Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 04.04.2023 - 25.04.2023

«Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր ինտենսիվության երաշտային պայմանների հաշվարկման ցուցանիշները և մեթոդաբանությունը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծ Նախագծով  սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր ինտենսիվության երաշտային պայմանների հաշվարկման ցուցանիշները, այդ  պայմանները բնութագրող գործոնների չափանիշները և կիրառվող մեթոդաբանությունը։ Առաջարկվել է երաշտի ինտենսիվության գնահատման համար կիրառել Սելյանինովի ՀԹԳ-ն։ Սելյանինովի ՀԹԳ-ի արժեքների հիման վրա Հայաստանի կլիմայական պայմաններում առանձնացվում են երաշտի ինտենսիվության 5 կարգ՝ I կարգ (շատ ուժեղ), II կարգ ( ուժեղ), III կարգ (միջին), IV կարգ (թույլ), V կարգ (երաժշտի բացակայություն)։
0 2075

В стадии разработки

Обсуждалось 04.04.2023 - 19.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1044-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծն ընդունվելու դեպքում՝ կշտկվեն առկա տեխնիկական խնդիրները, ինչպես նաև կիրականացվի անհրաժեշտ փոփոխություն սոցիալական ապահովության տարածքային կենտրոնների գործունեության դադարեցմամբ պայմանավորված։  
0 1910

Обсуждалось 04.04.2023 - 19.04.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1346-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Նախագիծը մշակվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 7-ին ընդունված՝ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-508-Ն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով:
0 1718

Обсуждалось 04.04.2023 - 20.04.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 446-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է ճանաչել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ գլխավոր դատախազի՝ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կոռուպցիոն հանցագործությունների ցանկով նախատեսված գործերով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և մեղադրանքի պաշտպանությունը, ինչպես նաև այդ գործերով պետության շահերի պաշտպանության ոլորտը համակարգող տեղակալներին, ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալին, ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազներին հավելումներ տրամադրելու հնարավորություն նախատեսող օրենսդրական դրույթները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման կարգավորումները այսուհետ նախատեսված են լինելու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:
0 1984

Обсуждалось 04.04.2023 - 19.04.2023

*** ***
0 2238

Обсуждалось 04.04.2023 - 19.04.2023

««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ  Նախագծի  նպատակն է՝ բարձրացնել հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետությունը՝ նվազեցնելով  դրա վրա ծախսվող ռեսուրսները։
0 1518

Обсуждалось 04.04.2023 - 19.04.2023

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ  Նախագծի  նպատակն է՝ բարձրացնել հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետությունը՝ նվազեցնելով  դրա վրա ծախսվող ռեսուրսները։
0 1844

Обсуждалось 03.04.2023 - 18.04.2023

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին Նախագծի նպատակն է ապահովել դատավորի բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրությունը:
0 2563

Обсуждалось 03.04.2023 - 18.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1550-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1550-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 140-րդ հոդվածին։                                                                                                                                                                                                                                                                                       
0 1743