Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Находится в правительстве РА

Обсуждалось 03.07.2018 - 18.07.2018

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերով՝           1) նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու դեպքերում սահմանվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից բաց քվեարկությամբ որոշման ընդունման մասին դրույթներ՝ «դեմ» քվեարկելու հնարավորությունը սահմանափակելով որոշակի հիմքով.           2) սահմանվել է համապատասխան ատյանում դատավորի թափուր տեղ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելիս Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից համապատասխան առաջարկությունը ներկայացնելու հնարավորությունը.           3) սահմանվել է Վճռաբեկ դատարանում և վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով ներկայացված դիմումի ստուգման համար վճարվող պետական տուրքի դրույքաչափը:
2 3952

Обсуждалось 02.07.2018 - 20.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1422-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվություն տրամադրման ընթացքում հայտատուի կողմից ներկայացվող տեղեկատվության պարզեցումը:
5 6478

Проект принят

Обсуждалось 02.07.2018 - 17.07.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով Օրենսգրքի՝ հատուկ հայցային վարույթներին վերաբերող գլխում լրացվել են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ պաշտպանական որոշման կայացման վարույթին վերաբերող դրույթներ:
0 3646

В стадии разработки

Обсуждалось 02.07.2018 - 17.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1254-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվող փոփոխությունների արդյունքում Կառավարության 06.11.2014թ-ի                  N 1254-Ն որոշման  26-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթը կհամապատասխանեցվի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց  պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի պահանջին: Առաջարկվող լրացումների և փոփոխությունների արդյունքում կսահմանվեն համայնքային ոստիկանության բաժանմունքների պետի տեղակալի գործառույթներ, որոնց հիման վրա ոստիկանության տարածքային որոշ բաժիններում կնախատեսվեն «համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալ» հաստիքներ:
0 3717

В стадии разработки

Обсуждалось 29.06.2018 - 23.07.2018

ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Գոյություն ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերում և շինություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների գնահատման ձևաչափը հաստատելու մասին:
1 3757

Обсуждалось 29.06.2018 - 15.07.2018

<<Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բուլղարիայի Հանրապետության Կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին>> համաձայնագրի նախագիծ Հայ-բուլղարական համագործակցությունն արդյունավետ զարգացման զգալի ներուժ ունի նաև՝ պայմանավորված Բուլղարիայի որպես ԵՄ Խորհրդում նախագահող երկրի և ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ և լիարժեք իրականացմամբ:      Հայաստանի և Բուլղարիայի միջև ավտոմոբիլային փոխադրումները կանոնակարգ­վում են 1995թ. ապրիլի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետու­թյան կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային փոխա­դրում­ների մասին» Համաձայնագրի պահանջներին համաձայն, որի շրջանակներում յուրաքանչյուր տարվա համար երկու երկրների միջև փոխանակվում են 300 հատ բեռնափոխադրումների թույլտվու­թյունների բլանկ: Երկու երկրների միջև կանո­նավոր ուղևորա­փոխա­դրում­ները բացակայում են: Բուլղարական կողմն առաջարկել է 2018թ. համար նախնական քվոտաները կողմերի համար սահմանել 300-ական՝ առանց ճանապարհային տուրքի, իսկ բուլղար բեռնափոխադրողների համար թույտվություններն ավելացնել մինչև 800-ի, 2019թ. համար սահմանել 1000 թույլտվություն՝ նկատի ունենալով “Պարսից Ծոց – Սև Ծով” միջանցքի հնարավոր բացման և որպես արդյունք՝ բազմակողմ բեռնափոխադրումների խթանման հանգամանքը: Հաշվի առնելով, որ 2015թ. հունվարի 1-ից Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը և Մաքսային միությանը, իսկ Բուլղարիան 2007թ. հունվարի 1-ից հանդիսանում է Եվրոպական միության անդամ-պետություն` անհրաժեշտություն է առաջացել երկու երկրների միջև քննարկել միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին նոր համաձայնագրի նախագիծ: Բուլղարական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել ստորագրել համաձայնագիրը առաջիկա Առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում: Նոր Համաձայնագրի ստորագրմամբ կդադարի 1995թ. ապրիլի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետու­թյան կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային փոխա­դրում­ների մասին» Համաձայնագրի գործողությունը: Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի միջև գործում է նաև  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև բեռների միջազգային համակցված փոխադրումների մասին» 1999թ. դեկտեմբերի 1-ին ստորագրված համաձայնագիրը:
0 3672

В стадии разработки

Обсуждалось 29.06.2018 - 19.07.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի N 766-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայասատանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ             ՈՐՈՇՈւՄ                    ՙ__՚_____________2018թ. N ____-Ա       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 766-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ     Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ո ւ մ    է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի «Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհատույց օգտագործման իրավունքով Երևան քաղաքում գրասենյակով ու գույքով ապահովելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի N 576-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 766-Ա որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում, ինչպես նաև 3-րդ կետի 2-րդ ենթակետում «10 տարի ժամկետով» բառերը փոխարինել «15 տարի ժամկետով» բառերով:    
2 3800

Находится в правительстве РА

Обсуждалось 29.06.2018 - 14.07.2018

«ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հանրային հեռուստառադիոընկերության  խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամների կատարած ծախսերի փոխհա­տուց­ման չափը և կարգը սահմանելու մասին» վարչապետի որոշման նախագծով՝ 1) սահմանվել է Հանձնաժողովի  անդամների կատարած ծախսերի փոխհա­տուց­ման ենթակա ծախսերի շրջանակը և դրանց առավելագույն չափը, 2) սահմանվել է, փոխհատուցման տրամադրման ընթացակարգը և դրա իրավասու մարմինը, 3) նախատեսվել են այլ կարգավորումներ:
0 3349

Проект принят

Обсуждалось 28.06.2018 - 13.07.2018

ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ ԵՆ «ԴԱՏԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՆՎԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ի N 146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈւՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ՝ 10.05.2018-25.05.2018թթ. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԸ Նախագծերով սահմանվում են՝ 1) հանձնվող նվերի ընդունման համար իրավասու պետական մարմինը, 2) նվերը կամ նվերը բնեղենով հանձնելու անհնարինության դեպքում դրա համարժեք գումարը փոխանցելու համար կնքվող փաստաթուղթը, 3) նվերը  բնեղենով հանձնելու անհնարինության դեպքում վճարվող գումարի համարծեքության ճշգրտման ընթացակարգը, 4) նվերի հանձնման հետ կապված ծախսերի իրականացման կարգը, 5) հանձնվող նվերի հետագա տնօրինման կարգը:
0 3955