Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 15.12.2021 - 30.12.2021

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՈՒՐ ԱՐՏԱՆԵՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ՝ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՐՏԱՀՈՍՔԻ ԵՎ ԱՅԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծով սահմանվել են արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական և բնակավայրերի կեղտաջրերի՝ կենտրոնացված ջրահեռացման համակարգ և մակերևութային ջրային մարմին թույլատրելի արտանետման սահմանային արտահոսքի և այլ լրացուցիչ պահանջներ, ինչը հնարավորություն կտա պատշաճ իրականացնել կենցաղային և արտադրական կեղտաջրերի մաքրման գործընթացը, մաքրված կեղտաջրերը դիտարկել որպես ջրի այլընտրանքային աղբյուր:
0 6203

Обсуждалось 15.12.2021 - 03.01.2022

«Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1381-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման արդյունավետ համակարգ, որը թույլ կտա ընտանիքում բռնության դեպքերի տարածվածության, դրա առանձին տեսակների տոկոսային հարաբերակցության, ընտանիքում բռնություն գործադրած և բռնության ենթարկված անձանց փոխհարաբերությունների, սեռի, տարիքի, պաշտպանության և աջակցության միջոցների տրամադրման և ընթացքի, այլ վերաբերելի հանգամանքների վերհանման և վերլուծության հիման վրա մշակել և իրականացնել առավել թիրախային և առարկայական կանխարգելման, աջակցության և պաշտպանության միջոցներ և քաղաքականություններ։  Նախագծով առաջարկվում է՝ ա. ներդնել ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման համար հատուկ էլեկտրոնային համակարգ, որը թույլ կտա մարդկային և ժամանակային ռեսուրսների արդարացված խնայողության պայմաններում հավաքագրել և վերլուծել վերաբերելի տվյալները. բ. առաջարկվող համակարգը հնարավորություն կտա ապահովել անձնական տվյալների պաշտպանությունը՝ դրանց ծանոթանալը թույլատրելով միայն հատուկ հասանելիություն ունեցող աշխատակիցներին և միայն իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ չափով. գ. նոր համակարգը թույլ կտա նաև հետևել արդարադատության համակարգում անձի փորձառությանը և գործի ընթացքին՝ թույլ տալով գնահատել ընտանիքում բռնության համար պատասխանատվության անխուսափելիությունը, պատասխանատվության միջոցները և խստությունը, պաշտպանության միջոցների կիրառման և կատարման նկատմամբ հսկողության արդյունավետությունը և այլ անկյունաքարային նշանակության տվյալներ, դ․ ի լրումն, նախագիծը նախանշում է ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման վերաբերյալ հաշվետվության բովանդակությունը, որը պարունակելու է ոչ միայն քանակական, այլև որակական վերլուծություն՝ ուղղված առկա համակարգային խնդիրների վերհանմանը և դրանց հաղթահարման ուղղությամբ գործողությունների ձեռնարկմանը։
0 3762

В стадии разработки

Обсуждалось 15.12.2021 - 03.01.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հիմք ընդունելով 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի մշակման փուլում ընտանեկան և սոցիալական նպաստների ու հրատապ օգնության գծով ծախսերի հաշվարկների հիմքում դրված ենթադրությունները՝ Նախագծով առաջարկվում է ընտանեկան և սոցիալական նպաստի չափերը, ինչպես նաև անապահովության միավորը 2022 թվականին սահմանել 2021 թվականի համար սահմանված չափով: Միաժամանակ առաջարկվում է հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված միջոցները` համաձայն Նախագծի հավելվածի: Նշված չափերը հաշվարկվել են 2021թ․ հունվար-հոկտեմբեր փաստացի տվյալների հիման վրա։
0 5093

В стадии разработки

Обсуждалось 15.12.2021 - 03.01.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով կարգավորվում է նախկին ԽՍՀՄ Խնայ­բան­կի ՀԽՍՀ հան­րա­պետա­կան բան­կում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը նաև մինչև 1939 թվականի դեկտեմ­բերի 31-ը ներառյալ ծնված անձանց:
0 3364

Обсуждалось 15.12.2021 - 30.12.2021

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ    Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում հնարավոր կլինի հանրային աշխատանքը նախատեսել որպես վարչական տույժի տեսակ, ինչի հետևանքով վարչական տույժերի կիրառման մեխանիզմը կդառնա ավելի ճկուն և կնպաստի վարչական տույժի կիրառման նպատակների իրագործմանը:  
0 5401

Обсуждалось 14.12.2021 - 30.12.2021

ԳՈՌ ՄԵԼԻՔԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գոռ Մելիքի Եղիազարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
0 3276

Обсуждалось 14.12.2021 - 29.12.2021

«ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ նախատեսելով  մի շարք հասկացությունների հստակեցում, դրանց բովանդակության բացահայտում, ինչպես նաև արդյունավետ կիրառումն ապահովող նոր գործիքների ներդրում:
0 4281

Обсуждалось 14.12.2021 - 29.12.2021

«Մաքսային կարգավորման մասին», «Վարչական իրավա­խախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել «Եվրասիական տնտեսական միության մաք­սային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով Եվրասիական տնտեսա­կան միության անդամ պետությունների ազգային օրենսդրությանը վերապահված հարա­բերու­թյուն­ները, սահմանել մաքսային ոլորտում իրավախախտումների մասով պատասխանատվության միջոց­ները:
0 4286

Обсуждалось 13.12.2021 - 30.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ (ՀԱՅՊԵՏՍՏԱՆԴԱՐՏ) 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 1-Վ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի N 02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարմամբ, համաձայն որի Նախարարության կողմից գույքագրվեն են որակի ենթակառուցվածքի բաղկացուցիչ մաս հանդիսացող հավատարմագրման ոլորտին առնչվող իրավական ակտերը և նախաձեռնվել են դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ (իսկ եթե դրանց անհրաժեշտությունը այլևս առկա չէ, ապա այդպիսի իրավական ակտերն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում): Այս համատեքստում տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության (Հայպետստանդարտ) 2001 թվականի հունվարի 31-ի «Արտադրանքի սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման աշխատանքների գների հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 1-Վ հրամանով սահմանված իրավակարգավորումներն արդեն իսկ սահմանված են ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2015 թվականի մարտի 5-ի N 311-Ն հրամանով։
0 3091