Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 18.08.2022 - 02.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն նախագծով նախատեսվում է ուժը կորցած ճանաչել աջակցող միջոցների պետական հավաստագրերի և առանց պետական հավաստագրերի տրամադրվող աջակցող միջոցների գնի հաշվարկի գործող գնագոյացման մեխանիզմները և թողնել նույն իրավակարգավորումը, որը գործում էր մինչև ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 27-ի N 1406-Ն որոշմամբ ընդունված փոփոխությունները: Նախագծով նախատեսվում է նաև աջակցող միջոցների պետական հավաստագրերի տրամադրման ընթացակարգերում իրականացնել որոշակի փոփոխություններ` ընթացակարգերի լավարկման նպատակով:   Միաժամանակ,նախագծով նախատեսվում է երաշխիքային սպասարկման ժամկետից դուրս գտնվող ստորին վերջույթի պրոթեզները սահմանված ժամկետից շուտ տրամադրելու, երաշխիքային ժամկետում գտնվող ստորին վերջույթի պրոթեզների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերում (բացառությամբ բարձր ֆունկցիոնալ ակտիվության աստիճանի պրոթեզ ստացած շահառուների) տրամադրվել ծնկան հոդ, պրոթեզի ծայրատի ընդունիչ, սիլիկոնե լայներ, պրոթեզի թաթ՝ ՄՍԾ եզրակացության հիման վրա։ Նաև, ազդրի և սրունքի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզի (այդ թվում՝ սիլիկոնե լայներով պրոթեզի) փոխարեն շահառուին (բացառությամբ բարձր ֆունկցիոնալ ակտիվության աստիճանի պրոթեզ ստացած շահառուների) պրոթեզ ստանալու օգտագործման ժամկետը լրանալուց հետո կարող է տրամադրվել սիլիկոնե լայներ և(կամ) պրոթեզի ծայրատ՝ ՄՍԾ եզրակացության հիման վրա։ Բարձր ֆունկցիոնալ ակտիվության աստիճանի պրոթեզ ստացած շահառուին սիլիկոնե լայների հետ միաժամանակ տրամադրվում են նաև ծնկակալ և աղեկապ՝ հաշվի առնելով մասնագետների եզրակացությունը, համաձայն որի դրանք անհրաժեշտ են նման պրոթեզների դեպքում։ Նախագծով նաև լավարկվում են կիրարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրները։ Նախագծով նաև սահմանվում են տրամադրման ժամկետներ և թիրախ խմբեր նոր տեսակի աջակցող միջոցների համար, որոնք արդեն իսկ նախատեսվել են 2022 թ․ պետական բյուջեի հայտով և կտրամադրվեն դրանց կարիքն ունեցող անձանց։  Նախագծով նախատեսվում է զինծառայության ժամանակ ստացած վիրավորման կամ վնասվածքի հետևանքով վերին կամ ստորին վերջույթների անդամահատում ունեցող անձանց տրամադրել առավել բարձր ֆունկցիոնալ ակտիվության աստիճանի պրոթեզներ։ Միաժամանակ, իրականացված վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ 01.09.2021-31.03.2022   ժամանակահատվածում 35 անձ դիմել է Միասնական սոցիալական ծառայություն ժամկետից շուտ ազդրի և սրունքի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզ սիլիկոնե լայներով ստանալու նպատակով՝ հիմնականում պրոթեզների սիլիկոնե լայներները և ծայրատները վնասվելու պատճառով։ Համաձայն վերլուծության շուրջ 27396000 դրամ արժեքով նոր պրոթեզ է տրամադրվել, մինչդեռ կարելի էր տրամադրել  միայն պրոթեզների սիլիկոնե լայներներ և /կամ ծայրատներ կամ այլ օժանդակ պարագաներ՝ շուրջ 6 346 000 դրամ արժեքով։ Ուստի, նախագծով նախատեսվում է դրույթ, համաձայն որի պրոթզների փոխարեն շահառուին (բացառությամբ ֆունկցիոնալ պրոթեզներ ստացած շահառուների) կարող է տրամադրվել սիլիկոնե լայներ և պրոթեզի ծայրատ՝ ՄՍԾ եզրակացության հիման վրա։
0 2150

Обсуждалось 18.08.2022 - 02.09.2022

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Նախագծի ընդունումը պայմանավորված է սույն թվականի օգոստոսի 4-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։
2 4065

В стадии разработки

Обсуждалось 18.08.2022 - 02.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Նախագծի ընդունումը պայմանավորված է սույն թվականի օգոստոսի 4-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։
0 2848

Обсуждалось 18.08.2022 - 02.09.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N1481-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմինների կողմից գանձվող հարկատեսակների (ԱԱՀ, ակցիզային հարկ և բնապահպանական հարկ) գծով վճարման ժամկետը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգի սահմանում
0 2458

В стадии разработки

Обсуждалось 17.08.2022 - 02.09.2022

«Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախագիծ: «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի ընդունման արդյունքում հնարավոր կլինի առավել ամբողջական կարգավորել իրավական փոխօգնության ոլորտում ծագող հարաբերությունները, ստեղծել օտարերկրյա պետությունների հետ իրավական փոխօգնության իրականացման լիարժեք և գործուն մեխանիզմներ՝ իրականցնելով ոլորտում լայն շրջանակի համագործակցություն:   
0 2529

В стадии разработки

Обсуждалось 17.08.2022 - 01.09.2022

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 302-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագիծը նպատակ ունի միասնականացնել զոհված` «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած և Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին և զոհված զինծառայողի ընտանիքին տրամադրվող պարգևավճարի իրավունքին առնչվող իրավակարգավորումները և դրանք սահմանել մեկ իրավական ակտով։ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշմամբ վերանայվել կամ հստակեցվել են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 70‑րդ հոդվածով սահմանված մյուս պարգևավճարների իրավունքի իրացմանն առնչվող առանձին իրավակարգավորումներ, այդ թվում՝ զոհված զինծառայողի ընտանիքին, ընտանիքի անդամներին տրվող պարգևավճարների մասով։ Նախագծով նախատեսվում է, որ զոհված երկու զինծառայողի (երկու ծնողի, երկու զավակի, ամուսնու և զավակի, ծնողի և զավակի, ծնողի և ամուսնու) դեպքում՝ պարգևավճարի չափը սահմանել կրկնակի։ Նախագծով հստակեցվել է ընտանիքին տրվող պարգևավճարն ստանալու իրավունք ունեցող անձի (ում պարգևավճարը չի վճարվում բաժնեմասով) պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում այդ պարգևավճարի իրավունք ունեցող ընտանիքի մյուս անդամին պարգևավճար նշանակելու ժամկետները։ Նախատեսվել է նաև ընտանիքի անդամների թիվը փոխվելու դեպքում բաժնեմասով նշանակված պարգևավճարը վերահաշվարկելու ժամկետները։ Գործող կարգավորումները նախատեսում են միայն ընտանիքի անդամի մահվան դեպքը, որպես պարգևավճարը վերահաշվարկելու հիմք, մինչդեռ ընտանիքի անդամի պարգևավճար ստանալու իրավունքը կարող է դադարեցվել այլ հիմքերով։ 
0 2360

В стадии разработки

Обсуждалось 17.08.2022 - 01.09.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ․ ռազմավարությունը սահմանում է առկա մարտահրավերներին արձագանքող և ՀՀ Կառավարության առաջնահերթություններից ու ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններից բխող` ոլորտի զարգացման գերակայությունները և վերջիններիս հասնելու արդյունավետ ճանապարհը։ Ռազմավարության մշակման անհրաժեշտությունը բխում է պետության, հասարակության, սոցիալական պաշտպանության համակարգի ու մարդու առջև ծառացած խնդիրներին համալիր լուծում տալու, ոլորտում մեկնարկած բարեփոխումները համակարգելու հրամայականից։ Ռազմավարության համար արժեբանական առումով հիմնաքարային են սոցիալական արդարության ու համերաշխության սկզբունքները և ՀՀ Սահմանադրությունը, որով տրվում են սոցիալական պետության սահմանները, սահմանվում սոցիալական պաշտպանության և աջակցության համակարգերը։ Ռազմավարության կարևորագույն ուղերձներն են՝ աշխատանքի ու սոցիալական երաշխիքների միջոցով անձի ներուժի իրացումը, ընտանիքի բարեկեցության ապահովումն ու հանրային բարիքի ստեղծումը։ Ռազմավարությամբ ուրվագծվող համակարգի առանցքում մարդն է, ուստի ռազմավարությունը կառուցված է մարդու կենսափուլերի տրամաբանությամբ՝ ընդգրկելով նախածննդյան շրջանից մինչև կյանքի ավարտը։ Այն ամրագրում է ոլորտի զարգացման տեսլականը ու ռազմավարական նպատակները, ինչպես նաև կանխատեսում բարեփոխումներից ակնկալվող արդյունքները և ազդեցությունը մարդու, ընտանիքի և հասարակության վրա։ Ռազմավարության մշակման գործընթացը եղել է առավելագույնս մասնակցային և թափանցիկ՝ այդպիսով ջանալով ստեղծել առաջարկվող բարեփոխումների շուրջ հանրային համաձայնություն։ Միաժամանակ, փաստաթղթով ամրագրվում է դրա վերանայման ճկուն համակարգ, ինչը հնարավորություն է ընձեռելու արձագանքել հարափոփոխ մարտահրավերներին և ունենալ բավարար ճկունություն ճգնաժամային իրավիճակներում։ Ավելին՝ իբրև առանցքային խնդիր է դիտարկվում հանրային լայն հաղորդակցումը՝ միտված մասնակցության ու հաշվետվողականության սկզբունքների պահպանմանը։ Առաջիկա 5 տարիներին Ռազմավարությունն ուղենիշային է լինելու ոլորտում մշակվող և խաչվող ռազմավարական այլ փաստաթղթերի ու քաղաքականությունների համար։
11 4321

Обсуждалось 17.08.2022 - 06.09.2022

«Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի նախագիծ Ներկայումս ընդերքօգտագործողների կողմից օգտակար հանածոների արդյունահանման նախագիծը ներկայացվում է ազատ ոճով, երբեմն առանց անհրաժեշտ կառուցվածքն ու հիմնավորումները պահպանելու: Ներկայացված նախագծով սահմանվում են արդյունահանման նախագծի բովանդակությանը, նախագծով նախատեսված աշխատանքների հիմնավորմանը, դրանց զուգակցող գծագրական և տեքստային հավելվածներին ներկայացվող պահանջներ:
10 2176