Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 05.11.2020 - 21.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է կարգավորման մեխանիզմների միջոցով առավել հստակեցնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի №95Ն որոշմամբ հաստատված՝ բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում մատակարար-բաժանորդ հարաբերությունները կանոնակարգող կարգավորումները: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ինչպես նոր բաժանորդ դարձած կազմակերպություններին, այնպես էլ բնակիչ-բաժանորդներին իրենց հաշվին առևտրային հաշվառքի սարքերը համալրել բնական գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչով, որը հնարավորություն կտա կախված տվյալ տարածքի մթնոլորտային ճնշումից և ջերմաստիճանից՝ ճշգրտել առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքները: Բացի այդ, մատակարար-բաժանորդ հարաբերությունների հստակեցման նպատակով, նախագծով առաջարկվում է բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում կատարել նաև մի շարք խմբագրական և այլ բնույթի փոփոխություններ:
0 1234

Проект принят

Обсуждалось 05.11.2020 - 20.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ՈՉ ՏԱՐԱՆՑԻԿ, ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՈՒ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՄԱՍԻ ԵՎ ՄԱՅԹԵՐԻ ՍԱԼԱՐԿՄԱՆ, ԽՃԱՊԱՏՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ     Տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով՝ ՀՀ մարզերի գյուղական համայնքներում տեղական նշանակության ճանապարհների երթևեկելի մասի, ներհամայնքային փողոցների և մայթերի սալարկման, խճապատման, ընթացիկ նորոգման և բարեկարգման աշխատանքների կատարման ժամկետների և ծախսատարության  կրճատում, համայնքների դերի և պատասխանատվության բարձրացում:
0 5075

Обсуждалось 05.11.2020 - 20.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ տարածքում նոր կառուցվող և վերակառուցվող բնակելի ու  հասարակական շենքերի (հատկապես դպրոցական, նախադպրոցական, առողջապահական, մշակութային և վարչական օբյեկտների, առևտրի մեծ կենտրոնների, սպորտային և հյուրանոցային համալիրների և այլն) նկուղային, որմնախարսխային հարկերում, ստորգետնյա ավտոկայանատեղիներում քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների նախագծման (տեղակայման) և շինարարության արդյունավետ իրականացման համար իրավական հիմքերի ստեղծում, նորմատիվատեխնիկական կարգավորումների ապահովում:  
0 6163

Обсуждалось 05.11.2020 - 20.11.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»      Նախագծի ընդունմամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից կբարձրացվեն ամսական 3000 դրամի։ Նշված վճարիչափը առաջարկվում է՝ հիմք ընդունելով ապահովագրման ենթակա այն շահերը, որոնց հիմքում ընկած գործոնները ևս գնահատվել են։
26 19998

Обсуждалось 04.11.2020 - 20.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 518Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունմամբ կհստակեցվեն մեծածախ շուկայի մասնակիցների հարաբերությունները, իրավունքներն ու պարտականությունները՝ հաշվի առնելով նաև ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի կառավարման ծրագրային ապահովվածության մշակման և փորձնական թեստավորման աշխատանքների շրջանակում բացահայտված խնդիրները։
0 5141

Обсуждалось 03.11.2020 - 18.11.2020

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի կամ այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման և ապահովման նպատակով հաճախ անհրաժեշտություն է առաջանում վերոնշյալ միջոցառումների իրականացման համար ներգրավվել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը կամ այլ միջոցներ: «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը կամ այլ միջոցները ներգրավվելու դեպքում այդ միջոցների օգտագործման դիմաց պետք է տրամադրվի համարժեք փոխհատուցում: Ներկայումս կանոնակարգված չեն բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման պատասխանատու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի կամ այլ միջոցների ներգրավման դեպքերը, ինչպես նաև այդ գույքի և միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման մեխանիզմները:
0 9065

Обсуждалось 03.11.2020 - 18.11.2020

ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով սահմանվում են շահագործումից հանված պետական սեփականություն հանդիսացող տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման հետ կապված հարաբերությունները: Սահմանվում են տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման հիմքերը, օգտագործման ենթակա մասերը, տեխնիկական միջոցները:
0 5490

В стадии разработки

Обсуждалось 02.11.2020 - 17.11.2020

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին: 2018թ. հունիսի 1-ից մեկնարկեց համաձայնագրի՝ ԵՄ բացառիկ իրավասության ներքո գտնվող դրույթների ժամանակավոր կիրարկումը՝ ըստ ՀԸԳՀ 385-րդ հոդվածի։ Սույն հոդվածի համաձայն մինչև վավերացման գործընթացի ավարտն ու վերջնական ուժի մեջ մտնելը վերոնշյալ դրույթները կարող են ժամանակավորապես կիրարկվել ավանդապահին հանձնելուց հետո երկրորդ ամսվա առաջին օրվանից: Ժամանակավորապես կիրարկվող հոդվածները կազմում են Համաձայնագրի մոտավորապես 80%-ը, իսկ մնացյալ 20%-ը (հիմնականում այն հոդվածները, որոնք գտնվում են ԵՄ անդամ երկրների իրավասության շրջանակներում) ուժի մեջ կմտնի ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից Համաձայնագրի վավերացումից հետո։ ցուժի մեջ մտած դրույթների կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատվել է ՀՀ վարչապետի 666–Լ որոշմամբ: Հանրային քննարկման դրված գործողությունների ծրագիրը կազմում է ՀԸԳՀ դեռևս ուժի մեջ չմտած 20%-ը:  
1 9907

Обсуждалось 30.10.2020 - 20.11.2020

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Արտադրանքի նկատմամաբ համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելու համար համապատասխանության գնահատման մարմինները (սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաները) հավատարմագրման անդամավճարից բացի, նշանակման համար վճարում են նաև պետական տուրք` բազային տուրքի 120-ապատիկի չափով: Օրենքի փոփոխությունը ուղղված է համապատասխանության գնահատման մարմինների (սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների)` որոշակի չափով ֆինանսական կայունության ապահովմանը, ինչպես նաև ֆինանսական բեռի թեթևացմանը:
0 4544