Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 29.03.2019 - 13.04.2019

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Նախագծի նպատակն է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1698-րդ հոդվածով, ինչպես նաև 1692-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի՝ հարկային մարմին ներկայացվող վիճակագրական տեղեկատվության մասով հարկային մարմնին որպես լիազոր մարմին ճանաչելը
Մնաց {days} օր
3 11084

Обсуждалось 29.03.2019 - 14.04.2019

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին Երևան քաղաքի և հանրապետության այլ վարչատարածքային միավորների տարածքներում ներկայումս առևտուրը իրականացվում է շրջիկ առևտրի կետերի և շրջածախ առևտրի իրականացման միջոցով, որոնց վերաբերյալ առկա չեն օրենսդրական համապատասխան կարգավորումներ, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերի գործունեության և շրջածախ առևտրի իրականացման թույլատրված վայրերի, դրանց իրականացման ժամերի, առևտրի կետին ներկայացվող պահանջների և պայմանների և այլ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև դրանց խախտման համար համապատասխան վարչական ներգործության միջոցներ:
Մնաց {days} օր
1 11241

Обсуждалось 29.03.2019 - 19.04.2019

««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի  9-րդ հոդվածի 10-րդ մասը և դրա հիման վրա հետագայում ուժը կորցրած ճանաչել նաև ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման հավելված N 1-ի 19-րդ կետի 3-րդ ենթակետը:    
Մնաց {days} օր
1 9226

Обсуждалось 27.03.2019 - 11.04.2019

ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ <<Մաքսային կարգավորման մասին>> ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ են հետապնդում դյուրացնել մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձանց կողմից անձնական օգտագորման գույքի ներմուծման մաքսային ձևակերպումների գործընթացը:
Մնաց {days} օր
0 9763

Обсуждалось 27.03.2019 - 11.04.2019

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  տնօրենի ընտրության գործընթացի հստակեցմամբ և նույն ուսուցիչներին տարբեր ծրագրերով վերապատրաստելու և այդ նպատակի համար հատկացված ֆինանսավորումը նպատակային օգտագործելու նպատակով:
Մնաց {days} օր
0 12927

Обсуждалось 27.03.2019 - 11.04.2019

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Վճռաբեկ դատա­րանում վարչական գործերի քննու­թյան իրականացումը մաս­­նագիտացված վարչական պալա­տի միջոցով:
Մնաց {days} օր
1 10789

Обсуждалось 26.03.2019 - 10.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքացիություն ստանալը ևս սահմանել որպես շնորհված կացության կարգավիճակի դադարման հիմք:
Մնաց {days} օր
1 8659

Обсуждалось 25.03.2019 - 09.04.2019

ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծի ընդունման արդյունքում կվերանա որդեգրման գաղտնիքի հետ կապված Քրեական օրենսգրքի, Ընտանեկան օրենսգրքի և Քաղաքացիական կացության ակտերի մասին օրենքի միջև առկա հակասությունը և  18 տարին լրացած անձանց համար կերաշխավորվի անխոչընդոտ կերպով որդեգրման փաստի և այլ հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքը:  
Մնաց {days} օր
0 7664

Обсуждалось 23.03.2019 - 07.04.2019

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակելու ընթացակարգը, նրանց մասնագիտական պատրաստման և արդյունքների ամփոփման գործընթացը, որի հետևանքով ոստիկանության միջին խմբի պաշտոնների համալրումը կդառնա առավել արդյունավետ և կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը, կկանոնակարգվի ոստիկանության ավագ և գլխավոր խմբերի պաշտոնների համալրման գործընթացը, ինչպես նաև կլրացվեն օրենքում առկա բացերը:
Մնաց {days} օր
0 10467
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: