Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Находится в правительстве РА

Обсуждалось 13.01.2022 - 28.01.2022

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները. Առաջին, վերանայել փաստաբանների պալատի խորհրդի և պալատի նախագահի դերակատարությունը փաստաբանների պալատի գործադիր կառավարման հարաբերություննեում` առաջնահերթությունը տալով կոլեգիալ կառավարմանը` որպես փաստաբանության գործունեության ինքնակառավարման սկզբունքի արտահայտում. Երկրորդ, վերանայել փաստաբանների պալատի ներքին կառուցակարգերը և ներքին կառավարման իրականացման կարգը։ Մասնավորապես, նախատեսել նոր մասնագիտացված մարմիններ` կարգապահական հանձնաժողովը և վերահսկողության հանձնաժողովը։ Ընդ որում, առաջարկվում է այդ մարմինների կազմում, բացառությամբ խորհրդի, ներառել ներկայացուցիչներ, որոնք փաստաբանների պալատի անդամներ չեն. օրինակ` Արդարադատության նախարարությունց, Ֆինանսների նախարարությունից, վճռաբեկ դատարանից, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, բարձրագույն ուսումնական հաստատություններից, հասարակական կազմակերպություննեից։ Միաժամանակ, առաջարկվում է հստակ նախատեսել բոլոր մարմինների ձևավորման և գոծունեության առանձնահատկությունները. օրինակ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք, ինչպես և խորհուրդը, պալատի առանձին մարմին են՝ նպատակահարմար է, որպեսզի ձևավորվեն նույն սկզբունքով ինչ խորհուրդը, այն է՝ պալատի գործունեությունը կանխորոշելու իրավասությամբ օժտված ժողովի կողմից: Արդյունքում պալատի մարմինները ձևավորելու իրավասությունը կվերապահվի միայն դրա բարձրագույն մարմնին՝ ժողովին: Երրորդ, հնարավոր շահերի բախումներից խուսափելու նպատակով առաջարկվում է բացառել մեկ մարմնի անդամի կամ պաշտոնատար անձի միաժամանակյա ներգրավումը տարբեր մարմիններում: Չորրորդ, փաստաբանության, դրա մասնագիտական կազմավորման ապաքաղաքականացվածությունն ապահովելու նպատաակով առաջարկվում է սահմանել պալատի նախագահի և փաստաբանան դպրոցի տնօրենի` կուսակցության անդամակցության արգելքի և քաղաքական չեզոքություն ու զսպվածություն դրսևորելու պահանջները, ինչպես նաև խորհրդի անդամների քաղաքական չեզոքություն ու զսպվածություն դրսևորելու պահանջը։ Հինգերորդ, պալատի կառավարման արդյունավետութան երաշխավորման տեսանկյունից առաջակվում է սահմանել պալատի նախագահի` իր պաշտոնավարման ընթացքում փաստաբանական գործունեությամբ չզբաղվելու պահանջը։ Վեցերորդ, առաջարկվում է վերանայել պալատի նախագահի դերակատարությունը հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար կազմի ձևավորման և գործունեության վերահսկողության առումով: Ներկայիս կարգավորումների պարագայում պալատի նախագահը վերահսկողություն է իրականացնում հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության նկատմամբ, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի առաջարկությամբ Կառավարություն է ներկայացնում հանրային պաշտպանի գրասենյակի ծախսերի նախահաշիվը, ավելին հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը խորհրդի կողմից ընտրվում և վերջինիս լիազորությունները դադարեցվում են պալատի նախագահի ներկայացմամբ: Նշվածի համատեքստում առաջարկվում է հանրային պաշտպանի գրասենյակի ձևավորման և գործունեության նկատմամբ վերահսկողության իրավասությունները վերապահել խորհրդին և վերահսկողության հանձնաժողովին, ինչը կապահովի նշված ոլորտում ինքնակառավարման և կոլեգիալության ապահովումը, ինչպես նաև հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար կազմի ու գործունեության առավել անկախ լինելը: Այս նպատակի իրականացման համար առաջարկվում է, որ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին խորհուրդը նշանակի ոչ թե պալատի նախագահի ներկայացմամբ, այլ խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունենա առաջադրել իր թեկնածուին, նույն գործընթացը առաջարկվում է կիրառել նաև հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելիս: Նշվածը պայմանավորված է հանրային պաշտպանի գրասենյակի կարևոր դերակատարմամբ: Յոթերորդ, վերանայել պալատի նախագահի դերակատարությունը փաստաբանական դպրոցի ղեկավարման գործունեությունում: Ներկայումս պալատի նախագահը ի պաշտոնե համարվում է փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի անդամ և նախագահ, իսկ փաստաբանական դպրոցի տնօրենին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը նախագահի առաջարկությամբ: Այսպիսով, մեծ է պալատի նախագահի ազդեցությունը նաև փաստաբանական դպրոցի ղեկավար կազմի ձևավորման և գործունեության կանխորոշման հետ կապված հարաբերություններում: Սակայն, հաշվի առնելով փաստաբանական դպրոցի գործունեության կարևորությունը, վերջինիս անկախության համար երաշխիքների անհրաժեշտությունը և դրա ձևավորման գործընթացում կոլեգիալության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, առաջարկվում է, որ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի փաստաբան անդամներին ընտրի խորհուրդը, որտեղ ի պաշտոնե ներառված չի լինի, առավել ևս որպես դպրոցի կառավարման խորհրդի նախագահ, պալատի նախագահը: Փոխարենը, փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը իր կազմից կընտրի իր նախագահին: Ինչ վերաբերում է փաստաբանական դպրոցի տնօրենին, ապա առաջարկվում է, որ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի ցանկացած անդամ հնարավորություն ունենա առաջադրել իր թեկնածուին, որն էլ խորհրդի կողմից կընտրվի տնօրեն: Ութերորդ, վերանայել ժողովի, խորհրդի և պալատի նախագահի լիազորությունների շրջանակը` հիմնվելով ինքնակառավարման սկզբունքի և կոլեգիալության տրամաբանության վրա: Մասնավորապես, պալատի նախագահը ներկայումս իրականացնում է մի շարք գործառույթներ, որոնք իրենց բնույթով պիտի վերապահվեն պալատի խորհրդին. օրինակ՝ փաստաբանների պալատի բյուջեի հաստատումը, փաստաբանի վարքագծի կանոնագրքով և փաստաբանների պալատի ներքին ակտերով նախատեսված նորմերի վերաբերյալ պարզաբանումներ տալը, վերահսկողությունը հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության նկատմամբ և այլն: Իններորդ, վերանայել փաստաբանների պալատի մարմինների անդամների ընտրության վարկանիշային կարգով գաղտնի քվեարկության անցկացման կարգը` այդ մարմինների հնարավոր ներկայացվածությունն ապահովելու նպատակով: Տասերորդ, վերանայել կարգապահական վարույթի ընթացքը կարգավորող դրույթները, ինչպես նաև սուբյեկտներին՝ ներկայացվածության հիման վրա ձևավորելով կարգապահական հանձնաժողով, սահմանել կարգապահական վարույթի շրջանակներում փաստաբանական գաղտնիքի պահպանման երաշխիքներ: Տասնմեկերորդ, նախատեսել վերապատրաստումներին չմասնակցելու, անդամավճարները չվճարելու կամ անհատույց իրավաբանական օգնության տրամադրման մասին հաշվետվություններ չտրամադրելու հիմքով հարուցվող կարգապահական վարույթների և դրանց քննության պարզեցված կարգ: Տասներկուերորդ, վերանայել փաստաբանի որակավորման քննությունների անցկացման կարգը, որպես այլընտրանք նախատեսելով նաև առանց փաստաբանական դպրոց ընդունվելու որակավորման քննություններին մասնակցության հնարավորությունը, որոշակի պահանջների պահպանման դեպքում: Տասներեքերորդ, ընդլայնել անվճար իրավաբանական օգնության շահառուների շրջանակը: Տասնչորսերորդ, նախատեսել մեխանիզմներ, որպեսզի հանրային պաշտպանի գրասենյակը անձանց հանրային պաշտպանությունը կարողանա կազմակերպել նաև հանրային պաշտպան չհանդիսացող այլ անձանց միջոցով: Տասնհինգերորդ, նախատեսել կամավոր անհատույց օգնության վերաբերյալ կարգավորումներ՝ սահմանելով կամավոր անհատույց օգնություն տրամադրող անձանց շրջանակը, կամավոր անհատույց օգնության տրամադրման եղանակները և շրջանակները, երաշխավորելով կամավոր անհատույց օգնության խրախուսումը, ինչպես նաև ապահովելով կամավոր անհատույց իրավաբանական օգնության հաշվետվողականությունը:
5 5321

Обсуждалось 13.01.2022 - 28.01.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվող կարգավորումների սահմանումը նպատակ է հետապնդում հնարավորություն ստեղծել, որ գնման գործընթացներին մասնակցող ընկերությունները ունենան իրենց ֆինանսական գործարքները ճիշտ պլանավորելու հնարավորություն՝ հաշվի առնելով ֆինանսական կանխատեսելիության մակարդակի աճը
0 3894

Обсуждалось 12.01.2022 - 27.01.2022

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2022 թվականի ծախսերի կատարման նորմատիվները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N2121-Ն որոշման /այսուհետ՝ Որոշում/ 9-րդ կետի ա) ենթակետի պահանջների կատարման անհրաժեշտությամբ, որով հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ` քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2022 թվականի ծախսերի կատարման նորմատիվների վերաբերյալ։
0 3046

В стадии разработки

Обсуждалось 12.01.2022 - 27.01.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է նախատեսել դրույթ, համաձայն որի մասնագիտական ուսուցման ծրագրում ընդգրկված, պատերազմի մասնակից հանդիսացող անձինք ուսուցման ժամանակահատվածում աշխատանքի ընդունվելու կամ ինքնազբաղված դառնալու պարագայում պարտավորված չեն լինի հետ վերադարձնել ծրագրի իրականացման ընթացքում ինչպես իրենց ստացած, այնպես էլ մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպությանը իրենց մասով վճարված ֆինանսական միջոցները։
0 3134

Обсуждалось 12.01.2022 - 27.01.2022

««ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԸ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի ԹԻՎ 173 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» Կառավարության 1998 թվականի մարտի 13-ի թիվ 173 որոշման մեջ՝ նախկին Հատուկ քննչական ծառայության պետին տրված լիազորության փոխարեն նույն լիազորությունը սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համար։   
0 3736

Обсуждалось 11.01.2022 - 27.01.2022

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին սահմանադրական օրենքի նախագիծ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվում է նախատեսել ինքնավար մարմնի անդամի պաշտոնում մինչև թափուր պաշտոնի առաջացումը նոր անդամի նշանակման հնարավորություն։
0 5744

В стадии разработки

Обсуждалось 10.01.2022 - 25.01.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ի N 495-Ն ԵՎ 460-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծով նախատեսվում է՝ - դյուրինացնել ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների՝ ընտանեկան, սոցիալական նպաստների ու հրատապ օգնության, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ Խնայ­բան­կի ՀԽՍՀ հան­րա­պե­տա­կան բան­կում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումների իրականացման գործընթացը՝ թղթային ցուցակները էլեկտրոնայինով փոխարինելու միջոցով, - սահմանել համապատասխան իրավակարգավորումներ՝ անապահով ընտանիքների համար խմելու ջրի հնարավորինս նվազ սակագներ կիրառելու համար տեղեկատվության փոխանակման գործընթացների ապահովման համար, -վերանայել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքի ամբողջական եկամտի կազմը, -որոշումը համապատասխանեցնել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Սոցիալական աջակցության մասին» օրենքներին։  
0 4089

Обсуждалось 10.01.2022 - 25.01.2022

«Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը կապահովի  աղբավայրերի շահագործման ընթացքում և դրանց փակումից հետո մոնիթորինգի   իրականացման կանոնակարգումը՝ աղբավայրերի և դրանց հարակից տարածքներում շրջակա միջավայրի բաղադրիչների՝ մթնոլորտային օդի, ստորերկրյա և մակերևութային ջրերի, հողի որակական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվության ստացումն ու հավաքագրումը։
0 4650