Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Проект не принят

Обсуждалось 07.10.2022 - 23.10.2022

2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ սակագնային քվոտա սահմանելու, ներմուծման լիցենզիայի ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 2-րդ գլխի և  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2022 թվականի  օգոստոսի 16-ի  N 118 որոշման 3-րդ կետի ապահովում, գործարար միջավայրի բարելավում:
0 2008

Обсуждалось 06.10.2022 - 22.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի N 218-Ն որոշման մեջ՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) կողմից իրականացվող սահմանային պետական վերահսկողության ժամանակ ծախսվող ռեսուրսների օպտիմալացմամբ, քիչ քանակությամբ և կարճ պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքատեսակներ ներմուծողների համար խոչընդոտների վերացմամբ և հսկողությունն ավելի թիրախային դարձնելու հանգամանքով: Ներկայիս գործող կարգավորումը մի շարք ներմուծվող արտադրանքների ռիսկայնության միավորը հաշվարկելու ժամանակ տարբերակում չի դրվում ըստ ապրանքատեսակի և անկախ ներմուծված ապրանքատեսակի քաշից նախատեսում է յուրաքանչյուր խմբաքանակից կատարել պարտադիր նմուշառում և իրականացնել լաբորատոր փորձաքննություն, որի պատճառով Տեսչական մարմինը ծախսում է մեծ ռեսուրսներ և խնդիրներ է ստեղծվում կարճ պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքների, մասնավորապես՝ միս-մսամթերք, ձուկ-ձկնամթերք ներմուծողների համար:
0 2597

Обсуждалось 06.10.2022 - 21.10.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»  օրենքների նախագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշման 1-ին Հավելվածի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 16.1-ին կետի պահանջից, որի համաձայն նախատեսվում է օգտակար հանածոյի արդյունահանման նախագծային ցուցանիշներին համապատասխան՝ սոցիալական մեղմացման հատկացումների հաշվարկման մեխանիզմի մշակում և օրենսդրական փոփոխությունների առաջարկության ներկայացում:
0 2057

Обсуждалось 06.10.2022 - 21.10.2022

«Լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծրագրին և ծառայությանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման Նախագծով սահմանվում են լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծրագրին և ծառայությանը ներկայացվող պահանջները, ինչը նպատակ ունի հստակեցնելու և առավել դյուրին դարձնելու նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների կողմից համապատասխան  ծրագրերը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատմանը ներկայացնելու գործընթացը:  
1 2712

Обсуждалось 06.10.2022 - 21.10.2022

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի N 370-Ն հարամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման Սույն կարգով կարգավորվում են կրթական գործընթացի մասնակիցներին «Հանրակրթության մասին օրենքով» սահմանված կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների (այսուհետև՝ Աջակցության ծառայություններ) տրամադրման հետ կապված հարաբերություններն ըստ մակարդակների.
1 4615

Обсуждалось 05.10.2022 - 20.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք  որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կամրագրվի մեկ իրավական կարգավորում և այլևս իրավական առումով խնդրահարույց հարցեր չեն լինի:
0 2488

Обсуждалось 05.10.2022 - 20.10.2022

«Խտանյութի իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք ընդունվող՝ մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ եզրակացություն տրամադրող լաբորատորիաների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել հանքարդյունաբերության ոլորտում խտանյութի իրաց­ման շրջանառության հաշվարկ­ման նպա­տակով հիմք ընդունվող՝ մատակարարված խտա­նյութ­ում մետաղների վերջնական պա­­րու­նա­­կության վերա­բեր­յալ եզրակացություն տրամադրող լաբորատորիաների ցանկը:
0 2746

Обсуждалось 05.10.2022 - 25.10.2022

«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծ 2023 թվականի բյուջետավորման քաղաքականությունը իրականացվել է առաջնորդվելով ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի և ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի առաջնահերթություններով: Իրականացվելիք միջոցառումների հիմնական նպատակը լինելու է տնտեսության մրցունակության և արտադրողականության աճը: Չնայած 2022 թվականին ակնկալվող բարձր տնտեսական աճին 2023 թվականին Կառավարությունը շարունակում է  թիրախավորել երկարատև բարձր տնտեսական աճի ապահովումը՝ առնվազն տարեկան 7%, իսկ բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում` 9%:
13 5885

Обсуждалось 04.10.2022 - 19.10.2022

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին», «Ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելիս պետության միջոցների հաշվին թարգմանչի ծառայություններից օգտվելու կարգը սահմանելու մասին», «Դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ հիգիենայի պարագաների չափաբաժինները, հանդերձանքի, անկողնային պարագաների չափաբաժինները և դրանց օգտագործման ժամկետները, սննդամթերքի միջին և մեկը մյուսով փոխարինելու չափաբաժինները սահմանելու, ինչպես նաև հավելյալ կամ դիետիկ սննդամթերքով ապահովման կարիք ունեցող հիվանդությունների ցանկը և հղի, կերակրող մայր, անչափահաս կամ հիվանդ դատապարտյալին տրամադրվող հավելյալ կամ դիետիկ սննդամթերքի չափաբաժինները հաստատելու մասին», «Պատժից ազատվող դատապարտյալներին տրամադրվող սոցիալական աջակցության ձևը, ծավալն ու տրամադրելու կարգը, ինչպես նաև դատապարտյալներին տրամադրվող միանվագ դրամական օգնության չափը և տրամադրման կարգը սահմանելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825- Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 31-ի N 961-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1182-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թվականի հունիսի 15-ին ընդունվել և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության նոր քրեակատարողական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք), որը նախատեսել է բազմաթիվ նոր իրավակարգավորումներ, վերացրել նախկինում գործող կարգավորումները, սահմանել  նոր ինստիտուտներ և մոտեցումներ, այդպիսով` անհրաժեշտություն առաջացնելով ընդունել ոլորտի առաձին ուղղությունները համակարգող Հայաստանի Հանրապետության Կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) նոր որոշումներ: Ասվածն առավել ակնհայտ դրսևորվում է հատկապես այն դեպքում, երբ դեռ շարունակում են գործողության մեջ գտնվել այն ենթաօրենսդրական ակտերը, որոնք ընդունվել են նախկին՝ 2004 թվականին ընդունված քրեակատարողական օրենսգրքի հիմքով և հետևաբար բովանդակում են այնպիսի կարգավորումներ, որոնք չեն համապատասխանում նոր Օրենսգրքի, իսկ երբեմն՝ հակասում: Բացի այդ, ելնելով այդ հանգամանքից, որ Օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ Օրենսգրքով նախատեսված ենթաօրենսդրական ակտերն իրավասու մարմիններն ընդունում են Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում, հետևաբար, մինչև 2023 թվականի հունվարի 1-ը պետք է ընդունված լինեն այն ենթաօրենսդրական ակտերը, որոնց մասին հիշատակվում է Օրենսգրքի հիշյալ իրավակարգավորմամբ: Այդպիսով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասով, և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, նախատեսվում է համապատասխան որոշման Նախագծով ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543-Ն, 2003 թվականի հուլիսի 31-ի՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց տրվող սննդամթերքը մեկը մյուսով փոխարինելու չափաբաժինները, կենցաղային և խոհանոցային պարագաների ու սարքավորումների շահագործման ժամկետները հաստատելու մասին» N 961-Ն, Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները և շահագործման ժամկետները, անկողնային և հիգիենիկ պարագաների չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 413-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1182-Ն որոշումները:
2 2448