Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 03.06.2022 - 18.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1040-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում համանման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները կհամապատասխանեցվեն միմյանց։
Մնաց {days} օր
0 5512

Обсуждалось 03.06.2022 - 18.06.2022

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծի ընդունման արդյունքում տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն կտրվի պարզեցված կարգով ստանալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ինչն էլ կհանդիսանա նշված բնագավառների զարգացման էական գործոն։ Բացի այդ, կապահովվի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։
Մնաց {days} օր
0 6023

Обсуждалось 03.06.2022 - 20.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է. նախատեսել չփաթեթավորված թռչնամսի վերաբերյալ տեղեկատվության ընդհանուր հասանելիություն. սահմանել սպառողի պահանջով չփաթեթավորված թռչնամսի վերաբերյալ տեղեկատվության տրամադրելու պահանջ։ Նախագծի ընդունման դեպքում թռչնամիս արտադրող և ներմուծող տնտեսավարող սուբյեկտների գործունեության համար կստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ, ինչպես նաև կապահովվեն նախադրյալներ սպառողների շահերի արդյունավետ պաշտպանության համար։
Մնաց {days} օր
0 7551

Обсуждалось 03.06.2022 - 18.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 951-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի թիվ 951-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագծով նախապատրաստման անհրաժեշտությունը պայմանավորված է 08.12.2021թ-ին «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձանց առաջին անգամ անձնագիր ստանալու ընթացակարգը նշված օրենքի պահանջներին համապատասխանեցնելու և իրավական որոշակիությունը ապահովելու հանգամանքով։
Մնաց {days} օր
0 5543

Обсуждалось 03.06.2022 - 18.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի N 1290-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը կհամապատասխանեցվի «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի կարգավորումներին և օտարերկրյա պետություններում գոծող ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների համար կսահմանվի երդման արարողությունը կազմակերպելու և իրականացնելու հնարավորություն և ընթացակարգ։
Մնաց {days} օր
0 5040

Обсуждалось 03.06.2022 - 19.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՎԱՅԻՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՎԱՅԻՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 4990

Обсуждалось 03.06.2022 - 18.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1390-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կկանոկարգվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, այդ թվում՝ երեխաների ՀՀ քաղաքացիոթյունը դադարեցնելու համար նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու, քննարկելու ընթացակարգերը, քաղաքացիության հարցերով լիազոր մարմինների կողմից իրականացվող գործողությունների և ժամկետների հետ կապված հարաբերությունները, կհստակեցվի քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար պահանջվող փաստաթղթերը, կպարզեցվի հիշյալ հարաբերություններում իրականացվող վարչարարությունը և կբարելավվի մատուցվող ծառայությունների որակը։
Մնաց {days} օր
0 5765

Обсуждалось 03.06.2022 - 18.06.2022

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակը՝ բազմաբնակարան շենքի կառավարումը օրեսնսդրությամբ որպես մասնագիտացված գործունեության տեսակ դիտարկումը, բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասով Կառավարությանը լիազորող նորմի սահմանումն է:
Մնաց {days} օր
0 5455

Обсуждалось 03.06.2022 - 18.06.2022

«Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության և վերապատրաստման կարգը հաստատելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական ուսումնական հաստատության (այսուհետ` ուսումնական հաստատություն)՝ անկախ կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից, տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպությունների ընտրության և վերապատրաստման հետ կապված իրավահարաբերությունները:
Մնաց {days} օր
0 5773
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: