Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 12.08.2021 - 27.08.2021

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձևավորման, դասագրքերի հրատարակման և բաշխման հետ կապված իրավահարաբերությունները։
5 8879

Обсуждалось 11.08.2021 - 26.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի մշակումը բխում է ՀՀ հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջներից, ըստ որի` հողամասերն, անկախ սեփականության ձևից, ենթակա են պետական հաշվառման: Հողամասերի պետական հաշվառման արդյունքում կազմվում է ՀՀ հողային ֆոնդի տարեկան հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ, որը հաստատում և հրապարակում է ՀՀ կառավարությունը:
0 4063

Обсуждалось 11.08.2021 - 26.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 867-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն՝ այլընտրանքային աշխատանքային ծառայողին այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության փոխադրելու լիազորություն ունեցող պետական կառավարման մարմին սահմանելու անհրաժեշտությամբ:
0 3773

Обсуждалось 11.08.2021 - 26.08.2021

«Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոններ զբաղեցնող անձանց ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոններ զբաղեցնող անձանց ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման անձանց ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջները:
0 3493

В стадии разработки

Обсуждалось 11.08.2021 - 27.08.2021

«Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 1830-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի 2.1-րդ կետի 2.1.14-րդ ենթակետը: Մասնավորապես, Որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 2.1-րդ կետի 2.1.14-րդ ենթակետով նախատեսվել է մինչև 2025 թվականը ներդնել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող արգելադրման արդյունավետ գործիքակազմ։
0 3910

Обсуждалось 10.08.2021 - 26.08.2021

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Ավիացիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) մի շարք դրույթների՝ ՀՀ միջազգային համաձայնագրերին և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ) կողմից հրապարակված միջազգային ստանդարտներին, առաջարկվող գործելաձևերին ու ընթացակարգերին, նշված փաստաթղթերում կատարված վերջին փոփոխություններին դրանց առավել հնարավոր չափով համապատասխանությունն ապահովելու, ինչպես նաև բնագավառի մի շարք այլ ընթացակարգային դրույթների կարգավորման անհրաժեշտությամբ: «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համապատասխանեցում ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների ստանդարտների վերջին փոփոխություններին, ինչպես նաև թռիչք/վայրէջքային հարթակներին ներկայացվող պահանջների և դրանց շահագործման թույլտվության տրամադրման կարգի սահմանում, որը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր նշանակության ավիացիայի (փոքր ավիացիայի) զարգացմանը, թռիչքների և ավիացիոն անվտանգության մակարդակի բարձրացմանը: «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:      
0 4174

Обсуждалось 10.08.2021 - 25.08.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 911-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 911-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի զինվորական կամ հատուկ կոչումների համապատասխանությունը Հակակոռուպցիոն կոմիտեում սահմանված դասային աստիճաններին և Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայության առանձին տեսակով պայմանավորված պաշտոնների համապատասխանությունը: 
0 3519

Обсуждалось 10.08.2021 - 26.08.2021

<<Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա¬նություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ             Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2021թ. օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպոր­տային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները:
10 13984

В стадии разработки

Обсуждалось 10.08.2021 - 26.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնադրություններում  կառավարման խորհուրդների անդամների թվաքանակի  փոփոխություն 
1 7597