Обсуждалось 16.10.2020 - 01.11.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ կկարգավորվի գործունեությունը դադարեցրած գործատուների վարձու աշխատողների (պայմանագրային եկամուտ ստացողների)` տեղեկատվական բազայում չդադարեցված աշխատանքային (պայմանագրային) հարաբերությունների դադարեցման գործընթացը։ 0 0 0 911
В стадии разработки Обсуждалось 16.10.2020 - 05.11.2020 «Հայաստանի Հանրապետությունում քիմիական նյութերի և խառնուրդների ռեեստր ձևավորող և վարող իրավասու մարմին ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ի կատարումն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 3-ի «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի վերաբերյալ» N19 որոշման 3-րդ կետի և քիմիական նյութերի կարգավորման նպատակով՝ նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում քիմիական նյութերի և խառնուրդների ռեեստր ձևավորող և վարող իրավասու մարմին ճանաչել շրջակա միջավայրի նախարարությունը։ 0 851
Обсуждалось 16.10.2020 - 01.11.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1288-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1288-Ն որոշման 1-ին կետով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի ու փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառման կարգը համապատասխանեցնել 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական կարգավորումներին։ 0 0 0 846
В стадии разработки Обсуждалось 16.10.2020 - 02.11.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն որոշման ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես արգելել Հայաստանի Հանրապետություն մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը: 99 1 17 7512
Обсуждалось 16.10.2020 - 31.10.2020 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐ ՎԱՐՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 680-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անշարժ գույքի կադաստր վարող մարմնին կտրամադրվեն հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ընթացիկ հաշվառման մասին տեղեկությունները։ Տրամադրված տեղեկությունների հիման վրա անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից կիրականացվեն անշարժ գույքի կադաստրային գնահատություններ, որոնց վերաբերյալ տեղեկությունները կներկայացվեն հարկ հաշվառող մարմիններին՝ անշարժ գույքի հարկը հաշվարկելու համար։ 1 0 0 836
Обсуждалось 13.10.2020 - 28.10.2020 ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ <ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ի N128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>, <ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 93-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ԵՎ ՀՀՇՆ 31-03- <ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ> ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ՀՀ տարածքում նոր կառուցվող և վերակառուցվող բնակելի և հասարակական շենքերի նկուղային, որմնախարսխային հարկերում, ստորգետնյա ավտոկայանատեղիներում քաղաքացիական պաշտպանության կառույցների նախագծման (տեղակայման) և շինարարության արդյունավետ իրականացման համար իրավական հիմքերի ստեղծում, նորմատիվատեխնիկական կարգավորումների ապահովում: Առավել կարևորվում է բազմաբնակարան բնակելի շենքերում ստորգետնյա ավտոկայանատեղիների նախատեսումն ու դրանք, որպես ապաստարաններ օգտագործելու հնարավորությունը: Միաժամանակ, հասարակական շենքերում կարևորվում են դպրոցական, նախադպրոցական, առողջապահական, մշակութային և մարզական, վարչական օբյեկտների նկուղային հարկերում ապաստարանների և թաքստոցների ներկառուցման և/կամ հարմարեցման անհրաժեշտությունը՝ սահմանվող պարտադիր պահանջների կիրառմամբ: 0 0 0 1037
Обсуждалось 13.10.2020 - 30.10.2020 ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի օրենսդրության զարգացման, այդ թվում՝ միջազգային պահանջներին համապատասխանեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Նախագծով ներկայացվող փոփոխությունները և լրացումները նպատակ ունեն վերացնել Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման արդյունքում արձանագրված մի շարք թերությունները, այդ թվում՝ Օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած անհստակությունները։ 0 1 0 1249
Обсуждалось 13.10.2020 - 28.10.2020 Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Որոշման նախագծի համաձայն նախատեսվում են ՌԴ և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ուսման գործուղված ՀՀ ԶՈՒ այն զինծառայողների հավելումների չափերը, ովքեր համապատասխան ռազմաուսումնական հաստատություններ ընդունվել են արտոնյալ պայմաններով՝ առանց ընդունող կողմի միջոցների հաշվին լրացուցիչ ֆինանսավորման: 0 0 0 891
Обсуждалось 12.10.2020 - 27.10.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ` ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության կատարման անհրաժեշտությամբ: 2 0 1 1577