Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 09.04.2025 - 24.04.2025

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 17-ի N 973-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Վարչապետի որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-475-Ն օրենքով նախատեսված կարգավորման իրացումն է և հիշյալ օրենքից բխող փոփոխությունների իմպլեմենտացումը, ինչպես նաև Քաղաքացիական ծառայության գրասենյակին վերապահված գործառույթների անխափան կատարումն ապահովելն է:
Մնաց {days} օր
0 2461

Обсуждалось 28.03.2025 - 14.04.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով մասնավորապես առաջարկվում է հստակեցնել քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդի տրամադրումն այն դեպքերում, երբ քաղաքացիական ծառայողը երկուսուկես աշխատանքային տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի (չօգտագործված մասի) օգտագործումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում։ Այս պարագայում, նախատեսվում է, որ քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակահատվածը կարող է որոշվել համապատասխան պաշտոնատար անձի կողմից, իսկ ամենամյա արձակուրդը կամ դրա մի մասը տրամադրելու մասին անհատական իրավական ակտն` ընդունվել առանց քաղաքացիական ծառայողի համապատասխան դիմումի: Առաջարկվում է սահմանել նաև մինչև համապատասխան աշխատանքային տարվա ավարտը քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու կամ լիազորությունների դադարեցման դեպքում տրամադրված արձակուրդի համար վճարված գումարները հետ գանձելուն վերաբերող կարգավորումներ, ինչպես նաև նախատեսվում է դրույթ այն քաղաքացիական ծառայողների արձակուրդի տրամադրման վերաբերյալ, որոնց 65 տարին լրանալու է տվյալ աշխատանքային տարում: Նախագծով հստակեցվում է նաև աշխատանքային տարվա հասկացությունը՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված առանձնահատկությունները, ինչպես նաև սահմանվում են աշխատանքային տարում ամենամյա արձակուրդի իրավունք տվող ժամանակահատվածները սահմանող դրույթներ: Միաժամանակ Նախագծով առաջարկվում է արձակուրդի տրամադրման գործընթացը կազմակերպել քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակով, իսկ համապատասխան անհատական իրավական ակտի ընդունումը՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով։
Մնաց {days} օր
1 2109

Обсуждалось 21.02.2025 - 08.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1554-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է բարելավել հանրային ծառայության համակարգում անձնակազմի հավաքագրման և համալրման ընթացակարգերը, հստակեցնել ժամկետները, հանել կամ վերաձևակերպել այն իրավակարգավորումները, որոնք օրենսդրական կարգավորումների պայմաններում պրակտիկայում կիրառելի չեն կամ խնդրահարույց են։
Մնաց {days} օր
3 2276

Обсуждалось 28.10.2024 - 12.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ (ՀՐԱԺԵՇՏԻ) ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները ու պայմանները սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի հանրային քննարկամանը:  «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները ու պայմանները սահմանելու մասին»  որոշման նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2024 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 12- ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.hamaynq@bk.ru) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: 2024 թվականի նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:30-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա որոշման նախագծի հանրային քննարկում
Մնաց {days} օր
0 2595

Обсуждалось 17.09.2024 - 02.10.2024

«Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 11-ի N97-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» փոխվարչապետի որոշման նախագիծ Նախագծային կարգավորումներով կապահովվեն  2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-295-Ն և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-296-Ն օրենքներով նախատեսված կարգավորումների իրացումը։
Մնաց {days} օր
0 2551

Обсуждалось 17.09.2024 - 02.10.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N1676-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ Նախագծային կարգավորումներով կապահովվեն  2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-295-Ն և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-296-Ն օրենքներով նախատեսված կարգավորումների իրացումը։
Մնաց {days} օր
0 2592

Обсуждалось 31.07.2024 - 15.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 792-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն որոշման մեջ  փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգի՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի շարունակական կատարելագործման և զարգացման անհրաժեշտությամբ, ինչն ուղղված է ներկայումս Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակից դուրս իրականացվող մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները թվայնացնելուն։
Մնաց {days} օր
0 2953

Обсуждалось 25.06.2024 - 10.07.2024

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է բարելավել հանրային ծառայության համակարգում անձնակազմի հավաքագրման և համալրման ընթացակարգերը, ներդնել մեխանիզմներ քաղաքացիական ծառայողների՝ արժանիքների վրա հիմնված առաջխաղացման և հորիզոնական շարժունությունը խթանելու համար, խնայել ժամանակը և ռեսուրսները, հստակեցնել ժամկետները, հանել կամ վերաձևակերպել այն իրավակարգավորումները, որոնք օրենսդրական կարգավորումների պայմաններում պրակտիկայում կիրառելի չեն կամ խնդրահարույց են։
Մնաց {days} օր
0 4771

Обсуждалось 22.04.2024 - 07.05.2024

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ Նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվեն համայնքների ղեկավարների լիազորությունները արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում, կարգելվեն ապաստարանների և հակաճառագայթային թաքստոցների մասնավորեցումը, ինչպես նաև կհստակեցվի «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջները չկատարելու դեպքում պատասնատվության կարգը: Օրենքների մեջ փոփոխության կատարման արդյունքում կձևավորվեն քաղաքացիական պաշտպանության բնագավառի նորմատիվ իրավական հիմքերը, կկանոնակարգվեն բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման հարցերը։
Մնաց {days} օր
0 4338
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: