Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 10.10.2019 - 26.10.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն որոշման նախագծի ընդունման արդյունքում կավելանան Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության`լիզինգի պետական աջակցության ծրագրից օգտվող շահառուների և ձեռքբերվող սարքավորումների քանակները։
0 4948

Обсуждалось 10.10.2019 - 25.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների կատարումը, մասնավորապես Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման նախաբանում կամրագրվի ակտի ընդունման նորմատիվ հիմքը՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասին հղում կատարելու միջոցով, ինչպես նաև կսահմանվի ՀՀ քաղաքացու հին նմուշի անձնագրի ձևը։
0 6058

Обсуждалось 10.10.2019 - 25.10.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռնել` 1) հավելվածի կարգով նախատեսված այլ բժշկական կամ ռազմաբժշկական հանձնաժաղովի անդամին նշանակել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ, 2) ցանկի որոշ հոդ­ված­­­նե­րի համաձայն զին­­վո­րական ծա­­­ռա­յութ­յան համար ոչ պիտա­նի ճանաչված սահ­մա­­նա­յին տարիքի հա­սած պայ­մա­նա­գրա­­յին զին­­ծառայողներին զինվորական ծառայության մեջ թողնելու հնարավորություն, ինչ­­պես նաև զորամասերի (ՊՆ, ԳՇ կա­ռուց­վածքային միավորների) հրա­մա­նա­տար­­նե­րին (պետերին) ազատել հավելվածի 120-րդ կետով սահմանված կար­գով պայմանագրային զինվորական ծառայության ներգրավված զինծառայողների առող­ջական վիճակի չվատթարանալու երաշխիք տալու պար­տա­վո­րութ­յու­նից:
6 8438

Обсуждалось 10.10.2019 - 25.10.2019

«Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման 2019-2024 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման 2019-2024 թվականների ռազմավարությունը, որը ուղղված է գործարարությամբ զբաղվելու համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը` բիզնեսի համար վարչարարական բեռի կրճատման, մասնավորապես գործող օրենսդրության պարզեցման և ավելի որակյալ կարգավորումների մշակման, ընթացակարգերի առավելագույնս թվայնացման, շահագրգիռ բոլոր կողմերի հետ ավելի արդյունավետ հաղորդակցության և հետադարձ կապի կազմակերպման միջոցով: Նախատեսված է գործարար միջավայրի վրա ազդեցույթուն ունեցող պետական կարգավորումների և վարչարարական ընթացակարգերի բարելավումն այնպիսի ծավալով, որն Հայաստանը կդարձնի աշխարհի համար ճանաչելի, հասանելի, արտահանման լայն հնարավորություններ ընձեռող, ներդրումների և գործարարության համար գրավիչ երկիր։ Ռազմավարության հիմնական թիրախն է «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում մատնանշված ոլորտներում գործարարների համար վարչարարական բեռի և ռիսկերի կրճատումը, որը արտացոլված կլինի ինդեքսում Հայաստանի համար ակնկալվող միավորների ավելացմամբ (այսինքն՝ լավագույն արդյունքից հեռացվածության կրճատմամբ) և դիրքի բարելավմամբ, մասնավորապես` նախատեսվող միջոցառումների արդյունքում նախատեսված է լինել գործարար և ներդրումային միջավայրի գրավչությամբ աշխարհի առաջին 15 երկրների շարքում։
8 7890

Обсуждалось 09.10.2019 - 10.11.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին Քանի որ  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը անվանափոխվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության իսկ ճանապարհաշինարարության և տրանսպորտի ոլորտների քաղաքականության իրականացման իրավասությունը վերապահվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը նախագծով նախատեսվել է կատարել համապատասխան փոփոխություններ  ոլորտը կարգավորող իրավական ակտերում:
0 5536

В стадии разработки

Обсуждалось 09.10.2019 - 29.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի № 1486-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետությունում բնակվող օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ու մրցանակակիրների, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ամսական պատվովճարի վճարման մասին 
0 7930

Обсуждалось 08.10.2019 - 23.10.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1084-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո  նորմատիվ իրավական ակտերն ընդունող մարմնի կողմից նորմատիվ իրավական ակտերը հրապարակման ներկայացնելու կարգը, միասնական կայքում դրանք հրապարակելու, դրանցում ուղղում կատարելու և պաշտոնական ինկորպորացիայի կարգը սահմանվում են արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի հրամանով:  ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 6-ի N 619-Ա որոշման 2-րդ հավելվածով հաստատված միջոցառումների ցանկի 5-րդ կետով նախատեսված է մինչև 2019 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կա­ռա­վարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1084-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ:
0 5293

В стадии разработки

Обсуждалось 08.10.2019 - 23.10.2019

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Ներկայացվող նախագծերի նպատակը կենսաթոշակի, խնամքի նպաստի վճարման գործընթացի արդյունավետության բարձրացումն է:  «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 35-րդ հոդվածով սահմանվում է կենսաթոշակի վճարման կարգը։ Մասնավորապես, սահմանված է, որ յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով: Անկանխիկ կամ կանխիկ եղանակով են վճարվում նաև կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարները (այդ թվում՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը), ինչպես նաև կենսաթոշակառու մահվան դեպքում տրվող թաղման նպաստի գումարը։ Հարկ է նշել, որ կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ ձեռքբերելու ծախսերը ՀՀ 2018թ. կազմել են 1,439.1 մլն դրամ, որի հիմնական մասը` 1,329.7 մլն դրամը կանխիկ եղանակով վճարումներ կատարելու ծառայությունների ձեռքբերման մասով:  Այսինքն, խնդրո առարկա ծախսերի գերակշիռ մասն ուղղվում է կանխիկ եղանակով վճարումներ կատարելու ծառայությունների ձեռքբերմանը: Գումարային այս տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ բանկի հետ կնքվող` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն` յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար բանկին տրվում է ամսական երեսուն դրամ անկախ վճարվող գումարի չափից, իսկ կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրով ծառայության վճարը նախատեսված է վճարվող գումարի մեկ տոկոսի չափով:  Ըստ այդմ, նպատակահարմար է օրենսդրորեն ամրագրել կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարումները   անկանխիկ եղանակով կատարելը:  «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 28-րդ հոդվածով սահմանվում է խնամքի նպաստի վճարման կարգը։ Մասնավորապես, սահմանված է, որ խնամքի նպաստի վճարվում է ծնողի դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով: Միաժամանակ, Օրենքի 28-րդ հոդվածով հստակեցված չէ, որ խնամքի նպաստը լիազորագրով կարող է վճարվել միայն կանխիկ եղանակով։ Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով։ Առաջարկվում է բացառություն սահմանել այն դեպքում, երբ ծնողը  առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է։ Միաժամանակ, առաջարկվում է հստակեցնել, որ խնամքի նպաստը լիազորագրով կարող է վճարվել միայն կանխիկ եղանակով։ Միաժամանակ, հաշվի առնելով փոքր բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների և անկանխիկ գործառնություններ կատարելու հնարավորությունների հասանելիության հետ կապված խնդիրը՝ սահմանվում է, որ Կառավարության սահմանած՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրում մինչև 2023 թվականի հունվարի 1-ը խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ ծնողի դիմումի հիման վրա։ Լուծումներ են առաջադրվում նաև անցումային շրջանի խնդիրներին։
1 7276