Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 05.02.2021 - 20.02.2021

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ: Որոշման նախագծի համաձայն կարգավորվում են ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին կամավոր հիմունքներով մասնակցող կամ մասնակցած անձանց համապատասխան տեղեկանքի տրամադրման, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողին, ամուսնուն և (կամ) զավակին (զավակներին) նրանց կողմից վճարված (նրանց եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև 2020 թվականին վճարված դրոշմանիշային վճարների վերադարձն ապահովելու նպատակով սահմանվում է, որ  որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման 3-րդ հավելվածի այն կարգավորումները, որոնք վերաբերում էին ավել վճարված դրոշմանիշային վճարները վերադարձնելու ընթացակարգին, գործում են մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ և ուժը կորցրած են ճանաչվում 2021 թվականի մայիսի 1-ից:
0 5864

Обсуждалось 05.02.2021 - 25.02.2021

Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի կարգ։ Կարգը  սահմանում է  Հայաստանի Հանրապետության  հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի (այսուհետ՝ ճամբար) կառուցվածքը, օրվա կարգացուցակը, նյութատեխնիկական միջոցները, ծրագիրը, պատասխանատուները և նրանց գործառույթները, ինչպես նաև՝ կարգավորում է ճամբարի կազմակերպման և անցկացման ընթացքն ու այլ իրավահարաբերությունները:   
11 12357

В стадии разработки

Обсуждалось 04.02.2021 - 24.02.2021

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՍԵՐՈԲ ՆՈՐԱՅՐԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ Սերոբ Նորայրի Գալստյանին  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին: 
0 3957

Обсуждалось 04.02.2021 - 19.02.2021

ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՏԱՐԲԵՐ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԿՈՐՍՏԻ ՏՈԿՈՍՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի ԹԻՎ 860-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացվող նախագծով նախատեսվում է սահմանել դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը,  հաստատել տարբեր վնասվածքների հետևանքով առաջացած ընդհանուր աշխատունակության կայուն կորստի տոկոսները, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել  Կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի թիվ 860-Ն որոշումը:
0 6170

Обсуждалось 04.02.2021 - 19.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագիծը մշակվել է Գլխավոր դատախազության կողմից: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմի դրսևորման առանձին եղանակ հանդիսացող՝ «ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելու» եզրույթի հետ կապված գործնականում հանդիպող խնդիրները։
1 4488

Обсуждалось 03.02.2021 - 18.02.2021

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին Նախագծի ընդունումը կնպաս­տի  հանրապետությունում շուրջ 24,3 հազար հա գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային որոշ մշակաբույսերի ցանքատարածությունների ապահովմանը,  բերքատվության մակարդակի  բարձրացմանը՝ մինչև 30 %-ով։
0 7088

Обсуждалось 03.02.2021 - 18.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով սահմանվում են ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության որակավորման վկայականների գործողությունները կասեցնելու կամ դադարեցնելու վարչական վարույթի առանձնահատկությունները:
0 5146

Обсуждалось 02.02.2021 - 18.02.2021

ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2021-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում անկախ պետու­թյունների համագործակցության մասնակից պետությունների համա­գործակցության մասին» համաձայնագիրը, մշակվել է  «Շաքարային դիաբետի դեմ պայքարի 2021-2026 թվականների միջոցառումների ծրագիրը և իրականացման ժամանակացույցը», որի նպատակն է բարձրացնել շաքարային դիաբետի  վաղ հայտնաբերման, պացիենտների շարունակական հսկողության և բուժման արդյունավետությունը, նվազեցնել շաքարային դիաբետի բարդությունները` առավելագույնի հասցնել պացիենտների և նրանց ընտանիքների բարեկեցությունն ու կյանքի որակը:
0 5984

Обсуждалось 02.02.2021 - 18.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1531-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ   Ո Ր Ո Շ ՈՒ Մ   __________ի  2021 թվականի N ______-Ա    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1531-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի ««Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1531-Ա որոշման հավելվածում՝ «Ա. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերը փոխարինել «Վ. Դումանյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար» բառերով: «Վ. Բուդումյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Խզմալյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ» բառերով: «Է.Աղաջանյան բառերը փոխարինել «Ա. Թորոսյան» բառերով: «Ս. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ» բառերը փոխարինել «Ս. Հայոցյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ» բառերով: «Տ. Զարգարյան» բառերը փոխարինել «Ա. Չուլյան» բառերով:
0 4787