Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 14.09.2023 - 01.10.2023

«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողների կողմից բաժանորդային պայմանագրերի փոփոխությունները, լրացումները հրապարակելու, դրանց վերաբերյալ բաժանորդներին ծանուցելու և համապատասխան փաստաթղթերն արխիվացնելու և պահպանելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողների կողմից բաժանորդային պայմանագրերի փոփոխությունները, լրացումները հրապարակելու, դրանց վերաբերյալ բաժանորդներին ծանուցելու և համապատասխան փաստաթղթերն արխիվացնելու և պահպանելու պայմանները: Նշված նախագծի ընդունումը կնպաստի էլեկտրոնային հաղորդագրության բնագավառում վերջնական օգտագործողների իրավունքների առավել պաշտպանված լինելուն։
Մնաց {days} օր
0 4612

Обсуждалось 14.09.2023 - 29.09.2023

ՀՀՇՆ 33-02 «ՀԵՆԱՊԱՏԵՐ, ՆԱՎԱՐԿԵԼԻ ՋՐԱՐԳԵԼԱԿՆԵՐ, ՁԿՆԱԹՈՂՄԱՆ ԵՎ ՁԿՆԱՊԱՇՏՊԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն նորմերը հնարավորություն են ընձեռում գործող և նոր կառուցվող ՓՀԷԿ–երի հիդրոտեխնիկական միջավայրում անվտանգային և բնապահպանական լուրջ բարեփոխումներ իրականացնել՝ դրանց տեխնիկական և շահագործական պարամետրերը և բնութագրերը համապատասխանեցնելով սույն նորմերով առաջադրվող պահանջներին
Մնաց {days} օր
0 4400

Обсуждалось 13.09.2023 - 28.09.2023

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 9-ի N 81-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Սույն կարգով կարգավորվում են նախադպրոցական այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային), լրացուցիչ կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայությունների ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման հետ կապված հարաբերությունները:
Մնաց {days} օր
0 4553

Обсуждалось 13.09.2023 - 28.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 802-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 802-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 4150

Обсуждалось 13.09.2023 - 28.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման (այսուհետ Որոշում) մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ուղեգրումները պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման պացիենտների ուղեգրումները և հերթագրումները բացառապես  էլեկտրոնային առողջապահության  միջոցով իրականացնելու անհրաժեշությամբ, որը առողջապահության ոլորտում առավել կառավարելի, թափանցիկ, հաշվառելի և  նպատակային կդարձնի նշված գործընթացները: Ներկայումս Որշոման N4 հավելվածով հաստատված «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման նպատակով բնակչության հերթագրման» և N7 հավելվածով հաստատված «Քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար բժշկական կազմակերպություններ ուղեգրելուն ներկայացվող հիմնական պահանջները և ուղեգրող բժշկական կազմակերպություններին ու մարմիններին ուղեգրերի ձևաթղթեր հատկացնելու» կարգերով բժշկական կազմակերպություններում պացիենտների հերթագրումները և ուղեգրումները կատարվում են ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային տարբերակներով: Աշխատանքների նշված երկու տարբերակով իրականացումը հնարավորություն չի տալիս իրականացնել լիարժեք հաշվառում, դրանով պայմանավորված կանխատեսումներ, ինչպես նաև բնակչության համար էլեկտրոնային առողջապահության Արմեդ համակարգում, ինչպես նաև տեղեկատվական էլեկտրոնային այլ հարթակներում տեղեկատվությունը  տեսանելի չէ կամ ոչ լիարժեք է: Որոշման նախագծով հավելվածներում կատարվել են նաև խմբագրական բնույթի փոփոխություններ:
Մնաց {days} օր
0 4892

Обсуждалось 13.09.2023 - 28.09.2023

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման արդյունավետության բարձրացման ընթացքն ապահովելու հետ: Ներկայումս, քրեակատարողական ծառայողը վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացների ավարտի հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական՝ «չստուգված» գնահատական ստանալու դեպքում օրենքով հստակ իրավական հետևանքներ նախատեսված չեն: Վերոգրյալի արդյունքում ստացվում է, որ քրակատարողական ծառայողի շարունակական կրթության արդյունավետության և մասնագիտական որակական գիտելիքների ու հմտությունների որակական աճի ապահովումը թողնված է քրեակատարողական ծառայողի հայեցողությանը, որը ոչ՛ մասնագիտորեն, ոչ՛ էլ իրավական առումով ճիշտ չէ, և այդ շարունակական կրթության արդյունավետության կառավարելիությունը թողնված է քրեակատարողական ծառայողի կամքին, քանի որ այն ծառայողի համար իրավական բացասական հետևանքներ չի առաջացնում:
Մնաց {days} օր
0 6263

Обсуждалось 13.09.2023 - 28.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 189-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի և 2023 թվականի հունիսի 14-ի «Կամավոր աշխատանքի մասին» ՀՕ-202-Ն և ««Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-210-Ն օրենքների ընդունմամբ (ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ 13.10.2023)։ Մասնավորապես ««Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-210-Ն օրենքի 2-րդ հոդվածով փոփոխվում է «Պրոբացիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածը՝ նախատեսելով, որ պրոբացիայի ծառայությունն իր առջև դրված խնդիրների լուծման նպատակով կարող է ներգրավել կամավորների` օրենքով սահմանված կարգով: Նշվածով պայմանավորված` անհրաժեշտություն է ծագել փոփոխություն նախատեսող օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչելու խմբագրված նորմի հիմքով ընդունված ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կամավորներին ներկայացվող չափանիշները և նրանց ներգրավման կարգը սահմանելու մասին» N 189-Ն որոշումը:
Մնաց {days} օր
0 4183

Обсуждалось 12.09.2023 - 28.09.2023

ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Միջոցառման գլխավոր նպատակը արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների)  կողմից ներկայացրած արտադպրոցական ծրագրերի, ինչպես նաև երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների առարկայական ծրագրերի երաշխավորման և դրա հետ կապված հարաբերությունների կարգավորումն ու հաստատումն է։ Կբարձրանա հասարակության, ծնողական համայնքի, արտադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների գոհունակությունն  մատուցվող արտադպրոցական կրթական ծառայությունների որակի նկատմամբ:
Մնաց {days} օր
0 3931
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: