Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 19.04.2022 - 05.05.2022

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ         «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը մշակվել է հիմք ընդունելով «Պետական մրցանակների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը և այդ որոշման ընդունումը  բխում է Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում մրցանակներ սահմանելու, բարձր առաջադիմություն ունեցող և ՏՏ ոլորտի տարբեր նորարարական աշխատանքներին (մրցույթներ, տպագրված հոդվածներ) մասնակցություն ունեցած ուսանողներին, ինչպես նաև աշակերտներին Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական մրցանակների շնորհման հստակ և արդյունավետ համակարգ ներդնելու անհրաժեշտությունից, ինչպես նաև նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N 1557-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 443-Լ որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու, շնորհելու, հանձնելու և Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիրներ ընտրող հանձնաժողովների գործունեության կարգը, մրցանակների դափնեկիրների կրծքանշանների նկարագրությունները, ձևերը և դափնեկիրների վկայագրերի ձևերը հաստատելու մասին» № 1557-Լ որոշումը:
Մնաց {days} օր
0 6221

Обсуждалось 19.04.2022 - 04.05.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N1064-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՓԱԹԵԹՆԵՐ  Որոշման ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող և քաղաքաշինական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, հանձնաժողովի կազմը, գործունեության կարգը և կսահմանվեն հանձնաժողովի կողմից տրվող եզրակացության տեսակները և ձևերը:
Մնաց {days} օր
0 5416

Обсуждалось 19.04.2022 - 05.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ      Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ hոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.      1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին  շարքային  կազմի  պարտադիր  զինվորական  ծառայության  2021 թվականի    ամառային  զորակոչից  տարկետում տալու մասին» N 1069-Ա որոշման հավելված 1-ի՝     1)  2-րդ կետի 3-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.     2) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 3-րդ ենթակետով.     3) «Թադե Արմոնդի Հաղվերդյան (ծնվ.՝ 05.05.2003 թ., հաշվառման վայրը՝ քաղ. Երևան, Զարյան 74 շ., բն. 30, Բրիտանական Կոլումբիայի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»:    
Մնաց {days} օր
0 4678

Обсуждалось 18.04.2022 - 03.05.2022

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել «Հանրային ծառայության մասին» օրենքով և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված՝ դատավորների հայտարարագրերի վերլուծությանն առնչվող ստուգման գործառույթների պատշաճ և արդյունավետ իրականացումը։
Մնաց {days} օր
0 5958

Обсуждалось 18.04.2022 - 03.05.2022

«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել որպես պետական կառավարման համակարգի մարմին:
Մնաց {days} օր
0 7169

Обсуждалось 18.04.2022 - 03.05.2022

««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Նոտարիատի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Իրավաբանական անձնաց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին օրենքում լրացում կատարելու մասին», ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերով առաջարկվում են հետևյալ կարգավորումները. 1. ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է. - սահմանել գործարքն անկանխիկ եղանակով իրականացնելը հավաստող փաստաթղթի ներկայացման պահանջ անշարժ գույքի սեփականության իրավունքի, դրա սահմանափակումների պետական գրանցում իրականացնելիս: Ընդ որում այդպիսի պահանջ առաջարկվում է նախատեսել անշարժ գույքի ձեռքբերման այն գործարքների մասով, որոնք  համապատասխանում են Օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին: - անշարժ գույքի նկատմամբ տարաժամկետ վճարման հիմքով գրանցված գրավի սահմանափակման  դադարման պետական գրանցման համար սահմանել նաև Օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող   գործարքի գնի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթղթերի ներկայացման պահանջ: 2. ««Նոտարիատի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում էնոտարի համար սահմանել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման դիմումների հետ պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմին գործարքի գնի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթուղթի ներկայացման պահանջ: Պահանջը գործելու է այն դեպքում, երբ կնքվել է անշարժ գույքի ձեռքբերման՝ Օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող գործարք: 3. ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմին բաժնեմասի կամ դրա մասի ձեռքբերման գործարքի դեպքում այդ գործարքի գնի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթղթի ներկայացման պահանջ: Պահանջը գործելու է բաժնեմասի կամ դրա մասի ձեռքբերմամբ պայմանավորված սահմանափակ պատասխանտվության ընկերության նոր մասնակցի կամ մասնակցի բաժնեմասի փոփոխված (ավելացված) չափի պետական գրանցում իրականացնելիս այն գործարքների դեպքում, որոնք համապատասխանում են Օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին: 4. ««Ճանապարհայիներթևեկությանանվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով. - տրանսպորտային միջոցի նկատմամբ իրավատիրոջ անվամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշման առկայության դեպքում, երբ դիմում է ներկայացվում այդ նախնական նշումը վերացնելու համար, առաջարկվում է սահմանել այդ գործարքի գնի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթղթերի (այդ թվում՝ վճարման անդորրագրերի) ներկայացման պահանջ, եթե առկա է  Օրենքի 5-րդ հոդվածին համապատասխանող գործարք. - առաջարկվում է տրանսպորտային միջոցի ձեռքբերման գործարքից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման համար սահմանել նաև այդ գործարքի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթղթի ներկայացման պահանջ այն դեպքում, երբ գործարքը համապատասխանում է   Օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին:
Մնաց {days} օր
2 4785

Обсуждалось 15.04.2022 - 30.04.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը, համաձայն որի Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր,   անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանել լիազորող նորմեր Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արդեն իսկ ընդունված առողջապահության ոլորտի մի շարք իրավական ակտերի համար:
Մնաց {days} օր
0 5515

Обсуждалось 15.04.2022 - 30.04.2022

««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերով առաջարկվում է. այն դեպքում, երբ դիմումի հիմքում ընկած է բանկի կամ վարկային կազմակերպության հետ կնքված պայմանագրից բխող պարտավորություն, ապա պարտապան ֆիզիկական անձի կողմից կամավոր սնանկության դիմում ներկայացնելիս պարտադիր դարձնել պարտատեր բանկի կամ վարկային կազմակերպության հետ պարտքի վերակառուցմանն ուղղված բանակցությունների վերաբերյալ ապացույց և Օրենքին համապատասխան կազմված ֆինանսական առողջացման ծրագիր կամ պարտապանից հօգուտ պարտատեր բանկի կամ վարկային կազմակերպության գումարի բռնագանձման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ առկա լինելու դեպքում՝ եզրափակիչ դատական ակտի պատճենը ներկայացնելու պահանջը, պարտադիր դարձնել պարտապանի կողմից 12-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի ներկայացումը, հստակեցնել կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցերի վերաբերյալ Օրենքի կարգավորումները, նախատեսել անհրաժեշտ կարգավորումներ դատարանի կողմից հատուկ համակարգչային ծրագրի միջոցով կառավարչի թեկնածուի ընտրությունն իրականացնելու հնարավորության համար, հնարավորություն տալ հանրային ծառայողներին մասնակցելու սնանկության կառավարիչների որակավորմանը, պայմանով, որ վերջիններիս որպես սնանկության գործով կառավարիչ գործունեությունը կասեցվում է մինչև ծառայությունից ազատվելը, սահմանել անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կիրառված արգելանքը սնանկության վարույթի շրջանակներում վերացնելու հստակ կարգավորումներ, սահմանել սնանկության գործով էլեկտրոնային փաստաթղթերի ներկայացման կարգը, ինչպես նաև կառավարչի կողմից միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգից պարտապանի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու հնարավորություն, այն տրամաբանությամբ, որ նշված տեղեկությունների ներկայացումը հավասարեցվի դիմումի հիման վրա տրամադրված տեղեկատվությանը, սահմանել կառավարչի կողմից գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի դեպքում հայտարարության հրապարակման պարտականություն նաև հրապարակային սակարկությունների էլեկտրոնային կայքում, պարտապանի մասնակցությամբ քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնված՝ կարճված կամ ավարտված դատական գործով նախապես վճարված պետական տուրքի գումարը դիտարկել որպես պահանջ և գրանցել «է» հերթում, նախատեսել սնանկության գործի շրջանակներից դուրս ապահովված իրավունքի առարկայի արտադատական, դատական բռնագանձման կամ երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցների հաշվին իր պահանջների բավարարման գործընթացը սնանկության գործի շրջանակներում որպես առանձին քաղաքացիական գործ քննելու հնարավորությունը, այդ դեպքերում առանձին քաղաքացիական գործի ընթացքի կարգավորումները, ինչպես նաև մորատորիումի կիրառումից հրաժարվելու դեպքում սնանկությանի գործի ավարտի արգելքը, սահմանել, որ պարտապանի՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ստացվող աշխատավարձը ևս մտնում է Օրենքի 95-րդ հոդվածի իմաստով վաճառքի ենթակա գույքի կազմի մեջ և դատարանի կողմից տրված կատարողական թերթի համապատասխան, հարկադիր կատարման օրենսդրության հիման վրա ենթակա է բռնագանձման, սնանկության պարզեցված ընթացակարգով սնանկության գործի ավարտի դեպքում նախատեսել դատարանի կողմից սնանկության գործն ավարտելու մասին վճռի կայացման հստակ ժամկետ:
Մնաց {days} օր
1 9149

Обсуждалось 15.04.2022 - 02.05.2022

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Սույն նախագծով իրավական հիմք (լիազորող նորմ) կստեղծվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնելու համար դիմումի օրինակելի ձևը, անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման ձևը, ֆունկցիոնալության գնահատման գործիքների  ձևերը հաստատելու, որոնք անհրաժեշտ են անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը լիարժեք կազմակերպելու համար:
Մնաց {days} օր
0 5711
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: