Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 17.12.2024 - 07.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2025Թ-Ի ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2025Թ-Ի ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 2497

Обсуждалось 17.12.2024 - 01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի N 23-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Նախագծով  նախատեսվում է սահմանել, որ  «Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին» վարչական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման գործընթացը պետք է իրականացվի էլեկտրոնային եղանակով՝, այդ նպատակով ստեղծվող «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի միջոցով:
Մնաց {days} օր
0 2725

Обсуждалось 16.12.2024 - 03.01.2025

«Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում Ծրագրի հաստատումը պայմանա­վորված է պետական և մասնավոր թատրոնների միջև ազատ մրցակցությունը խթանելու, վերջինների գործունեության համար հավասար պայմաններ ստեղծելու և բարենպաստ ստեղծագործական միջավայր ձևավորելու անհրաժեշտությամբ։ Ծրագրի կիրարկումը կնպաստի Հայաստանում մասնավոր թատրոնների և թատերախմբերի գործունեությանը:
Մնաց {days} օր
0 2518

Обсуждалось 16.12.2024 - 31.12.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ ՆԳՆ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում Երևան քաղաքի, մարզային վարչությունների և նրանց ենթակա տարածքային ստորաբաժանումների պաշտոնները սահմանված են ոստիկանության քրեական ոստիկանության և համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունների կառուցվածքներում։ Նախագծով կարգավորվում է վերոնշյալ գլխավոր վարչություններում սահմանված և իրենց գործառույթները շարունակող պաշտոնների համար ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման իրավական հիմքերը։
Մնաց {days} օր
0 2389

Обсуждалось 16.12.2024 - 10.01.2025

«ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության շրջանակում օգտագործելու նպատակով էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում լիցենզիա ստացած անձանց կողմից տրամադրվող տեղեկատվության հետ կապված հարաբերությունները։
Մնաց {days} օր
0 3417

Обсуждалось 16.12.2024 - 31.12.2024

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի  22-ի  N 01-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու  մասին» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2024 թվականի ապրիլի 11-ին Ազգային ժողովի կողմից ընդունված` ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներով սահմանված իրավակարգավորումներին Որոշման համապատասխանեցման արդյունքում կատարված փոփոխությունների գործնական կիրառման արդյունավետության ապահովման հանգամանքով:
Մնաց {days} օր
0 2933

Обсуждалось 16.12.2024 - 31.12.2024

«ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ «Որպես նվիրատվություն գույք ընդունելու, ամրացնելու և Նաիրի համայնքին նվիրաբերելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ՄԱԶԾ  կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնից որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետությանը հանձնվող գույքը, և գույքի մի մասը նվիրաբերելՆաիրի համայնքին։
Մնաց {days} օր
0 1771

Обсуждалось 16.12.2024 - 03.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 1027-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ      Նախագծի ընդունմամբ յուրաքանչյուր տարի լողավազաններում լող մարզաձևով կզբաղվեն յուրաքանչյուր լողավազանում դպրոցահասակ երեխաների 2 տարիքային 3-ական խումբ՝ 1-ին տարիքային խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ տարիքային խմբում՝ 13-17 տարեկանները: 1-ին տարիքային յուրաքանչյուր խմբում պարապողների առավելագույն քանակը 12-ն է, իսկ 2-րդում՝ 10-ը: 1-ին և 2-րդ տարիքային խմբերում պարապմունքնեը կանցկացվեն շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ: Ծրագիը կիրականացվի 9 ամիս անընդմեջ տևողությամբ,  մարզումների իրականացման ժամանակահատվածը կորոշվի լողավազանի ղեկավարության հայեցողությամբ:
Մնաց {days} օր
1 2422

Обсуждалось 13.12.2024 - 09.01.2025

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի նիստում Կադաստրի կոմիտեի կողմից ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով մշակված «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտագործման համար հասանելի տարածական տվյալների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկումները, որոնց ժամանակ Կադաստրի կոմիտեին առաջարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել համապատասխան իրավական ակտի նախագիծ, որով Կադաստրի կոմիտեի կողմից տարածական տվյալների տրամադրումը բոլոր, այդ թվում՝ պետական կառավարման համակարգի մարմիններին կնախատեսվի իրականացնել վճարովի հիմունքներով, և ի կատարումն Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2024 թվական սեպտեմբերի 23-ի նիստի N ԿԱ/284-2024 արձանագրության 2-րդ կետի 1-ին ենթակետի՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել «Տարածական տվյալների մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքներում։
Մնաց {days} օր
0 2968
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: