Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 09.02.2026 - 24.02.2026

«Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2026 թվականի փետրվարի 9-ից փետրվարի 24-ը ներառյալ իրականացվող՝ «Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:       Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև փետրվարի 24-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.budget@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:       Հանրային քննարկումների ընթացքում՝ փետրվարի 20-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:       Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 19-ը ներառյալ Երևանի քաղաքապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից):          Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011-514-370 հեռախոսահամարով:        
Մնաց {days} օր
0 861

Обсуждалось 09.02.2026 - 24.02.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքներում` դրանցում սահմանելով,  որ փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի մեջ սահմանվում է նաև փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի կազմման օրվան հաջորդող ժամանակահատվածում վերակազմակերպվող իրավաբանական անձի գույքի տեսակի, կազմի, արժեքի փոփոխությունների, իրավունքների և պարտականությունների ծագման, փոփոխման, դադարման կապակցությամբ իրավահաջորդության որոշման կարգը։
Մնաց {days} օր
0 739

Обсуждалось 09.02.2026 - 02.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 112-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախատեսվում է թափոնների վարչական վիճակագրական հաշվետվության ձևանմուշը և դրա լրացման հրահանգը  համապատասխանեցնել «Թափոնների մասին» օրենքով սահմանված դրույթներին և ՀՀ կառավարության որաշմամբ սահմանված՝ թափոնների պետական հաշվառման կարգին՝ հստակեցնելով հաշվետվությամբ ներկայացման ենթակա տվյալների շրջանակը: 
Մնաց {days} օր
0 751

Обсуждалось 09.02.2026 - 02.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1739-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախատեսվում է թափոնների հաշվառման կարգը համապատասխանեցնել «Թափոնների մասին» օրենքով սահմանված դրույթներին՝ հստակեցնելով թափոնների մասին վարչական վիճակագրական հաշվետվությունով ներկայացման ենթակա տվյալների շրջանակը, ինչպես նաև ապահովել համապատասխան պետական մարմինների հասանելիությունը հաշվետվությունների միջոցով էլեկտրոնային հարթակում գեներացվող ու պահպանվող տվյալներին, որոնք անհրաժեշտ են վերջիններիս գործառույթների իրականացման համար: 
Մնաց {days} օր
0 708

Обсуждалось 09.02.2026 - 25.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 89-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-ն որոշման մեջ նախատեսվող փոփոխության արդյունքում հնարավորություն կստեղծվի առավել մեծ թվով լավագույն մարզիկների ընդգրկել ազգային հավաքականների կազմերում:
Մնաց {days} օր
0 733

Обсуждалось 09.02.2026 - 25.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  ֆուտբոլ մարզաձևի մարզիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման գործընթացների կատարելագործմամբ և արդյունավետության բարձրացմամբ, տրամադրվող տարկետումների գործընթացի հստակեցմամբ: 
Մնաց {days} օր
0 699

Обсуждалось 06.02.2026 - 26.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՏԱՐԵՍԿԶԲԻ ԱԶԱՏ ՄՆԱՑՈՐԴԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍԵՐԻՆ ՈՒՂՂԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 281-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՏԱՐԵՍԿԶԲԻ ԱԶԱՏ ՄՆԱՑՈՐԴԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍԵՐԻՆ ՈՒՂՂԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 281-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
1 638

Обсуждалось 06.02.2026 - 23.02.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 20-ի N 825-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 20-ի N 825-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի իրականում երաշխավորել անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման համար պայմաններ՝ այդ անձանց եկամուտների ավելացման ու վերջիններիս՝ աշխատաշուկա մուտք գործելու իրական հնարավորությունների ստեղծման միջոցով։
Մնաց {days} օր
1 831

Обсуждалось 06.02.2026 - 27.02.2026

««ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Էներգետիկայի մասին օրենքում (այսուհետ Օրենք) առաջարկվող լրացման արդյունքում կսահմանվի, որ  100 տոկոս պետական մասնակցությամբ՝ լիցենզիա ունեցող անձի 25 և ավելի տոկոս բաժնեմասի և հիմնական գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզիա ունեցող անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի (բաժնետոմսի, փայի)՝ անկախ քանակից, օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման (այսուհետ Գործարքներ) դեպքում էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը՝ հանձնաժողովի համաձայնությամբ, տրամադրում է գործարքներն իրականացնելու թույլտվություն կամ մերժում է գործարքներն իրականացնելու թույլտվության տրամադրումը:
Մնաց {days} օր
0 873
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: