Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 20.02.2026 - 15.03.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է   3,7 միլիարդ ՀՀ դրամ գումարի չափով «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» փակ ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի փայերի մարում։
Մնաց {days} օր
0 993

Обсуждалось 20.02.2026 - 09.03.2026

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքը, որի ընդունումից հետո ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մշակման ընթացքում, ինչպես նաև օրենքի պրակտիկ կիրառման արդյունքում  ծագել են որոշակի խնդիրներ և բացեր, որոնցով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել մշակելու սույն օրենսդրական փաթեթը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել սոցիալական աջակցության ոլորտի իրավական դաշտը, կարգավորել որոշակի հարաբերություններ, որոնք կարգավորված չեն, իսկ որոշակի կարգավորված հարաբերություններում կատարել փոփոխություններ։  
Մնաց {days} օր
5 750

Обсуждалось 20.02.2026 - 07.03.2026

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱ - ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ  Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսվում է Իսակով և Արշակունյաց փողոտաների միացումն ապահովող ճանապարհի կառուցման աշխատանքներ: 2014 թվականին Երևանի քաղաքապետարանն ավարտել է Մոնթե Մելքոնյան փողոցի շինարարական աշխատանքները և այն հանձնել է շահագործման (Իսակով – Լենինգրադյան ճանապարհ): Ճանապարհահատվածի կառուցման համար Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրվել է վարկային համաձայնագիր:  Հաշվի առնելով արդեն իսկ վարկային համաձայնագրով հաստատված ճանապարհի ծրագրի իրականացման անհրաժեշտությունը և այն, որ ՀՀ կառավարության 11.08.2023 թ. N 1357-Ն որոշմամբ արդեն իսկ գերակա շահ է ճանաչվել ճանապարհի ազդեցության գոտում ընդգրկված գույքերի նկատմամբ, իրականացվել է մասնակի օտարման գործընթաց, ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է օտարել վերը նշված թվով 5 միավոր գույքերը, որի համար առաջարկվում է նշված գույքերի նկատմամբ ճանաչել նոր հանրության գերակա շահ: ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում հնարավոր կլինի ամբողջությամբ իրականացնել և ավարտին հասցնել Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման համար պահանջվող օտարման գործընթացը, որից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները: 
Մնաց {days} օր
0 945

Обсуждалось 20.02.2026 - 07.03.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման Նախագծով ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի Ν 404-Ն որոշման հավելված 1-ի 13-րդ, 15-րդ կետերի «ա» նիշի և 44-րդ կետի բացատրական մասի սահմանումներում ներառվում են այն ախտաբանական վիճակները, որոնց դեպքում փորձաքննության ընթացքում կարող է կայացվել սահմանափակումով  պիտանիության վերաբերյալ համապատասխան եզրակացություն,  ինչի արդյունքում վիրավորումներ և վնասվածքներ ստացած և ֆունկցիոնալության որոշակի խնդիրներ ունեցող քաղաքացիների համար կստեղծվի հնարավորություն դիմելու և ներգրավվելու պայմանագրային զինվորական ծառայությանը։
Մնաց {days} օր
0 1045

Обсуждалось 20.02.2026 - 07.03.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշում Ներկայացված որոշման նախագծի նպատակը «Շիկահող» պետական արգելոցի, «Սոսու պուրակ» պետական արգելավայրի, «Արեվիք» ազգային պարկի, «Բողաքար» պետական արգելավայրի սահմանների ճշգրտման և քարտեզագրման միջոցով հատուկ պահպանվող տարածքների էտալոնային, գիտական, տնտեսական արժեք ներկայացնող բնական համակարգերի և դրանց բաղադրիչների պահպանության, բնական վերարտադրության և օգտագործման ապահովումն է:
Մնաց {days} օր
0 795

Обсуждалось 19.02.2026 - 12.03.2026

Որպես նվիրատվություն գույք ընդունելու, գույք ամրացնելու, անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու, Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու, «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին մասին Որպես նվիրատվություն գույք ընդունելու, գույք ամրացնելու, անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու, Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա  փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին
Մնաց {days} օր
0 779

Обсуждалось 19.02.2026 - 06.03.2026

Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին Սույն նախագիծը սահմանում է Հայաստանի Հանրապետությունից սև և գունավոր մետաղի ջարդոնի և թափոնի, ինչպես նաև սև մետաղից պատրաստված ԱՏԳ ԱԱ 84-85 ծածկագրերին դասվող օգտագործված կամ սպառված կամ թափոն և ջարդոն հանդիսացող մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք։
Մնաց {days} օր
0 636

Обсуждалось 19.02.2026 - 06.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԿԱԹԻ ԵՎ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻ, ԵՐԿԱԹԻՑ ԿԱՄ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻՑ ԿԻՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ, ԼԵԳԻՐՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՁԵՎԵՐՈՎ ՊՈՂՊԱՏԻ, ԶՏՎԱԾ ՊՂԻՆՁԻ ԵՎ ՉՄՇԱԿՎԱԾ ՊՂՆՁԱՅԻՆ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐԻ, ՉՄՇԱԿՎԱԾ ԱԼՅՈՒՄԻՆԻ, ԱԼՅՈՒՄԻՆԻ ՓՈՇԻՆԵՐԻ ԵՎ ԹԵՓՈՒԿՆԵՐԻ՝ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղնձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների) դեպի երրորդ երկրներ արտահանման գործընթացը սահմանել որպես լիցենզավորովող՝ հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 9.6-րդ հոդվածի 7-11 մասերը ։  
Մնաց {days} օր
0 494
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: