաբերյալ համայնքների ղեկավարներից ստացված դիմումները և նպատակ ունենալով բարելավել նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման գործընթացը մշակվել է որոշման նախագիծ, որով առանձին բնակավայրերի գազիֆիկացման ընթացակարգում ներառվել է նաև թաղամասերի կամ փողոցների գազիֆիկացման ընթացակարգ։
0 5437

Обсуждалось 12.06.2019 - 27.06.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 498-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 498-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի համաձայն Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարությունն իրականացվելու է Վարչապետի աշխատակազմի Ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների շնորհման բաժնի կողմից:
0 6250

Находится в правительстве РА

Обсуждалось 12.06.2019 - 27.06.2019

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «Լիցենզավորման մասին» և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքների արդյունավետ կիրարկման, քաղաքաշինության բնագավառում անհրաժեշտ մասնագիտական շուկայական պահանջարկի ձևավորման, շենք շինությունների շինարարության որակի բարձրացման և բնակչության կյանքի անվտանգ պայմանների ապահովումը:
10 11304

Проект принят

Обсуждалось 12.06.2019 - 27.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է ամրագրել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացավող բնակապահովման ծրագրի շարունակական իրականացման համար ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախա­տես­ված հատկացումների հաշվին իրականացվելիք միջոցառումները: Նշված միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է լուծել Ծրագրի շահառու ճանաչված 60 ընտանիքի բնակարանային խնդիր, ինչպես նաև Ծրագրի շրջանակներում կառուցված թվով 31 բնակելի տների թերությունների վերացման աշխատանքների իրականացման արդյունքում ապահովել այդ բնակելի տների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման գործընթացը:
0 6849

Обсуждалось 11.06.2019 - 26.06.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N 1110-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N1110-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում կապահովվի ջրերի ոչ նպատակային, անարդյունավետ, առանց ջրօգտագործման թույլտվության, կամ թույլտվությունից ավել ջրօգտագործման դեպքերում հաշվարկել ջրային ռեսուրսներին հասցված վնասը, ինչպես նաև վնասակար նյութերով ջրային ռեսուրսներն աղտոտելու դեպքերում վերականգնել հասցված վնասները։ Այս դեպքում ջրային ռեսուրսների աղտոտման դեպքում հասցված վնասները համարժեք կլինեն վերականգնվող վնասներին։
0 7644

В стадии разработки

Обсуждалось 11.06.2019 - 01.07.2019

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԴԱՎԻԴ ՌՈՄԱՆԻ ՕՎԱՍԱՊՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ  Հունահռոմեական ըմբշամարտի ՀՀ հավաքական թիմի անդամ Դավիդ Ռոմանի Օվասապյանին  տարկետում  տալու մասին 
0 5491

В стадии разработки

Обсуждалось 11.06.2019 - 28.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N413-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ վարչապետի 2017 թվականի մայիսի 6-ի N413-Ն որոշմամբ հաստաված ծրագրի  24-րդ կետով նախատեսված էր «Ախուրյան, Արարատյան և Հրազդան ջրավազանային կառավարման տարածքային բաժինների շենքային, տեխնիկական և հաստիքային համալրում» միջոցառումը, որի իրականացման համար անհրաժեշտ միջոցների ֆինանսական գնակատականը կազմում էր մոտ 12 485,0 հազ. դրամ։ Հիմք ընդունելով, ներկայում շրջակա միջավայրի նախարարության համակարգում նախատեսվող օպտիմալացմանն ուղղված կառուցվածքային բարեփումները և ներկա փուլում ֆինանսական միջոցների բացակայությունը, խնդրո առարկա միջոցառման կատարումն  համարվում է ոչ իրատեսական։        «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մայիսի 6-ի N413-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի  Հանրապետության վարչապետի որոշման  նախագծի ընդունումը պայմանավորված է նախատեսվող օպտիմալացմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումներով, որը կկարգավորի շրջակա միջավայրի նախարարությունում իրականացվելիք ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը, ինչպես նաև նախագծի  ընդուման արդյունքում 24-րդ կետի միջոցառմամբ նախատեսվելիք  ֆինանսական միջոցները կարող են ուղղվել առավել հրատապ խնդիրների լուծմանը:
0 5458

В стадии разработки

Обсуждалось 10.06.2019 - 20.07.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվում է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի լրամշակված տարբերակը: Ռազմավարությամբ նախանշվում են հակակոռուպցիոն քաղաքականության առաջիկա տարիների  ուղենշային ուղղությունները, ինչպես նաև հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը: Նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երեք ուղղություններն են կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և հակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկումը:
84 24263

Обсуждалось 10.06.2019 - 25.06.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն որոշման ընդունումը պայմանավորված է «Հայաստանի բիզնես խորհրդատվության մեխանիզմների գնահատման (ԲԽՄԳ)» ծրագրի շրջանակում մշակված վերջնական հաշվետվության շրջանակներում ներկայացված առաջարկությունների կիրակման անհրաժեշտությամբ՝ ուղղված մասնավոր հատվածի որոշումների կայացման գործընթացին մասնակցության ապահովմանը: 
3 6097