Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 09.10.2023 - 24.10.2023

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով Կառավարությանը առաջարկվում է ընդունել որոշում և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով սահմանված կարգով  համաձայնություն տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 10 դատավորով ավելացնելուն:
Մնաց {days} օր
3 5230

Обсуждалось 06.10.2023 - 21.10.2023

ՀՀՇՆ «ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն շինարարական նորմերը սահմանում են սառնարանային շենքերի (սառեցնող պահեստների) և սննդամթերքի հովացման, սառեցման և պահպանման համար նախատեսված սենքերի նախագծմանը ներկայացվող պահանջները:
Մնաց {days} օր
0 3799

Обсуждалось 06.10.2023 - 21.10.2023

ՀՀՇՆ «ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն նորմերը տարածվում են նոր, վերակառուցվող և վերականգնվող գազաբաշխիչ համակարգերի նախագծման ու շինարարության վրա, որոնք նախատեսված են սպառողներին բնական և հեղուկացված ածխաջրածնային գազերով ապահովելու համար, ինչպես նաև արտաքին, ներքին և գազասպառման գազատարերի, գազակարգավորիչ կետերի և կայանքների, հեղուկացված ածխաջրածնային գազերի գազամբարային և բալոնային կայանքների, հեղուկացված ածխաջրածնային գազերի գազալցման կայանների/կետերի (ԳԼԿ) վրա և սահմանում են պահանջներ դրանց անվտանգության ու շահագործման բնութագրերի նկատմամբ և ենթակա են պարտադիր կատարման, նախագծող, կառուցող, հավաքակցող ու շահագործող կազմակերպությունների կողմից:
Մնաց {days} օր
0 5030

Обсуждалось 06.10.2023 - 21.10.2023

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին»  օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> օրենքի նախագծով առաջարկվում է տալ վարակիչ հիվանդության, հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդության սահմանումները, ինչպես նաև լիազորել Կառավարությանը սահմանել վերջինի ցանկը, որտեղ ներառված կլինեն բարձր վտանգ ներկայացնող հիվանդությունները, որոնք հիմք կհանդիսանան մարդու իրավունքների սահմանափակման համար: Բացի այդ, առաջարկվում է սահմանել լիզորող նորմ, որի հիման վրա հնարավոր կլինի Առողապահության նախարարի հրամանով սահմանել մանկաբարձագինեկոլոգիական և մանկաբուժական (ներառյալ մանկական վիրաբուժական) ծառայություններին` ըստ մակարդակների  ներկայացվող պահանջները, ինչը կնպաստի տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանը և հիմք կհանդիսանա նպատակային և արդյունավետ ֆինանսավորման համար` տարանջատված ըստ մակարդակների:
Մնաց {days} օր
0 5142

Обсуждалось 06.10.2023 - 23.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 112-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը  նպատակ ունի ապահովել Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսը՝ ներառյալ՝ մինչև բնակելի թաղամասի կառուցման ավարտը:
Մնաց {days} օր
0 3540

Обсуждалось 06.10.2023 - 30.10.2023

ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ (ՍԽԵՄԱՆ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 164-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Մշակաբույսերի սերմնաբուծության և տնկարանային արտադրության հերթագայությունը (սխեման) սահմանելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 29-ի N 164-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագիծը
Մնաց {days} օր
0 4018

Обсуждалось 06.10.2023 - 30.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 190-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետությունում տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների ենթակա բույսերի տեսակների ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի N 190-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագիծը
Մնաց {days} օր
0 3743

Обсуждалось 06.10.2023 - 21.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 1481-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 22-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը սահմանելու մասին» թիվ 1481-Ն որոշման մեջ  փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի շրջանակներում քարտեզագրման գործընթացով պայմանավորված:
Մնաց {days} օր
1 3812

Обсуждалось 06.10.2023 - 21.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 79-Ն հրամանում փոփոխության անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ծրագրեր իրականացնող դպրոցների նվազագույն կարիքներին համապատասխան ֆինանսավորման խնդիրները լուծելու պահանջներից:
Մնաց {days} օր
32 18290
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: