Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 29.01.2019 - 14.02.2019

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի հիմքում դրված է  «շրջակա միջավայրի մոնիտորինգ»-ի միասնական ապահովման գաղափարը և դրա մշակման և  իրականացման քաղաքականությունը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 6-րդ կետով վերապահված է բնապահպանության նախարարությանը։
Մնաց {days} օր
1 10531

Обсуждалось 29.01.2019 - 28.02.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը մշակվել է հիմք ընդունելով Պաշտպանին հասցեագրված բողոքները և ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման արդյունքում վերհանված խնդիրները: Այս խնդիրների լուծումն ունի առանցքային նշանակություն, քանի որ փաստաբանի անխոչընդոտ աշխատանքն առաջնային երաշխիք է անձի նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքը կանխարգելելու և նրա նկատմամբ հնարավոր ապօրինի հետապնդումը կանխելու համար: Նախագծով առաջարկվել է. ՀՀ քրեական օրենսգրքի 3323-րդ հոդվածի 1-ին մասը ենթարկել այնպիսի փոփոխության, որով այս հանցակազմի սուբյեկտ, պաշտոնատար անձից բացի, կհամարվի ցանկացած այլ այնպիսի անձ, որը խոչընդոտել է փաստաբանի օրինական գործունեությունը` առանց սուբյեկտների շրջանակի սահմանափակման: Ըստ այդմ, նախագիծը լրացնել առանձին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 3323-րդ հոդվածով պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքն օգտագործելով փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար նախատեսված պատժաչափը խստացնել, ինչպես նաև նախատեսել պատիժ ազատազրկման ձևով: Քրեական օրենսգրքի հոդվածում նոր մասով պատասխանատվություն նախատեսել փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու համար, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով՝ ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով:
Մնաց {days} օր
2 17087

Обсуждалось 18.01.2019 - 02.02.2019

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Նախագծի ընդունման նպատակն է վերացնել որդեգրման գաղտնիքի հետ կապված Ընտանեկան օրենսգրքի և Քաղաքացիական կացության ակտերի մասին օրենքի միջև առկա հակասությունը և  18 տարին լրացած անձանց համար երաշխավորել անխոչընդոտ կերպով որդեգրման փաստի և այլ հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքը:  
Մնաց {days} օր
0 7929

Обсуждалось 18.01.2019 - 03.02.2019

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել լրացումներ, համաձայն որի օրենքով սահմանել հավելավճար՝ փրկարար ծառայության ծառայողներին տրվող որակավորման դասերի համար: Ընդ որում՝ հավելավճարի վճարման դեպքերը, չափերը և կարգը նախատեսվում է սահմանել Կառավարության որոշմամբ:
Մնաց {days} օր
0 11860

Обсуждалось 17.01.2019 - 08.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-419-Ն օրենքը (այսուհետ` օրենք) լրացնել 8.1-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ. «Հոդված 8.1. Ռեգիստրում մշակվող անհատական տվյալները Հայաստանի Հանրապետությունում գործող ֆինանսական կազմակերպություններին փոխանցելը. Ռեգիստրում առկա տվյալները տրամադրվում են ֆինանսական կազմակերպություններին, եթե նրանք՝...
Մնաց {days} օր
0 12638

Обсуждалось 15.01.2019 - 30.01.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է փոխոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում, մասնավորապես՝ առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել փաստաբանին կամ նոտարին՝ կապված նրա մասնագիտական գործունեության կամ լիազորությունների իրականացման հետ, վիրավորանք հասցնելու կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիք ներկայացնելու համար: սահմանել պատասխանատվություն փաստաբանին զրպարտելու համար:
Մնաց {days} օր
5 9016

Обсуждалось 09.01.2019 - 26.01.2019

«ԱՋԱԿՈՂՄՅԱՆ ՂԵԿԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին
Մնաց {days} օր
13 11182

Обсуждалось 28.12.2018 - 13.01.2019

«ԱՋԱԿՈՂՄՅԱՆ ՂԵԿԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման վերաբերյալ
Մնաց {days} օր
6 12757
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: