Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 13.08.2024 - 28.08.2024

Թանկարժեք մետաղների մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին: Թանկարժեք մետաղների մասին Օրենքում սույն փոփոխության կատարումը բխում է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ոլորտում առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով:
Մնաց {days} օր
0 2525

Обсуждалось 12.08.2024 - 27.08.2024

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ -   օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ թեմատիկ հարկային ստուգման հարցերի ցանկում լրացնել արժութային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարման ճշտության ստուգման հարցը, -   օրենսգրքի 419-րդ հոդվածում կիրառվող հսկիչ գնման ուսումնասիրության հետ կապված կարգավորումները համապատասխանեցնել օրենսգրքի կարգավորումներին՝ նախատեսելով դրանք որպես թեմատիկ ստուգման դրույթներ, -   սահմանել, որ ՀԴՄ կիրառողները հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում ՀԴՄ-ի միջոցով կամ դրան միացված ծրագրային և (կամ) տեխնիկական միջոցներով ապահովում են այդ հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան՝ ՀԴՄ կտրոնի տպագրման միջոցով, իսկ Կառավարության սահմանած դեպքերում և կարգով՝ հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ հսկիչ դրամարկղային մեքենայի տեղեկատվական կտրոնի տպագրման միջոցով։ Միաժամանակ, առաջարկվում է սահմանել տեղեկատվական կտրոնի վրա տպագրման ենթակա տվյալները, -         սահմանել, որ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա տպագրման ենթակա պարտադիր վավերապայմաններ լինեն նաև հսկիչ (նույնականացման) նշանների քանակը, ինչպես նաև հսկիչ հսկիչ (նույնականացման) նշանների հիման վրա հարկային մարմնի հաստատած ալգորիթմով գեներացվող ստուգիչ համարը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների)։
Մնաց {days} օր
1 4852

Обсуждалось 12.08.2024 - 27.08.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հսկողություն կսահմանվի մի շարք պրեկուրսորների նկատմամբ, որով կկանխվի դրանց ապօրինի շրջանառությունը:
Մնաց {days} օր
0 2882

Обсуждалось 12.08.2024 - 28.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1266-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողության ոլորտում իրականացված ստուգումների ընթացքում ի հայտ եկած հանրային սննդի կետերում առկա ներքին հսկողության խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 3247

Обсуждалось 12.08.2024 - 27.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1530-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում 2024 թվականի խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար գրավի չբավարարող մասի մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք  տրամադրելու վերաբերյալ
Մնաց {days} օր
0 4296

Обсуждалось 09.08.2024 - 29.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N1656-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N1656-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բխում է 2024 թվականի մարտի 1-ից մեկնարկած Սևանա լճում սիգի արդյունագործական որսի գործընթացի շարունակականությունն ապահովելու  համար:
Մնաց {days} օր
0 2936

Обсуждалось 09.08.2024 - 25.08.2024

«Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագիրը և դրանից բխող՝ 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ     Նախագծի ընդունմամբ կհաստատվի Ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարությունը, կնախանշվեն ոլորտում առկա առաջնահերթությունները, հիմնական զարգացումները և հստակ կսահմանվեն ոլորտային քաղաքականությունը մշակող մարմնի՝ Ներքին գործերի նախարարության առաջնորդությամբ առաջիկա երեք տարիների ընթացքում նախանշված առաջնահերթությունների ուղղությամբ հաջողություններ գրանցելու նպատակով կատարման ենթակա միջոցառումները՝ պատասխանատու մարմինների, վերջնաժամկետների և չափելի ու հստակ վերստուգիչ արդյունքների ամրագրմամբ։
Մնաց {days} օր
1 4680
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: