Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 04.08.2021 - 19.08.2021

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N327-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին     Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի նպատակային օգտագործում և մսային տավարաբուծության ճյուղի զարգացում, որի արդյունքում  կբարձրանա տավարի մսի ինքնաբավության մակարդակը և Նախարարության կողմից  կատարվող ծախսերի պլանավորումը և կանխատեսումը կլինի առավել ճշգրիտ։
Մնաց {days} օր
0 6603

Обсуждалось 29.04.2021 - 14.05.2021

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 184-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում կատարվելիք լրացումը կնպաստի գոմշաբուծության զարգացման և գոմեշի կաթից բարձրարժեք կաթնամթերքի արտադրության խթանմանը։ Նախագծի ընդունումը կնպաս­տի հանրապետությունում գոմշաբուծությունը դարձնել անասնաբուծության եկամտաբեր ճյուղերից մեկը։
Մնաց {days} օր
0 7161

Обсуждалось 05.04.2021 - 20.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԿԵՐԻ ԿԱՄ ԼԻԶԻՆԳԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ԵՎ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՏՈՆՅԱԼ ԺԱՄԿԵՏՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ֆինանսական կառույցներին երկարացնելու այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով կորուստներ ունեցած շահառուների վարկի կամ լիզինգի մարման ժամկետը, ինչպես նաև վարկի կամ լիզինգի մայր գումարի  և/կամ տոկոսադրույքի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետները և արդյունքում՝ դժվարին իրավիճակում հայտնված շահառուները հնարավորություն կունենան շարունակելու օգտվել պետական աջակցությունից, ծավալելու գործունեություն և մարելու վարկային պարտավորությունները։  
Մնաց {days} օր
3 8032

Обсуждалось 11.12.2020 - 08.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1335-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կառուցվածքում  կատարված փոփոխություններով և Լիազոր մարմնի հստակեցման անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 8670

Обсуждалось 18.09.2020 - 04.10.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 369-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին          Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Ծրագրին մասնակցելու մեխանիզմների հստակեցում, որի արդյունքում շահառուների համար այն կդառնա ավելի հասանելի:  
Մնաց {days} օր
0 10090

Обсуждалось 21.08.2020 - 06.09.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1612-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Ծրագրին մասնակցելու մեխանիզմների և ջերմատան չափորոշիչների, քանակի և չափերի հստակեցում, որի արդյունքում շահառուների համար այն կդառնա ավելի հասանելի:  
Մնաց {days} օր
0 8846

Обсуждалось 07.07.2020 - 23.07.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 954-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 20-րդ և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածներով սահմանված դրույթների կիրարկման ապահովումը, որը հնարավորություն կընձեռնի ՀՀ-ում բուծվող ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ունենալ ստույգ տեղեկատվության՝ ըստ սեռահասակային խմբի, ունենալ կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր արդյունավետ համակարգի ներդրում և հետագծելիության ապահովման նոր մեխանիզմ, ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկման գործընթացի կատարելագործում, ինչպես նաև ՀՀ ԽԵԿ մսատու և կաթնատու ուղղությունների զարգացում՝ մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում։  
Մնաց {days} օր
0 9969
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: