Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 15.04.2022 - 30.04.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը, համաձայն որի Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր,   անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանել լիազորող նորմեր Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արդեն իսկ ընդունված առողջապահության ոլորտի մի շարք իրավական ակտերի համար:
0 3189

В стадии разработки

Обсуждалось 15.04.2022 - 02.05.2022

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Սույն նախագծով իրավական հիմք (լիազորող նորմ) կստեղծվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնելու համար դիմումի օրինակելի ձևը, անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման ձևը, ֆունկցիոնալության գնահատման գործիքների  ձևերը հաստատելու, որոնք անհրաժեշտ են անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը լիարժեք կազմակերպելու համար:
0 3287

Обсуждалось 15.04.2022 - 02.05.2022

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Սույն նախագծով կստեղծվի իրավական հիմք (լիազորող նորմ) հետևյալ իրավական ակտերի համար՝ «Պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգողական ծառայություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» կառավարության որոշում, «Աջակցող միջոցների պետական հավաստագրերի, ինչպես նաև առանց պետական հավաստագրի տրամադրվող՝ աջակցող միջոցների համար նախատեսված փոխհատուցման գումարի չափը և դրանց տրամադրման նվազագույն պահանջները սահմանելու մասին» Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրաման։ Օրենքի  9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ե» ենթակետով սահմանված դրույթն առաջարկվում է հանել, քանի որ վարչապետի վերոնշյալ հանձնարարականի հիման վրա ներկայումս շրջանառվում է նաև «Սոցիալական աջակցության մասին»  օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագիծը, որով նախատեսված են նոր ծառայություններ, մասնավորապես համայանքային փոքր տների վերաբերյալ, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման միջոցառումների ծրագիրը հիմնականում միտված է լինելու խնամքի մեծ հաստատությունների փոխակերպմանը համայնքային փոքր տներով: Նախարարության կողմից միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման հետ կապված հարաբերությունները և առանձնահատկությունները կսահմանվեն մեկ իրավական ակտում:  
0 2965

В стадии разработки

Обсуждалось 15.04.2022 - 02.05.2022

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Խնամքի փոխակերպման ծրագրի  նպատակն է խնամքի շուրջօրյա հաստատություններում ապրող անձանց համար համայնքահենք ծառայությունների մատուցումը, հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը խնամքի շուրջօրյա մեծ հաստատություններ կանխարգելումը: Միջոցառումների ծրագիրը նախադրյալներ է ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց առանց խտրականության և լիարժեքորեն օգտվելու մարդու հիմնարար ազատություններից և իրավունքներից: Այս համատեքստում, նախատեսվում է իրականացնել ապաինստիտուցիոնալացման գործընթաց, զուգընթաց ստեղծելով և զարգացնելով համայնքահենք ծառայությունները՝ համայնքային փոքր խմբային տներ, անձնական օգնական, տնային խնամք: Գործընթացը սահուն կազմակերպելու համար նախատեսվում են նաև իրազեկման աշխատանքներ, կադրերի վերապատրաստում և այլն:
8 3226

Обсуждалось 15.04.2022 - 30.04.2022

««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերով առաջարկվում է. այն դեպքում, երբ դիմումի հիմքում ընկած է բանկի կամ վարկային կազմակերպության հետ կնքված պայմանագրից բխող պարտավորություն, ապա պարտապան ֆիզիկական անձի կողմից կամավոր սնանկության դիմում ներկայացնելիս պարտադիր դարձնել պարտատեր բանկի կամ վարկային կազմակերպության հետ պարտքի վերակառուցմանն ուղղված բանակցությունների վերաբերյալ ապացույց և Օրենքին համապատասխան կազմված ֆինանսական առողջացման ծրագիր կամ պարտապանից հօգուտ պարտատեր բանկի կամ վարկային կազմակերպության գումարի բռնագանձման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ առկա լինելու դեպքում՝ եզրափակիչ դատական ակտի պատճենը ներկայացնելու պահանջը, պարտադիր դարձնել պարտապանի կողմից 12-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի ներկայացումը, հստակեցնել կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցերի վերաբերյալ Օրենքի կարգավորումները, նախատեսել անհրաժեշտ կարգավորումներ դատարանի կողմից հատուկ համակարգչային ծրագրի միջոցով կառավարչի թեկնածուի ընտրությունն իրականացնելու հնարավորության համար, հնարավորություն տալ հանրային ծառայողներին մասնակցելու սնանկության կառավարիչների որակավորմանը, պայմանով, որ վերջիններիս որպես սնանկության գործով կառավարիչ գործունեությունը կասեցվում է մինչև ծառայությունից ազատվելը, սահմանել անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կիրառված արգելանքը սնանկության վարույթի շրջանակներում վերացնելու հստակ կարգավորումներ, սահմանել սնանկության գործով էլեկտրոնային փաստաթղթերի ներկայացման կարգը, ինչպես նաև կառավարչի կողմից միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգից պարտապանի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու հնարավորություն, այն տրամաբանությամբ, որ նշված տեղեկությունների ներկայացումը հավասարեցվի դիմումի հիման վրա տրամադրված տեղեկատվությանը, սահմանել կառավարչի կողմից գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի դեպքում հայտարարության հրապարակման պարտականություն նաև հրապարակային սակարկությունների էլեկտրոնային կայքում, պարտապանի մասնակցությամբ քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնված՝ կարճված կամ ավարտված դատական գործով նախապես վճարված պետական տուրքի գումարը դիտարկել որպես պահանջ և գրանցել «է» հերթում, նախատեսել սնանկության գործի շրջանակներից դուրս ապահովված իրավունքի առարկայի արտադատական, դատական բռնագանձման կամ երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցների հաշվին իր պահանջների բավարարման գործընթացը սնանկության գործի շրջանակներում որպես առանձին քաղաքացիական գործ քննելու հնարավորությունը, այդ դեպքերում առանձին քաղաքացիական գործի ընթացքի կարգավորումները, ինչպես նաև մորատորիումի կիրառումից հրաժարվելու դեպքում սնանկությանի գործի ավարտի արգելքը, սահմանել, որ պարտապանի՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ստացվող աշխատավարձը ևս մտնում է Օրենքի 95-րդ հոդվածի իմաստով վաճառքի ենթակա գույքի կազմի մեջ և դատարանի կողմից տրված կատարողական թերթի համապատասխան, հարկադիր կատարման օրենսդրության հիման վրա ենթակա է բռնագանձման, սնանկության պարզեցված ընթացակարգով սնանկության գործի ավարտի դեպքում նախատեսել դատարանի կողմից սնանկության գործն ավարտելու մասին վճռի կայացման հստակ ժամկետ:
1 5463

Проект принят

Обсуждалось 15.04.2022 - 01.05.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1495-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից: Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի համատեքստում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1495-Ն որոշման մեջ՝ ապահովելու համար. եզրութաբանական միասնությունը. գոյություն չունեցող ինստիտուտների վերաբերյալ կարգավորումների բացակայությունը. ներդրվող ինստիտուտների վերաբերյալ համապարփակ կարգավորումների առկայությունը. այլ հակասությունների բացառումը:
0 2670

Обсуждалось 15.04.2022 - 30.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաuտանի Հանրապետության կառավարության 22.03.2018 թվականի N 332-Ն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքում քաղաքաշինական ծրագիրը շարունակելու և ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է լրացում կատարել նշված որոշման մեջ, «Վան Քոնսթրաքշն», «Բայազետ Քոնսթրաքշն», «Ուրմիա Քոնսթրաքշն», «Տրապիզոն Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ համատեղ ձեռքբերող ճանաչել «Ջի Էմ Դեվելոփեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և կնքել սեփականության օտարման գործընթացի ընթացքում տարածքի ձեռքբերողներ «Վան Քոնսթրաքշն», «Բայազետ Քոնսթրաքշն», «Ուրմիա Քոնսթրաքշն», «Տրապիզոն Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների և պետության իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրերում համապատասխան լրացումներ կատարելու մասին համաձայնագրեր: ՀՀ կառավարության որոշման մեջ նշված փոփոխությունը կատարելուց հետո հնարավոր կլինի իրականացնել և ավարտին հասցնել Տարածքում հաստատված քաղաքաշինական ծրագրի իրականացումը:
0 2698

В стадии разработки

Обсуждалось 13.04.2022 - 29.04.2022

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-95-Ն օրենքի 1-ին հավելվածի «2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների (այդ թվում՝ մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված)» ցանկում՝ ավելացնել «Արմենիկում» ՓԲ և «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ՓԲ ընկերությունները:
0 3106

Обсуждалось 13.04.2022 - 29.04.2022

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N253Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով առաջարկվում է հստակ սահմանել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում կարգավորվող անձանց գործունեության մոնիտորինգի իրականացման տեսակները, դրանց իրականացման կարգը և ժամկետները, մոնիտորինգի ընթացքում դիտարկման տիրույթի ընտրանքի մեթոդները, մոնիտորիգ իրականացնող և կարգավորվող անձանց իրավունքներն ու պարտականությունները:  
0 3268