Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 26.06.2019 - 12.07.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 173-Ն և N 211-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 173-Ն և 211-Ն որոշումներով հաստատված Սուրհանդակային կապի օպերատորի և Փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգերում: Մասնավորապես, սուրհանդակային առաքանու տեսակներում և այլ փոստային ծառայությունների դասակարգման մեջ ավելացնել էքսպրես-բեռը:
0 7072

Обсуждалось 26.06.2019 - 11.07.2019

«ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների հետազննությունները կատարվում են դրանց հուսալիության գնահատման և անվտանգ շահագործումն ապահովելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ, այդ թվում` կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար որոշում կայացնելու նպատակով: Շենքերի և շինությունների սեյսմակայունության և տեխնիկական վիճակի գույքագրումը սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքների առաջին՝ սկզբնական փուլն է:
2 8526

Проект принят

Обсуждалось 25.06.2019 - 11.07.2019

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի №541Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Որոշման նախագծով նախատեսվում է հստակեցնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ ըստ էլեկտրական էներգիայի բաշխման և մատակարարման գործառույթների, անհրաժեշտ հասույթի կազմում ընդգրկված ծախսերի հաշվարկման մեխանիզմները՝ հնարավորություն ընձեռելով ունենալ ձևավորվելիք նոր շուկայական հարաբերություններին համահունչ սակագներ (մասնավորապես՝ բաշխման ծառայության մասով)։
0 6911

Обсуждалось 25.06.2019 - 10.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 2019 թվականի __________ N__ ___-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի ԹԻՎ 105-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կարգավորել «Դեղերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 16-րդ մասի հիման վրա լիցենզավորված դեղատնային գործունեություն, ինչպես նաև դեղերի մեծածախ իրացման գործունեություն իրականացնող  լիցենզավորված անձանց կողմից դեղերերի մեծածախ իրացման լիցենզավորման գործընթացում դեղատնային գործունեության անխափան իրականացումը:
1 7609

Обсуждалось 25.06.2019 - 11.07.2019

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Նախագծով առաջարկվում է համայքներին տրամադրել արտոնություն՝ ինքնակամ կառույց հանդիսացող ավտոտնակների նկատմամբ սեփականության իրավունքի պետական ռեգիստրի հետ պետական գրանցման համար օրենքով նախատեսված տուրքի և ծառայությունների մատուցման վճարների գումարների վճարումը տարաժամկետ կարգով վճարելու պայմանագրի հիման վրա կատարել գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից՝ երկու տարվա ընթացքում, եռամսյակային պարբերականությամբ՝ պետական տուրքի և ծառայությունների մատուցման վճարների գումարների մեկ ութերորդի  չափով:»:
1 8909

В стадии разработки

Обсуждалось 24.06.2019 - 12.07.2019

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԳԵՎՈՐԳ ՍԵՐԺԻԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ Սամբոյի ՀՀ հավաքական թիմի անդամ Գևորգ Սերժիկի Վարդանյանին  տարկետում տալու մասին 
0 5743

Обсуждалось 24.06.2019 - 09.07.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ     Օրենքի նախագծով առաջարկվում են նոր իրավական կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան ապացույցների շարքում ներառել մասնագետի կողմից կազմված ակտը՝ որպես ապացույցի ինքնուրույն տեսակ: Միաժամանակ, դրանով իսկ պայմանավորված, քրեական պատասխանատվություն է սահմանվում մասնագետի կողմից ակնհայտ կեղծ ակտ կազմելու համար: Օրենքի նախագծի ընդունման արդյունքում մասնագետի կողմից տրված ակտը կհամարվի որպես ինքնուրույն ապացույցի տեսակ՝ խուսափելով  ավելորդ փաստաթղթաշրջանառություն, ժամանակի, մարդկային և նյութական ռեսուրսների չհիմնավորված ծախսեր կատարելուց, ապահովելով քրեական դատավարության օպերատիվությունը և արդյունավետությունը:
6 9243

В стадии разработки

Обсуждалось 21.06.2019 - 06.07.2019

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը Օրինագծերի ընդունումը պայմանավորված է վարորդական վկայականի տրամադրման գործընթացը եվրոպական պառլամենտի ու խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 2006/126/ԵՀ հրահանգի պահանջներին համապատասխանեցնելու, վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով իրականացվող ուսուցման գործունեության իրականացման լիցենզավորման պահանջ սահմանելու և ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությամբ:
1 8458

В стадии разработки

Обсуждалось 21.06.2019 - 07.07.2019

«Հայաստանի Հանրապետությունում 2019/2020 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/, առկա ուսուցմամբ ինտերնատուրայի ինչպես նաև կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ: Հայաստանի Հանրապետությունում 2019/2020 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/՝ կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրա ընդունելության  տեղերի վերաբերյալ:
0 8609