Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Проект принят

Обсуждалось 23.03.2023 - 07.04.2023

«ՀՀՇՆ 31-03.05- «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ (2-ՐԴ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ) Սույն շինարարական նորմերը սահմանում են Հայաստանի Հանրապետության տարածքում բարձրագույն ուսումնական հաստատությունների նախագծվող շենքերի և շինությունների, դրանց համալիրների և ուսանողական քաղաքների տեղակայման, տեղամասերի, սենքերի գործառական խմբերի, ծավալա-հատակագծային լուծումների, անվտանգության, ինժեներական սարքավորումների, ներքին միջավայրի և էներգաարդյունավետության նկատմամբ պահանջները: Սույն նորմերը տարածվում են նոր կառուցվող և վերակառուցվող շենքերիու համալիրների նախագծման, կառուցման և շահագործման վրա: Շենքերի և շինությունների, դրանց համալիրների վերակառուցման դեպքում սույն նորմերից շեղումներ կարող են թույլատրվել՝ ելնելով ​​նախագծման առաջադրանքով սահմանված պահանջներից: Արտադրական նշանակության, մարզական, մշակութային-կենցաղային սպասարկման շենքերի և կառույցների նկատմամբ հիմնական նախագծային պահանջները սահմանվում են համապատասխան նորմատիվ փաստաթղթերով:
0 1540

Проект принят

Обсуждалось 23.03.2023 - 07.04.2023

«ՀՀՇՆ 31-04.02- «ՋԵՐՄՈՑՆԵՐ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ (1-ԻՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ) Սույն նորմերը տարածվում են բանջարային բույսերի և ծաղիկների սածիլներ, ինչպես նաև բանջարեղեն և սերմեր  աճեցնելու համար նախատեսված նոր և վերակառուցվող ձմեռային և սեզոնային ջերմոցների և ջերմանոցների նախագծման վրա, որոնք մտնում են բանջարեղենի ջերմոցային կոմբինատների (ԲՋԿ), սածիլաբանջարային ջերմոցային կոմբինատների (ՍԲՋԿ) ինչպես նաև՝ պաշտպանված գրունտով այլ օբյեկտների կազմի մեջ:
0 1654

Обсуждалось 22.03.2023 - 06.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 802-Ն, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 817-Ն և 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1208-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպա­տակը որոշ ապրան­­­քա­­տե­սա­կ­­ների արտա­քին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսու­­հետ՝ ԱՏԳ ԱԱ) ծած­կա­գրե­րի ներդաշնակեցումն է ՀՀ հարկային օրենսգրքով նախա­տես­ված ԱՏԳ ԱԱ ծած­կա­գրերին
0 1511

Проект принят

Обсуждалось 22.03.2023 - 06.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 108-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 108-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 1860

Проект принят

Обсуждалось 22.03.2023 - 06.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով <<Տեղականինքնակառավարմանմասին>> ՀայաստանիՀանրապետությանօրենքի18-րդհոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի3-րդ,6-րդ, 7-րդ և 9-րդմասերիդրույթներով դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը  եկամտային և ծախսայինմասերով`համաձայն հավելված N1, N2, N3-ի:  
0 1784

В стадии разработки

Обсуждалось 22.03.2023 - 07.04.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի ԹԻՎ 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 587-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման համար: Ինչպես նաև հնարավորություն կտրվի տվյալ տրանսպորտային միջոցով ծառայողական խնդիրերն իրականացնող ծառայողին հետագայում պարզեցված կարգով ձեռք բերելու պետական գույքը։
1 2484

Обсуждалось 22.03.2023 - 13.04.2023

«Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության թույլատրված քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների հաշվառման պետական կադաստրի վարման կարգը սահմանելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների կադաստրի վերաբերյալ համակարգված տեղեկությունների կադաստրի վարման կարգ։
0 1669

Обсуждалось 22.03.2023 - 06.04.2023

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով նախատեսվում է ամրագրել ՀՀ քրեական օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանցագործության արդյունքում առաջացած խոշոր չափերի գույքային վնասի չափը (5 միլիոն ՀՀ դրամ գերազանցող չափը):
0 1680