Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 05.06.2024 - 20.06.2024

«ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Նյութական պահուստի մասին» օրենքում փոփոխություն  և լրացում  կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել ռազմավարական պաշարների պահուստի ոլորտի իրավական դաշտը, վերացնել լիազոր մարմնի նյութական պահուստի համակարգի կառավարման բնագավառում առկա խնդիրները, որոնք առաջանում են «Պետական գաղտնիքի մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-49-Ն օրենքում ռազմավարական պաշարների պահուստի մասին տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու հետևանքով։
Մնաց {days} օր
0 2948

Обсуждалось 04.06.2024 - 19.06.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծերի փաթեթի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ փոխարկելի փոխառության պայմանագրերի կնքման և կատարման համար: Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքներում` դրանցում սահմանելով փոխարկելի փոխառության պայմանագրի հասկացությունը և դրա կիրառման հիմնական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ ձևավորված գործարար պրակտիկան: Մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ Փոխառության պայմանագրով, որի համաձայն փոխառու է հանդիսանում բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, կարող է նախատեսվել, որ փոխառության գումարի կամ դրա մասի վերադարձի և տոկոսների կամ դրանց մի մասի վճարուման պարտավորության փոխարեն փոխառության պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով և պայմաններով փոխառուն պարտավոր է փոխատուի օգտին տեղաբաշխել համապատասխանաբար պայմանագրով սահմանված կարգով որոշված քանակի, տեսակի և դասի բաժնետոմսեր կամ տրամադրել բաժնեմասեր (փոխարկելի փոխառության պայմանագիր): Առաջարկվում է նաև սահմանել, որ փոխարկելի փոխառության պայմանագրում բաժնետոմսերի կամ բաժնեմասերի փոխարկման հնարավորությունը պետք է սահմանված լինի պայմանագրի կնքման պահին: Առաջարկվում է նաև կանոնակարգել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների և բաժնետիրական ընկերությունների կողմից փոխարկելի փոխառության պայմանագրի կնքման մասին որոշման կայացման և դրա հիման վրա բաժնետոմսերի/բաժնեմասի տրամադրման կարգը: Նախագծի ընդունմամբ կստեղծվեն ՀՀ ընկերություններում  ներդրումներ կատարելու համար լրացուցիչ գործիքներ: Այդ գործիքների իրավական կարգավորումը կնպաստի ներդրումների և ներդրողների ներգրավմանը, փոխարկելի փոխառության պայմանագրի կողմերի միջև ծագող հարաբերությունների հստակ կարգավորմանը, իրավահարաբերությունների կայունությանն ու կանխատեսելիությանը: Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:
Մնաց {days} օր
0 4462

Обсуждалось 31.05.2024 - 30.06.2024

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ Սույն օրենսդրական փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքներում, որով նախատեսվում է՝ 1) սահմանել պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հասկացությունը, ինչպես նաև պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանկը հաստատելու իրավասություն վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ 2) լիազորել ՀՀ կառավարությանը սահմանելու ռազմական դրության ժամանակ պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների  օգտագործման, պահպանման, վերականգնման կարգը, ինչպես նաև երևթևեկության սահմանափակումների առանձնահատկությունները։ 3) «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 13-րդ հոդվածը լրացնել նոր մասերով՝ սահմանելով, որ ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում կառուցապատվող օբյեկտները ընդհանուր օգտագործաման ավտոմոբիլային ճանապարհներին միացնելու համար գանձվում է վճար՝ ավտոճանապարհների սեփականատերերի հետ կառուցապատվող շինությունը ավտոմոբիլային ճանապարհներին միացնելու համար կնքվող պայմանագրի հիման վրա: Նշված օբյեկտները ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին միացնելու համար թույլտվության ստացման կարգը և գանձվող վճարի չափը կսահմանի ՀՀ կառավարությունը։
Մնաց {days} օր
4 2486

Обсуждалось 31.05.2024 - 15.06.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է թվայնացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները, ապահովել վարույթի էլեկտրոնային եղանակով իրականացումը, ինչի արդյունքում էականորեն կբարելավվի քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների արդյունավետությունը։
Մնաց {days} օր
0 3717

Обсуждалось 30.05.2024 - 15.06.2024

"Կրիպտոակտիվների մասին" ՀՀ օրենքի նախագիծ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կրիպտոակտիվների ոլորտում կձևավորվի հստակ կարգավորման դաշտ՝ գործունեություն ծավալող անձանց հստակ սահմանված իրավունքներով և պարտականություններով, հաճախորդների շահերի պաշտպանության բավարար մեխանիզմներով և շուկայի թափանցիկ գործունեությամբ: Կարգավորումը հնարավորություն կտա ձևավորել հստակ իրավական դաշտ՝ կապված կրիպտոակտիվների և դրանց հիմքում ընկած տեխնոլոգիաների հետ, ստեղծել ԱԳՏ-երի զարգացման և նորարարությունների համար անհրաժեշտ պայմաններ, սահմանել ոլորտում գործունեություն ծավալող անձանց համար խաղի հստակ կանոններ, ինչը կապահովի ՀՀ-ում կրիպտոակտիվների հետ կապված երկարաժամկետ գործունեություն պլանավորելու համար անհրաժեշտ նախադրյալներ՝ ներգրավելով նաև ոլորտում միջազգային խաղացողներին:
Մնաց {days} օր
18 21023

Обсуждалось 27.05.2024 - 12.06.2024

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակը սպառված էլեկտրական էներգիայի կամ բնական գազի դիմաց վճարների ստացման արդյունավետ իրավական միջոցների ապահովումն է, ինչպես նաև վճարումից խուսափելու նպատակով հնարավոր չարաշահումների կանխումը։
Մնաց {days} օր
3 3438

Обсуждалось 24.05.2024 - 09.06.2024

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեվան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշման 1-ին Հավելվածի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 16.1-ին կետի պահանջի կատարման անհրաժեշտությունից: Բխում է նաև Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանի (2023 թվականի մայիսի 11-ի N 730-Լ որոշում) 2.2 թիրախային ուղղության 2.1 կետի 3-րդ ենթակետով նախատեսված պահանջից, որի համաձայն անհրաժեշտ է սահմանել ընդերքօգտագործողների կողմից սոցիալական մեղմացման նպատակով համայնքներին կատարվող հատկացումների միանման և արդարացի բաշխման մեխանիզմ:
Մնաց {days} օր
1 3068

Обсуждалось 21.05.2024 - 11.06.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի համաձայն «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման նախագծի իրականացման պայմանագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնությունների կիրառության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի նոր՝ 8-րդ տաղա­վարի կառուցման նախագծի իրականացման պայմանագրի շրջանակներում հարկա­յին և մաք­սա­յին արտո­նու­թյունների կիրառության կարգի հաստատում
Մնաց {days} օր
0 2723
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: