Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 30.08.2024 - 19.09.2024

«ՏԱՓԻ ԲԵՐԴ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՏԱՓԻ ԲԵՐԴ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՏԱՓԻ ԲԵՐԴ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ,  «ՏԱՓԻ ԲԵՐԴ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 2560

Обсуждалось 30.08.2024 - 14.09.2024

ՀՀՇՆ «ՄԱՐԶԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ. ԲԱՑ ՏԻՊԻ ՄԱՐԶԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ Սույն նորմերը սահմանում են պահանջներ մարզական նշանակության  պրոֆեսիոնալ և սիրողական սպորտի բաց տիպի օբյեկտների կառուցման, վերակառուցման, վերազինման, արդիականացման, ընդլայնման նախագծային (ճարտարապետահատակագծային, կոնստրուկտիվ և ինժեներական) լուծումների, դրանց գործառնական գոտիների  նկատմամբ, որոնք ապահովում են մարզական օբյեկտների գործառնական և անվտանգ շահագործումը: Տվյալ նորմերի պահանջների շրջանակներում դիտարկվում են նաև բաց տիպի այն օբյեկտները, որոնք ներառում են հանգստի և մարզական ժամանցի, սպորտով զբաղվելու համար կառույցները և համալիրները. Ֆիզկուլտուրայի ու սպորտի կենտրոնները, մարզական քոլեջները, մարզական դպրոցները, սպորտի տարբեր ձևերի ակումբները:
Մնաց {days} օր
0 2602

Обсуждалось 30.08.2024 - 14.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում էկոպարեկային ծառայողները կներառվեն ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկում և կսահմանվի վերջիններիս ամենամյա լրացուցիչ արձակուրդի նվազագույն տևողությունը։
Մնաց {days} օր
0 2690

Обсуждалось 29.08.2024 - 14.09.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 455-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստության իրականացման գործընթացում օրենքով սահմանված հիմքով զինվորական պատրաստությունը դադարեցնելու, ինչպես նաև զինվորական պատրաստությունն ըստ զինվորական մասնագիտություններով կրտսեր սպայական կազմի հրամանատարների պատրաստման ծրագրերով իրականացնելու վերաբերյալ կարգավորումներն ու հնարավորություն է ընձեռնվում զինվորական պատրաստություն անցնող քաղաքացիներին՝ ցանկություն ունենալու դեպքում գիշերել ռազմաուսումնական հաստատությունում:
Մնաց {days} օր
0 3055

Обсуждалось 29.08.2024 - 13.09.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է վերանայել դատապարտյալների հանդերձանքը և դրա չափաբաժինները՝ տղամարդկանց և կանանց համար ստեղծելով հանդերձանքի նոր լրակազմեր, ինչպես նաև դատապարտյալների սննդի օրական և հիգիենայի պարագաների չափաբաժինները, իսկ  որոշ դեպքերում նաև տրամադրվող քանակը: Մասնավորապես, Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝ ներդնել դատապարտյալների հանդերձանքի նոր լրակազմ, որն առավել հարմարավետ է և պրակտիկ, բխում է դատապարտյալների կարիքներից ու համապատասխանում է սեզոնային առանձնահատկություններին, դատապարտյալների սննդի օրական և հիգիենայի պարագաների չափաբաժինների վերանայում, հիգիենայի պարագաների շաբաթական փաթեթներով տրամադրում, սննդի տեսականու և կալորիականության համահավասար ապահովում՝ անկախ սեզոնային առանձնահատկություններից՝ հաշվի առնելով, որ սննդամթերքի քանակը որոշ դեպքերում տարբերվելու է ելնելով հուլիսի 1-ից կամ հոկտեմբերի 1-ից հետո տրամադրվելու փաստից:
Մնաց {days} օր
0 3006

Обсуждалось 29.08.2024 - 14.09.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են «Պատիվ ունեմ» ծրագրով սովորելու համար տարկետում ստացած քաղաքացիների հետ կնքված պայմանագիրը դադարեցնելիս օրենքով սահմանված իրավական հետևանքի չկիրառման դեպքերը, հստակեցվում են ծրագրում ներառման համար ՄՈԳ անցողիկ շեմերը, ծրագրով տրված տարկետման դադարման հիմք է սահմանվում նաև որևէ հիմքով ուսումնառության ժամկետի փոփոխման առաջացումը:
Մնաց {days} օր
0 2833

Обсуждалось 29.08.2024 - 13.09.2024

«ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկն ունի իրեն պատկանող չօգտագործվող ազատ տարածք, սակայն այդ տարածքը հնարավոր է օգտագործել նաև որպես արտադրական տարածք: «Արթուր Պետրոսյան» անհատ ձեռնարկատիրոջն անհատույց օգտագործման իրավունքով տարածք հատկացնելը կտա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ՝ ՀՀ ԱՆ) «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում (այսուհետ՝ Հիմնարկ) աշխատատեղեր ստեղծելու, ազատությունից զրկված անձանց աշխատանքային հմտություններ սովորեցնելու, վերասոցիալականացման գործընթացում առաջնային նշանակություն ունեցող գործառույթի՝ աշխատանքի և աշխատանքային հմտությունների զարգացումն ապահովելու, վարձատրվող աշխատանքի միջոցով դատապարտյալի կողմից իր և ընտանիքի հոգսերը հոգալուն, ինչպես նաև հանցանքի արդյունքում պատճառված վնասը հատուցելու հնարավորությունների ընդլայնմանը նպաստելու, ազատությունից զրկված անձանց կայուն աշխատանքով ապահովելու հնարավորություն:
Մնաց {days} օր
1 2704

Обсуждалось 29.08.2024 - 14.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մի շարք իրավական ակտերի ընդունմամբ բժշկական օգնության և սպասարկման բնագավառում սահմանվել են նոր պահանջներ, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերախմբագրել բժշկական օգնության և սպասարկման բնագավառի համար նախատեսված համապատասխան հավելվածի ստուգաթերթերը:
Մնաց {days} օր
1 3024

Обсуждалось 29.08.2024 - 14.09.2024

««Կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի մշակման նպատակն է օրենքով կարգավորել և սահմանել արտադպրոցական կրթության ոլորտի գործունեության իրավական, կազմակերպական և ֆինանսական հիմքերը։
Մնաց {days} օր
0 2912
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: