Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 08.12.2022 - 24.12.2022

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 22-ի №43-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և 2017 թվականի դեկտեմբերի 13-ի №543-Ն, 2018 թվականի դեկտեմբերի 12-ի №456-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» Որոշման նախագիծը նպատակ է հետապնդում առավել պարզեցնել առկա կարգավորումները։
Մնաց {days} օր
0 3859

Обсуждалось 07.12.2022 - 28.12.2022

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է. - սահմանել ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ. - ուժը կորցրած ճանաչել այլևս գոյություն չունեցող ՔԿԱԳ գործառույթի համար սահմանված դրույքաչափը և ավելացնել գործնականում մատուցվող մեկ այլ հյուպատոսական ծառայության դրույքաչափը, որը ներկայումս սահմանված չէ։ - սահմանել տեսակապի միջոցով որոշ հյուպատոսական ծառայություններ մատուցելու համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը։ - վերացնել այլևս օգտակար նպատակ չհետապնդող և որևէ խնդիր չլուծող արտոնությունը։    Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել ՀՀ վերադարձի վկայական ստանալու համար մեկ միասնական դրույքաչափ, դրույքաչափերը համապատասխանեցնել ՀՀ գործող օրենսդրությանը, սահմանել նոր ստեղծված հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափեր, վերացնել ներկայումս չհիմնավորված արտոնություն սահմանող մեկ նորմ։  
Մնաց {days} օր
0 5429

Обсуждалось 07.12.2022 - 23.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները: Ներկայացված է նախագիծը՝ կից փաստաթղթերով։
Մնաց {days} օր
0 4581

Обсуждалось 07.12.2022 - 23.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ (ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում գտնվող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները: Ներկայացված է նախագիծը՝ կից փաստաթղթերով։
Մնաց {days} օր
0 4512

Обсуждалось 07.12.2022 - 23.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ և ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ և ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլտվության վայրերը, պահանջները և պայմանները: Ներկայացված է նախագիծը՝ կից փաստաթղթերով։
Մնաց {days} օր
0 4601

Обсуждалось 07.12.2022 - 23.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՉՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2023 թվականի համար օրենքով չսահմանված տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը: Ներկայացված է նախագիծը՝ կից փաստաթղթերով։
Մնաց {days} օր
0 4364

Обсуждалось 07.12.2022 - 23.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՈՏԻԱՎՈՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2023 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը և Մեղրի համայնքում գոտիավորումները: Ներկայացված է նախագիծը՝ կից փաստաթղթերով։
Մնաց {days} օր
0 4555

Обсуждалось 07.12.2022 - 23.12.2022

«ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 64-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Արդիական լրամշակված նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, արդի, գիտահենք և լավագույն միջազգային փորձին համահունչ համապատասխան նոր կառուցվող, վերակառուցվող, նախագծվող, կոնսերվացվող և շահագործվող պոչամբարների նախագծային պահանջների սահմանում:  
Մնաց {days} օր
0 4473

Обсуждалось 06.12.2022 - 21.12.2022

՞Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ․ ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին՞ ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակույթի ոլորտում ռազմավարության մշակման և ընդունման անհրաժեշտությունից, որն էլ իր հերթին  բխում է ոլորտի առջև ծառացած խնդիրներին համալիր լուծում տալու, մեկնարկած բարեփոխումները համակարգելու հրամայականից։ Ռազմավարությունը կառուցված է մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի բնագավառների համընդգրկուն վերլուծություններին ուղղված գործիքակազմի և մշակույթի՝ որպես կայուն զարգացման ռեսուրսի դիտարկման և օգտագործման համար անհրաժեշտ միջոցառումների առաջարկների հենքի վրա: Ռազմավարությունն ամրագրում է ոլորտի զարգացման տեսլականը ու նպատակները, նախանշում բարեփոխումներից ակնկալվող արդյունքները և ազդեցությունը անհատի և հասարակության վրա։ Առաջիկա 5 տարիներին Ռազմավարությունն ուղենիշային է լինելու ոլորտում մշակվող և առնչվող ռազմավարական այլ փաստաթղթերի ու քաղաքակա­նու­թյունների համար։        
Մնաց {days} օր
0 7013
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: