Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 24.02.2017 - 16.03.2017

«Հայաuտանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ   Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Համաշխարհային բանկի  աջակցությամբ իրականացվող «Հայաստանի կենսապայմանների ամբողջացված հետազոտության ընդլայնման» և «Տեղական տնտեսության  ենթակառուցվածքի զարգացման» դրամաշնորհային ծրագրերը ՀՀ 2017 թվականի պետական բյուջե ներառելու անհրաժեշտությամբ: Եվ ըստ ընդունված կարգի դրամաշնորհային ծրագիրը ՀՀ պետական բյուջեում ներառելու նպատակով առաջարկվում է վերաբաշխում, փոփոխություններ ու լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման համապատասխան ցուցանիշներում:
Մնաց {days} օր
0 9357

Обсуждалось 23.02.2017 - 17.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին>>  N 1313-Ն որոշման NN 1, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2,  և 3 հավելվածների:
Մնաց {days} օր
0 10438

Обсуждалось 16.02.2017 - 20.03.2017

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված ծրագրերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանության արժանացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է Հայաստանի Հան­րա­պե­տու­­թյան հարկային օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված ծրագրերի ՀՀ կառավարության հավանության արժանացման կարգը  սահմանելուն:
Մնաց {days} օր
0 10578

Обсуждалось 16.02.2017 - 20.03.2017

««Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագիծն ուղղված է հիմնական մի­­­ջոցների ամորտիզացիոն մասհանումների կատար­ման գործող համակարգը կա­տա­րե­լա­գոր­ծելուն:
Մնաց {days} օր
0 13349

Обсуждалось 16.02.2017 - 20.03.2017

«Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխհատուցելու կարգը սահմանելու մասին » ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է Հայաստանի Հան­րա­պե­տու­­­թյան ռեզիդենտ կազմակերպություն­նե­րից շահաբաժինների տեսքով եկամուտներ ստացող ան­­ձանց կողմից դրանց ստացման հար­կա­յին տարվա ընթացքում շահաբաժին վճարող` Հա­յաս­­­տանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժ­նե­­­հավաք կապիտալում ներդնելու դեպ­քում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հար­կի­­ գումարները պետական բյուջեից փոխհատուցելուն:
Մնաց {days} օր
0 15000
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: